«Կառավարության ծրագիրը բացարձակ անուշադրության է մատնում միջոցների խնդիրը»

Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անցած շաբաթ կառավարության ծրագրի քննարկումը հիմնականում կենտրոնացավ տնտեսական զարգացման և հարակից թեմաների վրա, և կրթության և գիտության ոլորտը անբավարար ուշադրություն ստացավ, այնինչ այն իր կարևորությամբ համարժեք է, և երկար տարիների թերֆինասավորման և թերզարգացման արդյունքում հայտնվել է ծայրահեղ բարձիթողի վիճակում։ Արդեն առիթ եմ ունեցել նշելու, որ Հայաստանում ոլորտի պետական ֆինասավորումը զգալիորեն ցածր է համադրելի միջոցներով, քան տարածաշրջանի այլ երկրներում՝ Հայաստանում պետությունը կրթության վրա ծախսում է ՀՆԱ ընդամենը 2,8%-ը, այն դեպքում երբ մեր հարևան Վրաստանում դա 3,8%, Ռուսաստանում – 3,8%, Թուրքիայում՝ 4,4%, Իրանում – 3,4%, և նույնիսկ Ադրբեջանում – 3․0% է` առանց բացառության մեր բոլոր հարևանները մեզնից հարաբերական ավելի շատ են ծախսում կրթության վրա, չհաշված բացարձակ թվերը, որոնք անհամեմատ բարձր են մեկ սովորողի հաշվարկով։ Այս ամենը Հայաստանում բերել է պետական կրթական համակարգի լրջագույն ձևախեղումների, և կրթական որակի անկման, մենք բոլորս ամեն օր դրան ականատես ենք լինում։ Այս պայմաններում զարմանալի է, որ Կառավարության ծրագիրը, խոսելով կրթության ոլորտում նպատակներից, և նշելով մի շարք խիստ ընդհանրական ուղղություններ, որոնց հետ դժվար է չհամաձայնել, բացարձակ անուշադրության է մատնում միջոցների խնդիրը։ Կառավարության ծրագրում չկան չափորոշիչներ, թե կրթության և գիտության ֆինասավորմանը այն ինչ միջոցներ է պատրաստվում հատկացնել (բյուջեի որ մասը), չհերիքող միջոցները որտեղից է պատրաստվում հայթայթել (օրինակ, ինչպես է ներգրավելու համայնքների, բարերարների և բիզնեսի միջոցները կրթության ֆինանսավորման վրա), ինչպես է լուծելու բազմաթիվ դպրոցների խնդիրը, որոնք այսօր անբավարար աշակերտական և ուսուցչական կազմի պատճառով, ընդունակ չեն նվազագույն որակյալ կրթություն ապահովել։ Չկա նաև որևէ հիշատակում, թե ինչպես է այն լուծելու մանկավարժական կադրերի վարձատրության բարձրացման, մասնագիտական որակների շարունակական բարելավման, և անձնակազմի թարմացման խնդիրը, թեև նախորդ իշխանությունների օրոք, հենց սա է եղել առավել բարդ խնդիրը, որից կախված է նաև մնացած բոլոր խնդիրների լուծումը հանրակրթության ոլորտում։ Կառավարության ծրագրում նաև «բարեհաջող» շրջանցված է հանրակրթության որակի բարձրացման և ազգային կրթական գերազանցության խնդիրը։ Կրթական գերազանցությունը վերացական կատեգորիա չէ, այլ ունի հստակ չափորոշիչներ, մասնավորապես, միջազգային և ազգային առարկայական քննությունների միջոցով ժամանակի ընթացքում համադրելի արդյունքների չափման, և այդ արդյունքի միջազգային ճանաչման միջոցով։ Նախորդ իշխանության ժամանակ, ի հեճուկս առկա բոլոր խոչընդոտներին, Հայաստանում առաջացել են մի շարք մասնավոր հանրակրթական հաստատություներ, որոնք բավական բարձրորակ կրթություն են ապահովել, իսկ դրանցից մեկի ծրագրային բազայի հիման վրա ստեղծվել է նաև կրթական գերազանցության ազգային ծրագիրը՝ «Արարատյան բակալավրիատը», որը արդեն սկսել է սերտիֆիկացվել մի շարք առաջատար արտասահմանյան համալսարաններում, և հնարավորություն է տալիս Հայաստանում ստացած դպրոցական կրթության հիման