Ազգային ժողովում քիչ առաջ ավարտվեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպումը։ Թորոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ինքն էր խնդրել նման հանդիպում․
«Որ տեսա՝ իրենք չեն կանչում, խնդրեցի, որ հանդիպում լինի՝ հիմնականում պատմելու համար, թե մենք ինչ ենք անում, որպեսզի նույն էջի վրա լինեն կառավարությունն ու Ազգային ժողովը»։
Արսեն Թորոսյանն ասաց, որ Հայաստանում առողջապահության ոլորտի բյուջեի համար ավելացված 10 մլրդ դրամը բաշխվել է Հայաստանի բոլոր բուժհաստատությունների միջև՝ ըստ հատուկ չափանիշների:
«Ավելացված 10 մլրդ բյուջեն բաշխվել է Հայաստանի բոլոր բուժհաստատությունների միջև»,-նշեց Թորոսյանը: Հարցին՝ արդյոք այն հավասարաչափ է բաշխվել՝ նախարարն ասաց՝ բաշխվել է ըստ ծրագրերի, հատուկ չափանիշներով:
«Ընդամենը Երեւանում մի քանի կենտրոն ստացել են քիչ՝ դեռեւս, որովհետեւ գումարների բաշխումը կատարվել է սկզբունքով, թե իրենք ինչքան ծառայություն են մատուցել անցյալ տարի՝ նաեւ վճարովի։ Աստղիկ, Էրեբունի, Արաբկիրի բ/կ-ներում բյուջեն աճել է, նույնիսկ Հանրապետական հիվանդանոցում է աճել՝ զարմանալիորեն, բոլորի մոտ եղել է բյուջեի աճ եւ էդ աճերը վերանայվելու են նաեւ տարվա ընթացքում, հնարավոր է լինեն իջեցումներ եւ բարձրացումներ տարբեր բժշկական հիմնարկներում»։
Առողջապահության նախարարն ասաց, որ բժշկական հիմնարկներում կան ծառայություններ, որոնք ստաբիլ են մնում՝ անկախ կատարված ծառայությունից, բայց օրինակ ծննդօգնությունը ուղղակիրորեն կապված է ծնունդների թվից, դրա համար բարձրացումներն ու իջեցումները շարունակական են լինելու, եւ արտառոց բան չկա:
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը