Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ Արցախում նույնպես պետք է լինի իշխանափոխություն։ Կուսակցության վարչության անդամ, Արցախյան ազատամարտի մասնակից Ժիրայր Սէֆիլյանն օրերս կրկին անդրադարձել էր այս հայտարարությանը և վերահաստատել, որ Արցախում մինչև նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենա իշխանափոխություն։
Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Ժաննա Գալստյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով իշխանափոխություն անելու մասին վերոնշյալ կոչերին, նշեց, որ Արցախում ամեն ինչ պետք է լինի Սահմանադրության համաձայն, և որևէ բան չպետք է շեղի իրենց հիմնական առաքելությունից։
«Մեզ որևէ կողմնակի բան չպետք է շեղի, Արցախում պետք է լինի այնպես, ինչպես արցախցին է ուզում։ Արցախում հեղափոխության կարիք չկա»,- ասաց Ժաննա Գալստյանը։
Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական գործընթացին, Ժ. Գալստյանը նշեց, որ այնպիսի գործընթաց է տեղի ունենում, որին չի կարող վատ չվերաբերվել։
«Կարծում եմ՝ մեզ բոլորիս իր հետ նստեցրել են, ովքեր Ռոբերտ Քոչարյանի ղեկավարությամբ հաղթանակ են տարել, բոլորս նրա հետ այնտեղ նստած ենք։ Ինչպես ասում են՝ հույսը վերջինն է մահանում, հույս ունեմ, որ արդար դատավարություն տեղի կունենա, լավ կարծիք ունեմ իմ հայ ազգի մասին»,- եզրափակեց Ժ. Գալստյանը։
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը