Արամ Սիմոնյանը ճնշումների է ենթարկվում իշխանությունների և մի խումբ սորոսական ուսանողների կողմից

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ գրեթե սենսացիոն հայտարարություն-հաղորդագրությամբ հանդես եկավ մայր բուհը՝ Երեւանի պետական համալսարանը։ ԵՊՀ գիտխորհրդի արտահերթ նիստում համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը պատմեց, թե ինչ ճնշումների է ենթարկվում մի դեպքում իշխանությունների, մյուս դեպքում՝ մի խումբ սորոսական ուսանողների կողմից։ Իշխանական ճնշումների թվում նա ներկայացրել է Պետական վերահսկողական ծառայության մոտեցումները, երբ ստուգումները չավարտված՝ համալսարանի եւ ռեկտորի հեղինակությանը վնասող հայտարարություններով հանդես եկավ ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը։ Պատմել է նաեւ, որ պետությունը հրաժարվում է նշել ԵՊՀ 100-ամյակը՝ հանձնաժողով ձեւավորել, ֆինանսավորում հատկացնել, քանի դեռ ինքն է ռեկտորը։ Եվ կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մեկ շաբաթ առաջ բաց տեքստով առաջարկել է Արամ Սիմոնյանին՝ դիմում գրել, հեռանալ։ Շատերը, իհարկե, կարող են մեղադրել Սիմոնյանին՝ իսկ ինչո՞ւ չի հեռանում։ Չէ՞ որ նրան «ծնած» իշխանությունն այլեւս չկա, եւ Սերժ Սարգսյանի հեռացմամբ սկսված «սերնդափոխությունը» պետք է իր տրամաբանական ավարտին հասնի՝ հեղափոխականները չեն հանդարտվելու, քանի դեռ մինչեւ վերջին մարդը չեն հեռացրել նախկիններին եւ նրանց չեն փոխարինել երիտասարդ ու անփորձ կադրերով, որոնց վստահում են։ Սա մի անխուսափելի պրոցես է, որի դեմն առնելը նույնն է, որ վարարած գետի դեմն առնես։ Մանավանդ դժվար է Արամ Սիմոնյանին լավ ռեկտոր կոչելը։ Բայց կան նաեւ այլ կերպ մտածողներ, արժեքներ, որոնց մասին մոռանալ չարժե։ Ասենք՝ այն, որ ԵՊՀ-ն ավանդույթներ ունեցող, գրագետ եւ մտածող մարդկանցից կազմված հիմնարկ է։ Այսպես անփույթ եւ կամայական մոտեցում դրսեւորել այս բուհի եւ նրա կոլեկտիվի հանդեպ՝ չի կարելի։ Սա վտանգավոր ճանապարհ է»։

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am