BBC-ին տեղեկացնում է ,որ ցուցարարները Փարիզի եւ մյուս քաղաքների փողոցներ են դուրս եկել «Բավակա՛ն է» կարգախոսով: Նրանց են միացել ձախ եւ աջ կուսակցությունների քաղաքական գործիչներ, այդ թվում՝ նախկին նախագահներ Ֆրանսուա Օլանդը եւ Նիկոլա Սարկոզին:
Բողոքի ակցիաները պաշտպանել են 50-ից ավելի քաղաքական կուսակցություններ, արհմիություններ եւ ասոցիացիաներ: Ցույցերի սկսվելուց մի քանի ժամ առաջ Ֆրանսիայում տապանաքարեր էին պղծվել հրեական գերեզմանոցում:
Փետրվարի 19-ին Ֆրանսիայի նախագահն այցելել է երկրի արեւելքում գտնվող հրեական գերեզմանատուն, որտեղ գրեթե 100 տապանաքարեր էին պղծվել նացիստական խորհրդանշաններով:
«Նրանք, ովքեր դա արել են, արժանի չեն լինելու Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիներ եւ կպատժվեն»,- ասել է նախագահը: Ֆրանսիայի հրեական համայնքն ամենամեծն է Եվրոպայում. այն ունի առնվազն 550 հազար անդամ:
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը