Ոստիկանությունն անդրադարձել է ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանի հոդվածին, որում նա նշել էր, թե ոստիկանությունը բան ու գործ չունի՞, որ ամեն գյուղում, դպրոցում, մանկապարտեզում հանցագործություն ու կոռուպցիա տեսնելու ճանապարհով է գնում: Ոստիկանության պարզաբանումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «ԱԺ նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանն այսօր մի գրառում է արել, որը տիրաժավորվում է սոցցանցերում: Գրառման էությունը ոստիկանությանը ներկայացված մեղադրանքն է, թե կոռուպցիոն մեծ ռիսկերը թողած՝ մանր դեպքերի բացահայտումով են զբաղվում: Նախ՝ կոռուպցիայի մանր ու մեծ չկա, ավելին՝ երևույթն առավել քան վտանգավոր է, երբ գողանում են դպրոցից. այսօրվա աշակերտից գողանալը ապագա հասարակությանը կողոպտել է նշանակում: Եվ երկրորդ. եթե «մտահոգ ստատուսագիրը» իրեն նեղություն տար հետևելու լրահոսին կամ գոնե ոստիկանության կայքին, տեղյակ կլիներ և՛ «մեծ» կոռուպցիոն բացահայտումներին, և՛ հանրությունից այդ եղանակով գողացված ու այսօր վերադարձվող միլիոնավոր դրամների գումարներին: Վերջին օրինակը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության այսօր իսկ բացահայտած կոռուպցիոն խոշոր դեպքն է: Խորհուրդ ենք տալիս անաչառ ու ազնվորեն մտահոգ լինել ու գրառումներ անել միայն իրողություններին ողջ ծավալով իրազեկ լինելու դեպքում՝ ձեռնպահ մնալով զուտ ինչ-որ «ցնցող» բան գրած լինելու գայթակղությունից»:
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը