Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր ընդունել է Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացած համայնքի նորընտիր ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանին, Արևաբույր համայնքի նորընտիր ղեկավար Ջիվան Մանուկյանին և Վարդաշեն համայնքի նորընտիր ղեկավար Գևորգ Բարխոյանին։
Այս մասին հայտնում են Արարատի մարզպետարանից: Մարզպետ Սարգսյանը նախ շնորհավորել է ընտրված համայնքապետերին՝ մաղթելով բեղուն աշխատանք։ Նա շեշտել է՝ հաշվի են նստում համայնքի բնակիչների ընտրության հետ։
«Վիճարկելու որևէ պատճառ չունենք։ Մենք արձանագրում ենք, մենք հաշվի ենք նստում, ժողովրդի կամքն է սա, մենք այսօրվա համար ենք պայքարել, որ լինեն հավասար պայմաններ թեկնածուների համար, և համայնքը ընտրություն կատարի։
Սա ՏԻՄ երկրորդ ընտրություններն են հետհեղափոխական շրջանում, և մենք պատվով դուրս եկանք։ Բոլորի համար հավասար հնարավորությունները ստեղծված են եղել մասնակցելու, իրենց ուժերը չափելու և համոզվելու՝ ով է ժողովրդի համակրանքը վայելում։ Ընտրություններն անցել են օրենքին համապատասխան»,- ասել է Գարիկ Սարգսյանը։
Ընտրված համայնքապետերն իրենց հերթին շեշտել են, որ ընտրություններն անցել են պատշաճ մակարդակով, իրենք էլ իրենց որդեգրած ռազմավարությունը կշարունակեն։
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը