Ռոբերտ Քոչարյանի գործով վատ եվրահեռանկարից ցայտնոտի մեջ են

««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` հայրենի իրավապահ համակարգում արդեն իսկ մտավախություններ կան, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործի մասով ընդդեմ Հայաստանի որոշում է կայացնելու: Եւ հիմա խոսվում է այն մասին, որ իրավախախտ որոշումներ կայացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Ինչպես հայտնի է, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով հարցաքննության: Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Քննչական մարմինը Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել էր անձեռնմխելի եւ ազատել կալանքից: Բայց դեկտեմբերի 7-ին Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կալանավորվեց եւ մինչ օրս գտնվում է կալանքի տակ: Այս իրավիճակից ելնելով` նրա պաշտպանական կողմը ՄԻԵԴ գանգատ ուղարկեց: Գանգատներից մեկը ներկայացվել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերով` անմեղության կանխավարկածի եւ պաշտպանության իրավունքի խախտման հիմքերով, իսկ մյուսը` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորման որոշումն ընտրելու հիմքով: Եւ, ահա, փետրվարի 1-ին ՄԻԵԴ քարտուղարության կողմից Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը տեղեկացվել է, որ դատարանը քննության կառնի գործերն առաջին իսկ հնարավորության դեպքում: Եվ այս իրավիճակից ելնելով` իրավապահ համակարգը քննարկում է, թե ով կամ ովքեր են իրավախախտումներ թույլ տվել, որի համար կարող են պատասխանատվություն կրել: Բանն այն է, որ դատախազներն ու քննիչներն այսուհետեւ պատասխանատվության կենթարկվեն, եթե պարզվի, որ Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած որոշումների համար մեղավոր են նաեւ նրանք: Ու մինչ իրավապահները սպասում են ՄԻԵԴ-ի որոշմանը արդեն եղած փաստերի մասով, նախաքննական մարմինը՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, նոր մեղադրանք առաջադրեց Ռոբերտ Քոչարյանին՝ այս անգամ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ: Սրանով, իհարկե, մի փոքր անլրջացվեց այն մեղադրանքը, որն առաջադրված էր մինչ այս, քանի որ իրավաբանության հետ առնչություն ունեցող մարդը հասկանում է, որ անհեռանկար մեղադրանք է: Ինչո՞ւ. որովհետեւ կաշառքի մասին հայտարարությունը դարձյալ արել է գործարար Սիլվա Համբարձումյանը, որն, ըստ այլ առիթով հարուցված քրգործերի, կաշառք է տվել Սամվել Մայրապետյանին, նա էլ իր հերթին այդ գումարը պետք է փոխանցեր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգնական Արմեն Գեւորգյանին: Հենց Գեւորգյանն էլ, ենթադրվում է, որ պետք է գումարը տար Ռոբերտ Քոչարյանին, սակայն կաշառք ստացողներից մեկը` Սամվել Մայրապետյանը, չի ընդունում մեղադրանքը, Արմեն Գեւորգյանին դատարանը չկալանավորեց, քանի որ գործով որեւէ հիմնավոր ապացույց չկար, որ նա կաշառք է ստացել: Ու այդ դեպքում անհասկանալի է, թե ինչպես, ինչ հիմնավորմամբ է մեղադրանք առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին: Ավելին` այնքան էլ լուրջ չեն ընկալվում գործերը, որոնցով խոսվում է, որ նախկին պաշտոնյաներին Սիլվա Համբարձումյանը կաշառել է ժամանակին: Նախաքննական մարմնի կողմից հանցանքի այս տեսակը՝ կալանքը, այսքան անլրջացնելը կարող է ավելի վատ հետեւանքներ ունենալ, քանի որ կաշառքի գործերն ամենադժվար ապացուցվող հանցատեսակներն են: Նույնիսկ հանցաքնի վայրում են մարդկանց բռնում կաշառք ստանալիս, չեն կարողանում ապացուցել. արդարանում են, թե պարտքն էր վերադարձնում: Ու դժվար է պատկերացնել, թե 10 տարի առաջվա կաշառքի դեպքը ինչպես պիտի ապացուցվի: Բայց պարզվում է՝ այս գործերով նախաքննությունն ավարտվել է, եւ գործն ուղարկվել է դատավարական կողմերին: Տեսնենք, թե ինչ դատական ավարտ կունենան այս գործերը, որոնց ելքի մասով վատ եվրահեռանկար է ուրվագծվում»։

 

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am