Բե՞ռ, թե՞ ընծա

«168 ժամ» թերթը գրում է. «Անցած տարվա նոյեմբերի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի ընտանիքը դիմել է պետական գույքի կառավարման վարչությանը և ասել, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը վերադարձնում է պետությանը: «Եթե այս պրոցեդուրան մինչև վերջ գնա, ի՞նչ պետք է անենք. պետք է հյուրանոցը հանենք հրապարակային աճուրդի, գնահատում են, որ այն նույնիսկ մինչև 20 միլիոն դոլար արժենա»,- ասել էր Փաշինյանը: Պետական գույքի կառավարման կոմիտեն նվիրաբերվելիք գույքն ընդունելու համար սպասում էր իրավապահ մարմինների համապատասխան դիրքորոշմանը, որից հետո «Գոլդեն Փելեսի» հետ կապված պետք է ընթացակարգ մշակվի, կառավարության որոշում ընդունվի։ Անցած տարեվերջին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ քննչական վարչությունում հարուցված քրեական գործը (Քր.օր. 310 հոդված և 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ (փողերի լվացում)) վերջում կարճվելու է, Արմեն Ավետիսյանը դատավարական որևէ կարգավիճակ չունի: Սակայն ի՞նչ վիճակում է «Գոլդեն Փելես» հյուրանոցը, ի՞նչ պարտավորություններ է կուտակել այս տարիների ընթացքում, ինչո՞ւ է Ավետիսյանի ընտանիքն այդքան «հեշտ» հրաժարվում դրանից։ «168 ժամ»-ը ՀՀ գլխավոր դատախազություն հարցում էր ուղարկել՝ հետաքրքրվելով, թե հյուրանոցի վերաբերյալ ի՞նչ ուսումնասիրություն է իրականացվում, և այն որքա՞ն չմարված պարտավորություններ ունի (վարկեր, հարկեր և այլն)։ Սակայն Դատախազությունը հրաժարվել է որևէ տեղեկություն տրամադրել։ «Հաշվի առնելով, որ Ձեր կողմից խնդրարկվող տեղեկությունները հանդիսանում են ծառայողական, առևտրային և օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկություններ, ուստի դրանք չեն կարող տրամադրվել»,- պատասխանել են Գլխավոր դատախազությունից։ Նշենք, որ 2018թ. արդյունքներով «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետական բյուջե է վճարել 182 մլն 673 հազար դրամ հարկ, սակայն նախորդ տարվա համեմատ այն նվազեցրել է իր վճարումները՝ 2017 թ.-ին բյուջե էր վճարել 392 մլն 631.2 հազար դրամ։ 2016 թ.-ին հյուրանոցի հարկային մուտքերը կազմել էին 194 մլն 659.2 հազար դրամ, 2015-ին՝ 421 մլն 167.9 հազար դրամ։ Մեր տեղեկություններով՝ հյուրանոցն ուներ նաև կուտակված կոմունալ հսկայական ծախսեր։ Ի դեպ, մեր աղբյուրների հավաստմամբ՝ Ա. Ավետիսյանն իր ընտանիքի հետ միասին գտնվում է արտերկրում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am