Եթե հավատանք նախարարին, այդ դեպքում ու՞մ հուղարկավորեցին Մհեր Եղիազարյանի հարազատները. HayNews.am–ի հայտարարությունը

Մհեր Եղիազարյանն իշխանությունների անտարբերության զոհն է դարձել։ Այս մասին ասվում է HayNews.am կայքի տարածած հայտարարությունում։ «HayNews.am կայքի նախկին պատասխանատու Մհեր Եղիազարյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացավ անտարբերության պատճառով, ի տարբերություն պաշտոնական աղբյուրների ուշացած ու հանրային ճնշման տակ արված հայտարարությունների: Կալանավայրում 44-օրյա հացադուլից և այն դադարեցնելուց 10 օր անց անտարբերության զոհ դարձած Մհեր Եղիազարյանի մահը սոցիալական ամենատարբեր հարթակներում քննարկման թեմա դարձավ, իսկ պատկան կառույցները լուռ էին, գուցե ներքուստ գիտակցում էին «մեղքի» իրենց բաժինը: Մհեր Եղիազարյանի մահվան կապակցությամբ անհանգստություն հայտնեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների և մարդասիրական հարցերով գլխավոր հանձնաժողովի նախագահ Մարգրեթ Քիներն. «Անհանգստացած եմ 44-օրյա հացադուլի պատճառով բանտում մահացած Մհեր Եղիազարյանի դեպքի կապակցությամբ: Այս հարցով դիմել է ՀՀ ՄԻՊ-ին: Այս գործի հետաքննության վերաբերյալ հետագա տեղեկատվությունը շատ կարևոր է»: Հայտարարությամբ հանդես եկավ նաև Գերմանիայի խորհրդարանի «Ձախ» խմբակցության պատգամավոր Էվրիմ Հելի Զոմերը. «Ցնցված եմ ձերբակալված ընդդիմադիր քաղաքական գործիչ Մհեր Եղիազարյանի մահվան լուրից: Նա մահացավ 44 օր հացադուլից հետո, հավանաբար՝ սրտի կաթվածից: Հայաստանը պետք է անհապաղ և համոզիչ կերպով ուսումնասիրի մահվան հանգամանքները»: Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատուի խոսնակ Մայա Կոսյանչիչը, անդրադառնալով Մհեր Եղիազարյանի դեպքին, հայտարարել էր, որ ԵՄ-ն ՀՀ կառավարությունից պատշաճ հետաքննություն է ակնկալում և որ այդ հետաքննությունից հետո համապատասխան քայլեր կձեռնարկվեն: «Մենք այդ դեպքից տեղյակ ենք, ու ակնկալում ենք, որ ՀՀ իշխանությունները գործի կանցնեն»: Գործի անցավ ՀՀ Արդարադատության նախարարը, գրառում կատարելով ֆեյսբուքյան իր էջում: Արտակ Զեյնալյանը պետական մարմինների ու պաշտոնատար անձանց ջանադրության գնահատումը թողնում է հանրության դատին: Խոսքն այստեղ այն ջանադրության մասին է, որ երեկ հրապարակեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը: «Մհեր Եղիազարյանի մահվան օրը ՔԿՀ-ում չի եղել ո´չ բժիշկ, ո´չ բուժակ: Հունվարի 26-ին Մ.Ե.-ի խցակիցը, հայտնաբերելով, որ վերջինիս առողջական վիճակը վատացել է, հրավիրել է հսկիչին, շտապ օգնություն են կանչել, սակայն նրան փրկել չի հաջողվել»,- ասված է դիտորդական խմբի հայտարարության մեջ: Մինչդեռ Արտակ Զեյնալյանը, իր գրառման մեջ նշում է. «Մհեր Եղիազարյանը հացադուլ իրականացնելու ընթացքում ենթարկվել է բժշկական զննության՝ անհրաժեշտություն ծագելուն պես, բժշկական հսկողության ներքո գտնվել է՝ մշտական»: Ըստ Արդադադատության նախարարի՝ Մհեր Եղիազարյանը նյարդահոգեբուժի կողմից զննվել է մահվանից մեկ օր առաջ. «25.01.2019թ ևս մեկ անգամ զննվել է նյարդահոգեբույժի կողմից, ամեն ինչ եղել է նորմայի սահմաններում՝ գիտակցությունը եղել է պարզ, կողմնորոշումը՝ ճիշտ։ Կարծում եմ, որ քրեակատարողական ծառայությունը Մհերի հացադուլի ընթացքում իրականացրել է հնարավոր ամենը՝ հացադուլի ընթացքում և դրանից հետո նրա կյանքին և առողջությանը սպառնացող վտանգները կանխելու և նվազեցնելու ուղղությամբ՝ կազմակերպելով նրա հետազոտումը և բուժօգնության իրականացումը թե՛ քրեակատարողական հիմնարկում, թե՛ քաղաքացիական բուժհաստատությունում»: Եթե «անվերապահ» հավատանք նախարարին, ապա այդ դեպքում ու՞մ հուղարկավորեցին Մհեր Եղիազարյանի հարազատները հունվարի 28-ին, ժամը՝ 13:00-ին Սիսիանի Լծեն բնակավայրում: Այդ ինչպես են զննել կամ հետազոտել 2-րդ կարգի հաշմանդամ մարդուն, որ ուներ բարձր ճնշում, սրտի հետ կապված առողջական խնդիրներ, որ նրա մոտ պաթոլոգիայի փոփոխություն չհայտնաբերվեց: Դիտորդների խումբը դեպքի և հանգամանքների կապակցությամբ հունվարի 29-ին դիմել է ՀՀ ԱՆ՝ բարձրացնելով իր մտահոգությունները: «Հիմնարկում հերթապահ բուժաշխատողի բացակայությունն արդեն հանդիսանում է լուրջ խնդիր, հնարավոր է, եթե տեղում լիներ բուժաշխատող, ապա կարող էր հրատապ առաջնային օգնություն ցուցաբերվել և անձը փրկվեր: Հիմնարկը, տեղյակ լինելով Մ.Ե.-ի առողջական վիճակից, չի կանխատեսել, որ հացադուլի պատճառով այդ առողջական խնդիրները կարող են սրվել և քայլեր չի ձեռնարկել վերջինիս հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ այն էլ այն դեպքում, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հերթապահ բժիշկներ չկան»,-նշված է հայտարարության մեջ: Այս ամենը հաստատում է վերը նշված այն մտահոգությունը, որ Մհեր Եղիազարյանը մահացել է անտարբերության արդյունքում: «Բանտային բժշկության ոլորտը բարելավելու հարցն անձամբ իմ և կառավարության օրակարգում է և ամենօրյա ուշադրության կենտրոնում»,- գրել է Արտակ Զեյնալյանը: Ինչ ուշադրություն մասին է խոսքը, երբ դիտորդական խումը արձանագրել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասի միջանցքները երեկոյան ժամերին ընդհանրապես չունեն էլեկտրական լուսավորություն և այնտեղ տեղաշարժվելու համար աշխատակիցները օգտագործում են իրենց հեռախոսների լուսավորությունը: Գուցե հենց այս ջանադրության մասին էր խոսում Արտակ Զեյնալյանը: Թե որքա՞ն է եղել պետական մարմինների ու պաշտոնատար անձանց ջանադրությունը, խնդրում եմ գնահատեք ինքներդ...»,– ասված է հայտարարությունում։

 

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am