Մի խումբ ՀՀ ՊՆ սպաներ նամակ են հղել՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը ներկայացնում ենք ստորև.
Հարգելի պարոն վարչապետ, վերջերս շատ քննադատվեց և մեծ արձագանք ստացավ որոշ պաշտոնյաների պարգևավճարների հարցը։ Սակայն, իրականում, այդ հարցն այնքան չի հուզում մեզ ու վստահ եմ ողջ հայ ժողովրդին, ինչքան որ մեր հայ սպաների աշխատավարձի հարցն է։ Այսօր իրենց կյանքի գնով սահման պահող և զորամասերում ծառայող սպաները հայրենիքի սահմաններն ամուր պահելուց բացի, մտածում են, թե իրենց ստացած աշխատավարձով իրենց ընտանիքները պահեն, թե վարկերը մարեն։ Չհաշված այն, թե ինչպես շատ շրջաններում առիթից օգտվելով թանկացնում են սնունդը և ոչ միայն, վստահ լինելով, որ միևնույն է ուրիշ ելք չունենալով, սպաներն օգտվում են տեղի խանութներից։ Ի՞նչու պատգամավորները, նախարարներն ու նրանց տեղակալներն այսօր շնորհիվ մեր հայ սպաների և զինվորների կարողանում են հանգիստ աշխատել, նրանց լուսացրած գիշերների շնորհիվ՝ հանգիստ քնել, և ստանալ գրեթե կրկնակի աշխատավարձ և պարգևավճարներ։ Խնդրում ենք վերանայել սպաների աշխատավարձերի չափը և այս հարցին լուծում տալ, քանի որ նրանցից է կախված մեր ներկան և ապագան։
Նախապես շնորհակալություն
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը