«ՄԻԵԴ-ը չի քննել նախագահ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ որևէ գործ». Վահե Գրիգորյան

Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի ընկերներ, այսօր առավոտյան տեղեկացա, որ մի շարք ԶԼՄ-ներ սկսել են տարածել լուրեր այն մասին, թե իբր ՄԻԵԴ-ը 2012-ին կայացրել է մի որոշում՝ նախագահ Տեր-Պետրոսյանի գանգատը Մարտի 1-ի գործով մերժելու վերաբերյալ: Այնուհետև, տեքստի՝ իրականությանը չհամապատասխանող անհասկանալի և մանիպուլյատիվ շարադրանքը եզրահանգ(եցր)ել է, որ ՄԻԵԴ-ն արդեն իսկ քննել է 2008-ի մարտի 1-ի առանցքային հարցերի վերաբերյալ մի գանգատ և որոշել, որ «ներկայիս իշխանությունների կողմից առաջ տարվող թեզը, թե այն ժամանակվա իշխանությունը, և, մասնավորապես, նախագահ Ռոբերտ Քոչարյանը սահմանադրական կարգի խախտում է թույլ տվել, հիմնավոր չէ։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Ռոբերտ Քոչարյանին առաջադրված սահմանադրական կարգի տապալման մեղադրանքն անհամատեղելի է ՄԻԵԴ-ի 2012-ի որոշման հետ։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ…»: Տեղեկացնեմ, որ ո՛չ ՄԻԵԴ-ը, ո՛չ էլ որևէ հայկական որևէ ներպետական դատարան առ այսօր չի քննել նախագահ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ որևէ գործ, որով հաստատվեր կամ հերքվեր այն մեղադրանքը, որը վերջինիս առաջադրված է։ Եվ ոչ էլ ՄԻԵԴ կողմից որևէ վճիռ կամ որոշում է առ այսօր կայացվել, որով հերքվեն այնպիսի պնդումներ, որոնք նախագահ Քոչարյանին, գեներալներ Խաչատուրովին և Օհանյանին և պրն. Գևորգյանին մեղսագրվող արարքների համար կարող են արդարացնող իրավական հիմքեր կամ փաստական հանգամանքներ պարունակել։ Եվ միայն իրավաբանները կհասկանան, թե իրավատգիտության ոլորտի ինչպիսի բարձր գիտական կոչում պետք է ունենա այն իրավաբանը, որը կարծում է, թե ՄԻԵԴ-ը որևէ ընդունելիության որոշմամբ կարող էր հերքել համ հաստատել որևէ մեկի քրեաիրավական իմաստով մեղքը։ Վկայակոչված ՄԻԵԴ որոշումը (հայերեն թարգմանությունը քոմենթում) բացարձակապես այլ հարցերի մասին է և այն ոչ թե ըստ էության, այսինքն գանգատի էության մասին որոշում է, այլ դրա ընդունելիության։ Ցանկացած ընթերցողի համար բավականին ինֆորմատիվ կարող է լինել այս որոշման ուսումնասիրությունը։ Ինչ վերաբերում է 2008-ի մարտի 1-ին նախագահ Քոչարյանի հրամանագրով արտակարգ դրության հայտարարման որոշ հարցերի շուրջ ՄԻԵԴ քննությանը, ապա նման գանգատը դեռ սպասում է իր վճռին։ Նմանապես և առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի գանգատը չի մերժվել, այլ մասնակի ընդունելի է ճանաչվել և այս պահին, կրկին, սպասում է վճռին։ Զբաղվածության պատճառով չեմ կարող ավելի հաճախ և ավելի մանրամասն անդրադառնալ Լյուիս Քերըլի պոեմների ոճով այսպիսի պրոպագանդիստական հրապարակումներին։ Փոխարենը, վստահելով իմ ընթերցողների բարձր մեդիա և իրավական գրագիտությանը ես կտեղադրեմ վերաբերելի նյութեր ներքևում՝ լրագրողների կամ առհասարակ սեփական կարծիք կազմելու համար հետաքրքրվողների ծանոթանալու համար։ Հ. Գ․ Հարգելի լրագրողներ, ես հասկանում եմ, որ ամեն նման անմիտ հրապարակում կարող է բարձր հետարքրքրություն առաջացնել ընթերցողների մոտ և, բնականաբար, հարուցել նաև դրան պատասխանելու/պարզաբանելու համար իրազեկ մասնագետների արձագանքելու անհրաժեշտություն։ Ամենախորը հարգանքով հանդերձ ձեր մասնագիտության և ծառայության նկատմամբ, ես ի վիճակի չեմ ամեն նման հրապարակումների կապակցությամբ առանձին-առանձին յուրաքանչյուր ԶԼՄ-ի պարզաբանում տալ բացառապես ժամանակի սղության պատճառով։ Այս պարզաբանումը կատարում եմ տեսնելով ձեր բազմաթիվ նամակներն ու զանգերը, որոնց պատասխանելիս պետք է անհրաժեշտաբար կտրվեմ ոչ պակաս կարևոր աշխատանքային առօրյայիցս։ Վստահ եմ, որ տեղյակ եք հիմնական զբաղվածությանս առարկայի մասին։ Խնդրում եմ ներողամիտ լինել։ Բոլորիդ նամակներն ու հարցերը տեսել եմ և այս հրապարակմամբ դրանց բովանդակային հիմնական մասը փորձել եմ ծածկել։ Շնորհակալ եմ հետաքրքրության համար»։

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am