Փետրվարի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Մի քաղաքացուհի ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Ծաղկաձոր քաղաքում գործող «Ռոյալ» խաղատանը նախկին նախագահների, պաշտոնյաների և օլիգարխների թիկնապահները մի խումբ մարդկանց պատանդ են վերցրել ու դանակի սպառնալիքի տակ նրանց մոտ եղած փողերն ու ոսկյա զարդերը վերցրել են:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ ոստիկանությունը կգնար ահազանգի հետքերով, հերթական ահազանգն է ստացվել անհայտ քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ իրեն պատանդ են պահել և ատրճանակով ուզել են իրեն խփել: Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Դավիթ Սարգսյանի, ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետի գլխավորությամբ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ, պարզել են, որ ահազանգի հեղինակներն են Ծաղկաձոր քաղաքի բնակիչներ Վարսենիկ Դ.-ն և Արա Մ.-ն:
Պարզվել է նաև, որ Արա Մ.-ն կնոջն իրականությունը չհամապատասխանող տեղեկություններ է հայտնել, փորձելով այդ կերպ արդարացնել «Ռոյալ» խաղատանը իր կողմից խոշոր գումար պարտվելու հանգամանքը: Ամուսինները ոստիկանությունում հայտնել են նաև, որ ահազանգերում նշված տեղեկությունները Արա Մ.-ի կողմից մտացածին են և իրականությանը չեն համապատասխանում: Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը