Ընդդիմությունը չի կարող որևէ պարագայում կողմ քվեարկել մեծամասնության ծրագրին

Ազգային Ժողովում Կառավարության ծրագրին դեմ քվեարկեցին ընդդիմադիրները: Որևէ արտառոց բան սրանում չկա: Սակայն աչքի զարնեց ընդդիմադիրների կողմից իրենց քաղաքական դիրքորոշումը հիմնավորող երկու մեկնաբանություն: Առաջինը այն էր, որ ընդդիմությունը գտնում էր, որ Կառավարությունը պարտավոր էր հնարավորություն ստեղծել ծրագիրը վաղօրոք (մինչ ԱԺ լիագումար նիստում քննարկելը) քննարկել խմբակցությունների հետ՝ պատգամավորների առաջարկությունները լսելու համար , ապա նոր ներկայացնել Ազգային Ժողովի դատին:Նույնիսկ նիստի ընթացքում հնչեց Վարչապետի առաջարկը ծրագրի վերաբերյալ առաջարկությունները քննարկելու պատրաստակամության մասին: Լավ էր, որ հետո (հավանաբար ԱԺ քարտուղարության հուշումով) հայտարարվեց, որ Սահմանադրությունը նման հնարավորություն չի նախատեսել: Եվ իրոք, Սահմանադրությունը ոչ միայն նման հնարավորություն չի նախատեսում, այլև ծրագրի մշակման համար Կառավարչությանը նախատեսում է ընդամենը 20 օր: Ակնհայտ է, որ այդ ժամկետում ենթադրել և՛ ծրագրի մշակում և՛ մի հատ էլ դրա նախնական քննարկումներ և՛ ծրագրի լրամշակում՝ ուղղակի անհնար է: Հետևաբար` հարց է առաջանում՝ ինչու՞ է սահմանադիրը այդչափ սահմանափակ ժամկետ նախատեսել ծրագրի մշակման համար: Բանն այն է, որ սահմանադիրը ելել է այն քաղաքական իրողությունից, որ Կառավարությունը, որը ձևավորվել է ընտրություններում հաղթանակաց քաղաքական ուժի կողմից, պետք է իր ծրագրում ամբողջությամբ արտացոլի իր նախընտրական ծրագրում ամրագրված թեզերը, որոնք արժանացել են հանրության հիմնական մասի հավանությանը, որոնց իրականացման համար էլ հանրությունը վստահել է այդ ուժին ձևավորել իշխանություն, հետևաբար և Կառավարություն: Ուստի Կառավարության ծրագրի կազմումը, ըստ էության, պետք է լինի զուտ տեխնիկական խնդիր՝ նախընտրական ծրագիրը վերածել գործունեության հնգամյա ծրագրի՝ նախընտրական խոստումների կատարումը հավաստող չափելի ամփոփիչ ցուցանիշերով: Այնպես որ այդ փաստաթուղթը այլ ուժերի հետ և նրանց առաջարկություններն ընդգրկելու նպատակով վաղօրոք քննարկումների կարիք չունի և չի էլ կարող ունենալ: Դա հանրության առջև քաղաքական մեծամասնության պատասխանատվությունը արձանագրող իրավաքաղաքական ակտ է: Երկրորդ մոլորությունը դա ընդդիմության դեմ քվեարկելու քաղաքական մեկնաբանությանն է վերաբերում: Ընդդիմության քվեարկությունը՝ թե՛ նրա կողմից և թե՛ լրատվամիջոցների ու փորձագետների կողմից որակվում է, որպես անհամաձայնություն մեծամասնության՝ ծրագրում ամրագրված քաղաքականությանը: Բոլորովին չվիճելով սույն պնդման հետ, այդուհանդերձ կարո՞ղ ենք ենթադրել, որ եթե ծրագրում Կառավարությունը ընդգրկի ընդդիմության առաջարկները կամ դրանցից ամենաանկյունաքարայինները, ապա ընդդիմությունը պետք է (կարող է) կողմ քվեարկել ծրագրին: Եթե անգամ տեսականորեն դա ենթադրելի է (իսկ վերը բերված մեկնաբանությունները այդ են վկայում), ապա կնշանակի, որ ընդդիմությունը կարող է ստանձնել հանրության առջև քաղաքական մեծամասնության ծրագրի կատարման հետևանքների քաղաքական պատասխանատվությունը ևս: Մի բան, որը քաղաքագիտական առումով աբսուրդ է: Հետևաբար` Կառավարության ծրագրին ընդդիմության դեմ քվեարկելու քաղաքական իմաստը մեծամասնության ծրագրի համար հանրության առջև քաղաքական պատասխանատվություն չստանձնելն է: Ընդդիմությունը չի կարող որևէ պարագայում կողմ քվեարկել մեծամասնության ծրագրին հենց այն պարզ պատճառով, որ նա ընդդիմություն է: Խոսրով ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀՀ նախկին վարչապետ ԱԺ նախկին նախագահ

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am