Ինչպես հասկանանք

Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանն այցելել է Հարավային Օսեթիա, որտեղ հանդիպումներ է ունեցել մասնակիորեն ճանաչված այդ երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ: Այդ առթիվ տարածված տեղեկություններից մեկը, թե Արցախի արտգործնախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հարավային Օսեթիայի ժողովրդի ցեղասպանության ճանաչմանը, «Արցախպրես» լրատվական գործակալությանը մղել է հարցում անել ԱՀ ԱԳՆ-ին, որտեղից ստացվել է հետեւյալ պատասխանը. «Առաջին հերթին անհրաժեշտ է ընդգծել, որ Հարավային Օսիայի մեր գործընկերների հետ բազմաթիվ երկկողմ հանդիպումների ընթացքում հարավօսական կողմից Հարավային Օսիայի ժողովրդի ցեղասպանության ճանաչմանն աջակցելու հարց չի բարձրացվել: Միեւնույն ժամանակ, տեղին է նշել, որ Արցախի եւ Հարավային Օսիայի միջեւ ձեւավորվել են սերտ եւ վստահելի հարաբերություններ, եւ քննարկման համար փակ թեմաներ չկան»: Արցախի ԱԳՆ-ն կարող էր բավարվել կարճ հերքումով, որ Հարավային Օսեթիայի ժողովրդի ցեղասպանության ճանաչման հարց չի քննարկվել: Մինչդեռ նշված է, որ հարավօսական կողմն այդ կապակցությամբ աջակցության հարց չի բարձրացրել: Այսինքն՝ Հարավային Օսեթիան պաշտոնապես չի խնդրել, որ Արցախը ճանաչի Հարավային Օսեթիայի ժողովրդի ցեղասպանությունը: Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ Արցախի ԱԳՆ հայտարարության շարունակությունը, թե կողմերի միջեւ փակ թեմաներ չկան: Նշանակու՞մ է դա, արդյոք, որ թեման, այնուամենայնիվ, շոշափվել է: Բայց ի՞նչ կտրվածքով: Սա շատ զգայուն խնդիր է, եթե նկատի ունենանք հայ-վրացական հարաբերությունների ներկայիս մակարդակը եւ դրանից ածանցվող ակնկալիքները: Կարի՞ք կար նման իրավիճակում տեղիք տալ տեղեկատվական նման տարընթերցումների:

դիտվել է 86 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am