Ինչ ցուցմունք տվեցին «Սասնա ծռեր»-ի գործով տուժողները

Այսօր «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատավարությանը հարցաքննվում են տուժողները, որոնք գտնվել են ՊՊԾ-ի տարածքում: Այսօր դատարանում հարցաքննվեց գործով տուժող, ավագ ոստիկան Վիգեն Մարտիրոսյանը: Նա ասաց, որ ծառայում է պետական պահպանության գլխավոր վարչության հատկապես կարևորագույն օբյեկտների և հիմնարկ ձեռնարկությունների պահպանության գնդում, պատմեց, որ դեպքի օրը՝ 2016թ․ հուլիսի 17-ին, առավոտյան ժամը 6։20-ի սահմաններում զանգահարել են իրեն եւ հայտնել, որ տագնապ է հայտարարված եւ շտապ պետք է ներկայանա ծառայության։ «Երբ հասա գնդի մոտ, նկատեցի, որ «Կռազը» հարվածել է դարպասներին, երբ մի քիչ էլ առաջացա՝ ինքնաձիգով զինված անձինք կանգնացրեցին ինձ, ինքնաձիգն ուղղեցին ինձ վրա, հարցին, թե ով է ինձ ուղարկել, զինված ես, թե ոչ, ստուգեցին գրապաններս, վերցրին հեռախոսս, ասացին, որ մտնեմ հսկիչ անցագրային կետի հանգստյան սենյակ։ Այնտեղ տեսա Վարդան Եղիազարյանին եւ Վալերի Օսիպյանին, մյուս ոստիկաններին, որից հետո հրաձգություն տեղի ունեցավ, հետո Օսիպյանը եկավ ու ասաց, որ հրաձգության հետեւանքով ոստիկաններ են վիրավորել: Հետո ասացին, որ իրավապահների հետ բանակցություն է տեղի ունեցել եւ մեկին պետք է բաց թողնեն ու ինձ ասացին, որ դու դուրս ես գալիս»,- պատմեց տուժողը: Վերջինս ասաց, որ ՊՊԾ գնդի տարածքում գտնվել է մոտ երեք ժամ: Վիգեն Մարտիրոսյանը դատարանում հայտարարեց, որ ինքն իրեն տուժող է ճանաչում, քանի որ ենթարկվել է հոգեբանական ճնշման: Պաշտպան Զարուհի Փոստանջյանի հարցին, թե ի՞նչ է հասկանում հոգեբանական ճնշում ասելով, տուժողը չկարողացավ հստակեցնել: «Երբ որ ինքնաձիգով ինչ-որ մեկը հսկում է, որ դու մի սենյակից դուրս չգաս, դրանից վախ եմ զգացել: Ամբողջ իրավիճակը վախ ներշնչող էր, երբ ես ներս եմ մտել, հրաձգություն էլ է եղել, դրանից ավել ի՞նչ լինի»,- ասաց նա՝ միևնույն ժամանակ նշելով, որ դեմ չէ «Սասնա ծռեր»-ի անդամների նկատմամբ համաներում կիրառելուն: Հաջորդ տուժողը Լյուդվիգ Չալաբյանն էր, որը 2016թ․հուլիսի 17-ին բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի և բժշկուհի Անահիտ Ենգիբարյանի հետ մտել է ՊՊԾ գունդ՝ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով: Նա ՊՊԾ գունդ մտած շտապ օգնության վարորդն է: Լ. Չալաբյանը հայտարարեց, իրեն գործով տուժող չի ճանաչում և «Սասնա ծռեր»-ի անդամների համաներմանը չի առարկում:

դիտվել է 103 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am