«Իմ քայլի» պատգամավորները «կրակն են ընկել» և հիմա ստիպված են ամեն կիրակի ֆուտբոլ խաղալ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, կառավարության անդամներն ու Ազգային ժողովի պատգամավորները որոշ ժամանակ առաջ սկիզբ են դրել առողջ ապրելակերպին՝ ուժերը չափելով ֆուտբոլի դաշտում։ Նախորդ կիրակի ֆուտբոլային խաղին մասնակցել են, օրինակ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գեւորգ Լորեցյանը, բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, դարպասապահ է եղել վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։ Հանդիպումը ավարտվել է 2-8 հաշվով՝ կառավարության թիմի հաղթանակով։ Թերթի տեղեկություններով՝ առաջին ֆուտբոլային խաղից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը, որ միջոցառման կազմակերպիչն է, դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, թե կարելի է նման հանդիպումներ պարբերաբար կազմակերպել: Վարչապետն էլ հակադարձել է. «Ուրեմն ոչ թե պարբերաբար, այլ ամեն կիրակի»։ Փաստորեն «Իմ քայլ»-ի պատգամավորները Մխիթար Հայրապետյանի համառ բնավորության պատճառով «կրակն են ընկել» եւ հիմա ստիպված են ամեն կիրակի ֆուտբոլ խաղալ։ Նշենք, որ վարչապետ Փաշինյանը եւս լավ ֆուտբոլ է խաղում, նա ակտիվ էր հատկապես խմբագիր աշխատած տարիներին: Մինչ այդ թերթը մեկնաբանությունների համար դիմեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրելյանին: Վերջինս ասաց, որ պայմանավորվածության մասին հստակ տեղեկություն չունի, բայց լսել է նման բան։ Մխիթար Հայրապետյանի հետ կապ հաստատել չհաջողվեց»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am