Դատախազության «քինդեր սյուրպրիզը»

Ռաֆիկ Մաշադյանի նշանակումը ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնում նոր իշխանության առաջին կադրային շոկերից էր։ Հարկայինի ամենաստվերային դեմքերից մեկը՝ մի «հին գայլ», որն իր համար լուռ հարստանում էր՝ համակարգի մի անկյունում ծվարած, փոքր հարկ վճարողների ստորաբաժանման ղեկավարը, փոքր բիզնեսի չկայացման պատասխանատուներից մեկը, մայիսին իր կյանքի ամենաբարձր նշանակումը ստացավ։ Շոկը կրկնապատկվեց, երբ պարզվեց, որ ստվերային միլիոնատեր Մաշադյանի պաշտոնապես միլիոնատեր որդին, որը 24 տարեկանում 12 միլիոն դրամ, 130 հազար դոլար եւ Volkswagen touareg է հայտարարագրել, փետրվարի 4-ին նշանակվել է Երեւանի կայազորի զինվորական դատախազ։ Եվ սա այն դեպքում, երբ տարիներ շարունակ մարզերում եւ անգամ Արցախի կայազորի դատախազություններում պաշտոնավարում են ոչ միայն երիտասարդ տղաներ, այլեւ տարեց դատախազներ: Իսկ Երեւանի կայազորի դատախազությունը համարվում է ամենաբարդ ու ծանրաբեռնված ստորաբաժանումը: ԶԼՄ-ներն անմիջապես բացահայտեցին բարեկամական կապը վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, դրանով բացատրելով բարձր նշանակումները։ Բայց սա Մաշադյանների միակ խաղաքարտը չէ։ Ռաֆիկ Մաշադյանի աներորդին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանն է, որն այդ պաշտոնը ստանձնել է անցյալ տարվա օգոստոսին։ Դատախազությունում խոսակցություններ կան, որ վարչապետը բացարձակ կապ չունի որդու՝ Հարություն Մաշադյանի նշանակման հետ, եւ որ այն գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ձեռքի գործն է։ 2017 թվականին ավարտելով ԵՊՀ իրավաբանականի բակալավրիատը՝ Հարություն Մաշադյանը, ըստ դատախազության տվյալների, ընդգրկվել է ՀՀ դատախազների թեկնածուների ցուցակում։ Նախկին իրավապահ մեր աղբյուրը հայտնում է, որ դատախազության ատեստացիայից այս տղան առաջին անգամ կտրվել է, եւ Դավթյանը տասն օր անց երկրորդ ատեստացիան է կազմակերպել եւ այս անգամ անցկացրել։ Զինդատախազության համակարգում բարձր պաշտոն ստացած անփորձ տղայի շուրջ աղմուկին անդրադառնալով՝ Գլխավոր դատախազությունը երեկ հրապարակեց նրա կենսագրությունը եւ ավելի խճճեց պատմությունը։ Ըստ հրապարակման, Հարություն Մաշադյանը ծնվել է 1995թ․-ին։ Դպրոցը, որն այն ժամանակ 12 տարի էր դարձել արդեն, ավարտել է 2010 թվականին՝ 15 տարեկանում, եւ անմիջապես ընդունվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ Այսինքն՝ նա քի՞չ է սովորել։ «Այո, Հ. Մաշադյանը 12-ամյա դպրոց չի ավարտել եւ կրտսեր դասարաններում սովորելիս թռիչքային տեղափոխություն է ունեցել»,- ճշտեցին դատախազությունից: Ստացվում է՝ Ռաֆիկ Մաշադյանն իր վունդերկինդին հերիք չէ ուղարկել է բանակ, դեռ մի բան էլ թույլ չի տվել, որ նա գնա մագիստրատուրա, եւ շուտափույթ խցկել է դատախազության համակարգ։ Ի դեպ, երեկ Հարությունի համածառայակիցը՝ Հայկազ Մկրտչյանը, «վկայել» է ֆեյսբուքյան իր էջում․ «Մաշադյան Հարությունի հետ ծառայել եմ նույն վաշտում ու երբեք իրան զորամասում չեմ տեսել»։ Իսկ Գլխավոր դատախազությունը հրապարակեց նրա զինգրքույկը եւ բանակային մի լուսանկար, որտեղ երիտասարդը հանդիսավոր արարողության էր մասնակցում։ Սա չփարատեց հանրային անվստահությունը, քանի որ բարձրաստիճան երեխաների ծառայությունը տանը կազմակերպելու ավանդույթը լայնորեն տարածված էր նախկինում։ Արթուր Դավթյանի հիմնարկը կիրակնօրյա «հրատապ» տեղեկանքում հիմնավորում է, որ Երեւանի կայազորի դատախազը բարձր պաշտոն չէ, որ 24-ամյա Մաշադյանը Երեւանի կայազորի դատախազ օրինական է նշանակվել։ Ի դեպ, ըստ մամուլի գնահատականների, «քինդեր սյուրպրիզ» դատախազը ոչ թե 24, այլ 23 տարեկան է։ Հիմնարկը գրում է, որ 2007 թվականի մայիսին ուժի մեջ մտած «Դատախազության մասին» ՀՀ օրենքով դատախազների նշանակման համար տարիքային ցենզ նախատեսված չէ, իսկ 25 տարին լրանալուց հետո դատախազ դառնալու դրույթը սահմանվել է 2018 թվականի ապրիլի 9-ին եւ որպես «վիճակը վատթարացնող» դրույթ՝ «հետադարձ ուժ չունի»: Այս բացատրությունն ավելի տեսանելի է դարձնում հովանավորչության շղթան։ Փաստորեն, չի բացառվում, որ խնդիր է եղել 22-ամյա Հարությունին շտապ՝ մինչեւ 2018 թվականի ապրիլը նշանակել Լոռու կայազորի դատախազության դատախազ, քանի որ 2018-ի ապրիլից «Դատախազության մասին» օրենքի փոփոխությունները մտնում էին ուժի մեջ, եւ դատախազ կարող էր նշանակվել 25 տարին լրացած անձը, հակառակ դեպքում այս տղան չէր կարողանա նշանակվել։ Փոփոխություններն ուժի մեջ են մտել 2018-ի ապրիլին, բայց ընդունված են եղել դեռեւս 2017 թ. նոյեմբերի 17-ին, իսկ մշակվել են 2016-ին։ Արդեն պարզ էր օրենսդիրի նպատակը։ Այսինքն, այդ մի քանի ամսում նշանակումներ են արել՝ «թղթի վրա» չխախտելով օրենքը։ Ահա ինչու վունդերկինդ երիտասարդին, որը թռիչքային հաջողություններ էր ունեցել դպրոցական կրտսեր տարիքում, թույլ չտվեցին գնալ մագիստրատուրա եւ շուտափույթ գործուղեցին Լոռու կայազոր։ Այսպիսով, «խաղն» սկսվել է մինչեւ հեղափոխությունը, սակայն զարմանալիորեն շարունակվեց նաեւ դրանից հետո։ hraparak.am

դիտվել է 694 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am