վրա, այնտեղ շարունակել ուսումը։ Կառավարության այս ծրագրում Արարատյան բակալավրիատի մասին խոսք չկա, իսկ նրա մշակման և հանրապետության ավագ դպրոցներում ներդրման վրա ծախսած զգալի միջոցները, մեծ հավանականությամբ, կարող են արդյունքում պարզապես փոշիանալ։ Առանձին մեծ խնդիր է բարձրագույն կրթության և նրա հետ սերտորեն շաղկապված համալսարանական գիտության ֆինանսավորումը։ Այս ոլորտում Հայաստանում վիճակը էլ ավելի անմխիթար է, մեր համալսարանները միջազգային ռեյտինգներում գտնվում եմ աննախանձ տեղերում։ Աշխարհի լավագույն 500 համալսարանների մեջ չկա գեթ մեկ հայկական համալսարան, այն դեպքում, երբ կա 4 ռուսական, 2 իրանյան, 1 թուրքական համալսարան, վրացական համալսարաններն էլ իրենց ռեյտինգներով ավելի բարձր են հայկականներից։ Մեր պետական համալսարանների շրջանավարտների ճնշող մեծամասնությունը առանց լրացուցիչ կրթության, միջազգային աշխատանքի շուկայում այսօր մրցունակ չեն։ Կառավարության ծրագիրը այստեղ ոչ մի իրական թիրախ չունի, այն սահմանափակվում է միայն բարի մտադրություններով, որոնցից ոչ մեկը հետ կապված որևէ իրականացման մեխանիզմ չկա, և չկան հատկացվող միջոցներ։ Այն պայմաններում, երբ մեր հարևան երկրներում պետությունը աճող միջոցներ է ներդնում համալսարանական կրթության որակի բարձրացման մեջ, մեր Կառավարությունը զբաղված է գիտության վրա արվող հատկացումների կրճատմամբ, միաժամանակ հայտարարելով, որ այն ցանկանում է կառուցել բարձր տեխնոլոգիական երկիր՝ սա պարզապես խոսքի և գործի դասական հակասություն է։ Փոխարենը Կառավարությունը անիրատեսական նպատակ է դնում՝ մինչև 2023 թվականը երկրի ողջ տարածքում անցնել համընդհանուր ներառական կրթության, թեև դրա փորձնական կիրառումը հանրապետության տարբեր դպրոցներում ցույց է տալիս, որ այն յուրաքանչյուր հաստատությունից հսկայածավալ աշխատանք է պահանջում, միշտ չէ, որ հնարավոր է համապատասխան ենթակառուցվածքային և պրոֆեսիոնալ ռեսուրսների առկայության տեսակետից, և նաև պարտադիր էլ չի, որ երկրի ցանկացած դպրոց լիարժեք ներառականություն ապահովվի, բավական է, որ այդ դպրողների թիվը լինի համարժեք՝ ուսման հատուկ պայմաններ պահանջող երեխաների համար։ Սակայն կառավարությունը հատուկ շեշտադրում է կատարում այստեղ՝ քանի որ այն համապատասխանում է իր գաղափարախոսական պատկերացումներին, իսկ կրթական գերազանցությունը և միջազգային մրցունակությունը՝ ոչ, և դա մեր հակասությունների կարևորագույն առանցքն է։ Մենք ձեռնամուխ ենք լինելու առաջիկայում Կրթության և գիտության զարգացման սեփական ծրագրի մշակմանը, որը, ի թիվս այլոց, պետք է հասցեագրի վերը նշված խնդիրները, բայց և խնդիրների ավելի ընդարձակ շրջանակ։ Եթե ցանկություն ունեք ձեր գաղափարներով և մոտեցումներով հարստացնել մեր աշխատանքը, խնդրում եմ դիմեք մեզ՝ պատրաստ ենք թե գրավոր ստանալ և քննարկել ձեր առաջարկները, թե հանդիպել և մասնակցել տարբեր քննարկումների։ Այս ոլորտը չափից դուրս կարևոր է, որպեսզի թողնվի անհեթեթ կերպով համաձուլված Կրթության, Գիտության, Մշակույթի, Սպորտի և Երիտասարդության սուպեր նախարարության և իր ներկա ղեկավարության մենաշնորհային հայեցողությանը, և մենք պատրաստ ենք մեր բոլոր համախոհների աջակցությամբ մաքսիմալ կոմպետենտ և որակյալ համակարգային այլընտրանք մշակել»։

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am