ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, ներկայումս մեղադրյալ Մանվել Գրիգորյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Maxinfo.am լրատվական կայքի: «Փաստինֆո»-ի փոխանցմամբ` Մ.Գրիգորյանը կայքից պահանջում է 3 մլն դրամ որպես պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում:
Հայցադիմումը դատարան է մուտք եղել փետրվարի 19-ին, որը մակագրվել է դատավոր Արթուր Ստեփանյանին:
Նշենք, որ սա երկրորդ հայցադիմումն է ընդդեմ նշված կայքի: Առաջինը ներկայացվել է հունվարի15-ին, որը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի հունվարի 25-ի որոշմամբ հետ էր վերադարձվել:
Հայցվորի ներկայացուցիչ Կարեն Ղոնյանն ավելի վաղ հայտնել էր, հայցադիմում ներկայացնելու պատճառը «Մաքսինֆո» կայքում հրապարակված՝ «Առեւտուր թուրքերի հետ․ Մանվել Գրիգորյանի մասին եւս մեկ աղմկահարույց բացահայտում» վերտառությամբ նյութ ն է, որում նշված է եղել, թե Մանվել Գրիգորյանը ժամանակին թուրքերին է վաճառել Վազգեն Սարգսյանի կողմից իրեն հանձված 1500 գլուխ ոչխար:
Ավելի վաղ Մանվել Գրիգորյանը հայցադիմում էր ներկայացրել նաեւ ընդդեմ Սիլվա Համբարձումյանի, որով պահանջել է հատուցել իր պատվին եւ արժանապատվությանը պատճառած վնասի համար։
Հայցադիմումը մակագրվել էր դատավոր Գայանե Խաչատրյանին, ով փետրվարի 7-ին ինքնաբացարկ է հայտել: Գործը փետրվարի 14-ին մակագրվել է դատավոր Նաիրա Ավետիսյանին:
Հիշեցնենք, որ Սիլվա Համբարձումյանը «Հրապարակի» հետ զրույցում հայտարարել էր, որ փաստեր կարող է ներկայացնել, որոնք կապացուցեն, որ Մանվել Գրիգորյանը «երեխեքի է բռնաբարել»: Մանվել Գրիգորյանը պահանջում է հերքել այս հայտարարությունը եւ դրամական փոխհատուցման պահանջ չի ներկայացրել:
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը