ՏՄՊՊՀ-ի հերթական բացահայտումները պետական գնումների ոլորտում. Առկա են մի շարք խնդիրներ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հերթական ուսումնասիրությունն է իրականացրել պետական գնումների ոլորտում, որի արդյունքում բացահայտվել են մի շարք խնդիրներ: Այս առնչությամբ Հանձնաժողովից հայտնում են հետևյալը. «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, նպատակ ունենալով ՀՀ-ում ձեւավորել արդյունավետ մրցակցային միջավայր, պարբերաբար իրականացնում է առանձին ոլորտների եւ ապրանքային շուկաների ուսումնասիրություններ, որոնց միջոցով հսկողություն է իրականացվում օրենսդրության դրույթների պահպանման նկատմամբ: Այս առումով, առանձնակի կարեւորվում է պետական գնումների ոլորտը, որտեղ մրցակցային միջավայրի խաթարումը կարող է հանգեցնել պետական գնումների շրջանակներում ծախսվող միջոցների ոչ արդյունավետ օգտագործմանը, մրցակիցների շուկայից դուրս մղմանը, շուկայում կենտրոնացվածության մակարդակի մեծացմանը եւ այլն: Նկատի ունենալով վերոնշյալը, Հանձնաժողովը հերթական ուսումնասիրությունն է իրականացրել պետական գնումների ոլորտում, որի արդյունքում բացահայտվել են մի շարք խնդիրներ. Էլեկտրոնային աճուրդները կարգավորող իրավական ակտերում առկա օրենսդրական բացերը սահմանափակում են մրցակցությունը Հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից ստացված բողոքի հիման վրա։ Ուսումնասիրության շրջանակներում դիտարկվել են նախարարության կողմից 2018 թվականի նոյեմբերին իրականացված 2 էլեկտրոնային աճուրդները, որոնցով նախատեսվել է ձեռք բերել շուրջ 369 մլն․ դրամի սննդամթերք։ Գործող կարգի համաձայն, աճուրդի մասնակիցները պետք է ներկայացնեն գնային առաջարկներ, ապա տեղի ունենա սակարկություն: Աճուրդում հաղթում է իր գնային առաջարկն ամենաշատը նվազեցրած եւ դրա արդյունքում ամենացարծր գին ներկայացրած ընկերությունը։ Հանձնաժողովը պարզել է, որ վերոնշյալ աճուրդների մի շարք չափաբաժիններում հաղթող ճանաչված ընկերությունը հետագայում հրաժարվել է պայմանագիր կնքելուց՝ պատճառաբանելով, որ իր կողմից սխալմամբ է գնային առաջարկ ներկայացվել: Արդյունքում, մատակարարման պայմանագիր է կնքվել հաջորդ ամենացածր գնային առաջարկ ներկայացրած ընկերության հետ, ինչի արդյունքում աճուրդներն ընթացել են ոչ մրցակցային պայմաններում՝ առանց սակարկման գործընթացի։ Օրենսդրությամբ նման դեպքերի կարգավորումներ նախատեսված չեն, ինչի հետեւանքով պետական մարմինները զրկվում են ապրանքներն ավելի ցածր գնով ձեռք բերելու հնարավորությունից։ Խնդրի հետ կապված՝ Հանձնաժողովը Ֆինանսների նախարարությանը առաջարկել է էլեկտրոնային աճուրդի միջոցով իրականացվող գնումները կարգավորող իրավական ակտերում իրականացնել այնպիսի օրենսդրական փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան վերը նկարագրված դեպքերում աճուրդներն իրականացնել մրցակցային պայմաններում եւ կբացառեն գների սակարկման գործընթացի խոչընդոտները։ Որոշ պետական մարմինների կողմից տարածքների վարձակալության ծառայությունները ձեռք են բերվել ոչ մրցակցային եղանակով Նախորդ տարի մի շարք գերատեսչությունների կարիքների համար մեկ անձից գնում կատարելու եղանակով վարձակալվել են տարածքներ, որոնց ընդհանուր գումարը կազմել է շուրջ 153 միլիոն դրամ: Հանձնաժողովը համարում է, որ տարածքների վարձակալության ծառայությունները ձեռք են բերվել ոչ մրցակցային եղանակով, ինչը կարող էր նաեւ իր բացասական ազդեցությունն ունենալ բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետության վրա։ Խնդրի հետ կապված, ՀՀ Մրցակցային մարմինը գրությամբ դիմել է լիազոր մարմիններին՝ առաջարկելով իրականացնել պետական սեփականության հանդիսացող տարածքների գույքագրում, որի արդյունքում ազատ տարածքները օգտագործման իրավունքով կարող են տրամադրվել դրա կարիքն ունեցող գերատեսչություններին: Միեւնույն ժամանակ անհրաժեշտ է, ոչ պետական սեփականություն հանդիսացող տարածքների վարձակալության պարագայում այն իրականացնել մրցութային եղանակով՝ մրցակցությունը խրախուսելու եւ բյուջետային միջոցներն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով: Պետական մարմինների կողմից տպագրական ծառայությունները ձեռք են բերվել ոչ մրցակցային եղանակով 2018 թվականին մի շարք պետական մարմինների կողմից ձեռք են բերվել գրքերի եւ ուսումնաօժանդակ նյութերի տպագրության ծառայություններ, որոնց շրջանակներում կնքված պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 1,5 միլիարդ դրամ։ Այս գնման ընթացակարգերի շրջանակներում տպարանները պատվիրատուների կողմից ընտրվել են ոչ մրցակցային եղանակով՝ մեկ անձից գնում կատարելու եղանակով: Հանձնաժողովն առաջարկել է լիազոր մարմիններին վերանայել վերոնշյալ պրակտիկան եւ մեկ անձից գնում կատարելու փոխարեն գործընթացը կազմակերպել մրցակցային եղանակով: Կառավարության 2017 թվականի որոշման արդյունքում սահմանափակվել է մրցակցությունը մի շարք ոլորտներում Ուսումնասիրված բազմաթիվ մրցույթներում պատվիրատուների կողմից կիրառվել է մեկ անձից գնման ընթացակարգը: Այս հանգամանքը մեծամասամբ պայմանավորվել է Կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու եւ ՀՀ կառավարության 2011 թվականի թիվ 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 526-Ն որոշման 23-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված ցանկի պահանջներով, որում ներառված ապրանքները եւ ծառայությունները կարող են ձեռք բերվել մեկ անձից: Մինչդեռ այդ ցանկում ներառված շատ ծառայություններ, օրինակ՝ պատվիրակությունների ընդունում, արտասահմանյան այցելությունների կազմակերպման նպատակով ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռքբերում, բանկային սպասարկման ծառայություններ եւ այլն, հնարավոր է ձեռք բերել մրցակցային եղանակով եւ հետեւաբար ավելի ցածր գներով՝ պայմանավորված շուկայում հնարավոր այլ մատակարարների առկայությամբ: Այս խնդրի լուծման նպատակով Հանձնաժողովն առաջարկել է թիվ 526-Ն որոշման մեջ իրականացնել փոփոխություններ եւ ծառայությունների ձեռքբերումն իրականացնել մրցակցային եղանակով։ Մրցույթների հրավերներում արձանագրվել են նաեւ կոնկրետ ապրանքային նշանների ուղղորդման դեպքեր, ինչն օրենքի խախտում է 2018 թվականին անցկացված մի շարք մրցույթների տեխնիկական բնութագրերում պատվիրատուները հղումներ են կատարել որոշակի ապրանքային նշանների՝ նշելով կոնկրետ մեքենայի անվանում, պատճենահանման կամ լուսանկարահանման սարքերի արտադրողի անվանումը, բոլոր պարամետրերը եւ այլն: Որոշ դեպքերում էլ գնման առարկայի տեխնիկական բնութագրերը եղել են շատ մանրամասն եւ պարունակել են պահանջներ, որոնք կարող են վերաբերել միայն կոնկրետ ապրանքի։ Այս առնչությամբ Հանձնաժողովն առաջարկել է լիազոր մարմիններին մշակել եւ ներդնել պետական մարմինների կողմից գնումների շրջանակներում ձեռք բերվող ապրանքների տեխնիկական բնութագրերի միասնական չափորոշիչները սահմանող ուղեցույց, ինչը հնարավորություն կտա հնարավորինս բացառել տեխնիկական բնութագրերում խտրական պայմանների սահմանումը: Հանձնաժողովը շարունակելու է ուսումնասիրությունները պետական գնումների ոլորտում եւ լինելու է հետեւողական՝ առկա խնդիրների վերացման եւ հավասար մրցակցային միջավայրի ձեւավորման նպատակով:

դիտվել է 105 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am