Գործում ջուրն այնքան շատ է, որ արդեն խեղդում է․ Ռուբեն Սահակյան․ Factor.am

Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է․ այս մասին օրերս հայտարարություն տարածեց Հատուկ քննչական ծառայությունը Ըստ ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության՝ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի գործի նյութերն արդեն ստացել և ուսումնասիրում է նրա պաշտպանակ թիմը։ Factor.am-ի հետ զրույցում 2-րդ նախագահի պաշտպան Ռուբեն Սահակյանը նշել է․ «Այս փուլում ծանոթանում ենք գործի նյութերին, քննարկում հնարավոր միջնորդություններ ներկայացնելու և հնարավոր դատական նիստին պատրաստվելու հարցը։ Ասում եմ հնարավոր, որովհետև հնարավոր է մինչ այդ իրենք էլ խելքի գան և դադարեցնեն քրեական հետապնդումը։ Ես լավատես եմ»։ Ըստ Ռուբեն Սահակյանի՝ հավանաբար երեք ամիս կպահանջվի 76 հատորանոց գործին ամբողջությամբ ծանոթանալու համար։ «Բարդ գործ է․ բարդ այն իմաստով, որ ինչքան ասես ջուր կա, էդ ջուրը հարկավոր է հերքել, իսկ դա անելու համար դուրսգրումներ է պետք է անել, ինչը ժամանակատար է։ Անձամբ ես նոր եմ սկսել գործին ծանոթանալ, բայց ջուրն արդեն խեղդում է, այնքան շատ է»,-ներկայացրել է Սահակյանը։ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը ևս ստացել է գործի նյութերն ու զբաղված է դրանք ուսումնասիրելով։ «Դեռ նյութերին ծանոթանանք, որից հետո նոր կասենք՝ պաշտպանական կողմը միջնորդություն կներկայացնի դատարան, թե ոչ։ Իմ կարծիքով՝ մեկ ամսից ավել ժամանակ կպահանջվի գործին ամբողջությամբ ծանոթանալու համար, որից հետո նոր այս գործը կմակագրվի դատարանին»,-ասել է պաշտպան Ալեքսանյանը: Ըստ ՀՔԾ-ի՝ Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: Յուրի Խաչատուրովի պաշպան Միհրան Պողոսյանն էլ վստահեցրել է՝ գործի փաստական տվյալներին ծանոթանալուց հետո կներկայացնեն իրենց միջնորդությունները, սակայն իրենց համար ինչպես նախկինում, այնպես էլ այժմ հստակ է մեկ բան: «Ամեն դեպքում այս գործի մասով տպավորությունն այնպիսին է, որ ցանկանում էին՝ Յուրի Խաչատուրվը հետ կանչվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Նա 2018 թվականի հուլիսի 26-ից Հայաստանում է և մինչև 2019 թվականի փետրվարի 13-ը նրա նկատմամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել»,-ասել է պաշտպանը՝ շեշտելով, որ այս գործով դատական նիստերը պարտավոր են անցկացնել դռնբաց, որպեսզի հասարակությունը տեսնի, թե ՀՔԾ-ն ինչ գործ է կատարել, ինչպես է աշխատել։ Ըստ պաշտպանի՝ 76 հատոր կազմող գործին մանրամասն ծանոթանալու համար իրենց առնվազն երեք ամիս ժամանակ է հարկավոր: Յուրի Խաչատուրովը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Սեյրան Օհանյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանին ևս գործին ծանոթանալու համար երեք ամիս է հարկավոր: «Սեյրան Օհանյանի մասով գործի նյութերին ծանոթանալու համար երեք ամիս ժամանակ եմ խնդրել: Կարծում եմ գործին հանգամանալից ծանոթանալուց հետո միջնորդություններ կներկայացնենք, քանի որ շարունակում եմ պնդել, որ գործ ունենք ապօրինի մեղադրանքի հետ»,-ասել է Պետրոսյանը՝ շեշտելով, որ «Մարտի 1-ի» գործով սպասվող դատական նիստերը պետք է լինեն բաց, որ հասարակությունն էլ տեսնի իրական պատկերը: «Գուցե անհրաժեշտություն լինի մեկ կամ մի քանի նիստ անցկացնել դռնփակ, բայց, ընդհանուր առմամբ, այդ գործը պետք է քննվի դռնբաց ռեժիմում»,-եզրափակել է պաշտպանը: Ըստ ՀՔԾ-ի, Սեյրան Օհանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ:

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am