«Հրապարակ» թերթը գրում է.
«Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարկիսովի որդին երեկ ազատվել է պաշտոնից։ Արցախի պաշտոնական լրահոսից տեղեկացանք, որ Բակո Սահակյանի հրամանագրով Կարեն Սարգսյանն ազատվել է հատուկ հանձնարարությունների գծով Արցախի նախագահի ներկայացուցչի պաշտոնից՝ «իր դիմումի համաձայն»:
Մեզ չհաջողվեց պարզել՝ նրան նոր աշխատանք առաջարկվելո՞ւ է։ Նա հայաստանյան իշխանությունների եւ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանի միջեւ ծագած հակամարտության «զոհն» է՝ զբաղեցնում էր Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության պետի պաշտոնը, բայց ազատվեց, քանի որ ՀՀ իշխանությունը որոշեց ազատել Լեւոն Մնացականյանին՝ նրան տեղափոխելով ԱԻՆ։ Արցախում վրդովված էին այդ տեղափոխություններից, եւ չի բացառվում, որ Սարգսյանը, որը համարվում է Արցախի լավագույն պաշտոնյաներից մեկը, ինքնակամ հեռացած լինի՝ վիրավորված իր հանդեպ վերաբերմունքից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը