Մենք հայերին հետ չենք ուղարկում այստեղից. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին խոսել է Հայոց ցեղասպանության ու այդ երկրում ապրող հայերի մասին: Էրդողանը ելույթ է ունեցել Ստամբուլում անցկացվող Բուդապեշտյան գործընթացի 6-րդ համաժողովին, որին մասնակցել են նախարարների մակարդակով ժամանած տարբեր երկրների պատվիրակություններ, հայտնում է Ermenihaber-ը: Միգրացիայի թեմայով ելույթի ժամանակ Էրդողանը նախ հայտարարել է, որ Թուրքիան վերջին տարիներին 4 միլիոն փախստականի է ապաստան տվել, որոնցից 3.6 միլիոնը սիրիացիներ են: Այս համատեքստում Էրդողանն անդրադարձել է նաև Թուրքիայում բնակվող հայերի հարցին. «Սիրիայից, որտեղ 2011-ից մինչև այսօր բախումներ են ընթանում, մեր երկրում ապաստանած որևէ մեկին ստիպողաբար հետ չենք ուղարկել: Արամեացիներին հետ չենք ուղարկել, քրիստոնյաներին՝ նույնպես: Մյուս կողմից հայերին էլ հետ չենք ուղարկել: Այս պահին Թուրքիայում մոտ 100 հազար հայ է ապրում, որից շուրջ 40 հազարը Թուրքիայի քաղաքացիներ են: Մյուսները քաղաքացի չեն, սակայն մեր երկրից չենք արտաքսում, քանի որ Թուրքիա եկել են իրենց երկրում ունեցած դժվարությունների պատճառով»: Հայոց ցեղասպանության մասին խոսելիս Էրդողանը կրկնել է, որ թուրք ազգը որևէ այլ էթնիկ խմբի նկատմամբ ցեղասպանություն չի իրագործել: «Հիմա աշխարհում ու հատկապես Եվրոպայում այսպես կոչված Հայոց ցեղասպանության անվան տակ որոշակի քարոզչություն է իրականացվում: Մենք էլ ասում ենք, որ դա պատմաբանների գործն է, և թող նրանք դա քննարկեն ու լուծեն: Մեր ամբողջ կյանքի, պատմության ընթացքում այս ազգը երբեք որևէ էթնիկ տարրի նկատմամբ ցեղասպանություն չի իրագործել»: Ըստ Էրդողանի՝ Թուրքիան դեռ մի բան էլ ընդունել է տարբեր երկրների ռեժիմների կամ ահաբեկչական կազմակերպությունների կողմից հալածված փախստականների՝ առանց հաշվի առնելու նրանց ազգային կամ կրոնական պատկանելությունը:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am