Ինչպես են խաբում եւ հարստահարում «նոր» Հայաստանի արժանապատիվ քաղաքացիներին

Վարչապետը մի քանի անգամ նայելով ժողովրդի աչքերին հայտարարեց, թե գազի գինը սպառողի համար չի թանկանալու: ՀՀ արժանապատիվ քաղաքացիների մի մասը հավատաց նրան, իսկ թե ինչ եղավ հետո՝ շատ հուզիչ է: Եւ այսպես, փետրվար 10-ից սկսած, երբ արդեն բաժանորդներն իմացան, թե որքան պետք է վճարեն հունվարին սպառած գազի դիմաց, մեղմ ասած, շոկ ապրեցին: Պարզվեց գազը թանկացել է, ընդ որում, լավ է թանկացել: «Դուխով» եւ շարքային քաղաքացիները ստուգեցին թվերը, համեմատեցին հաշվիչի ցուցմունքների հետ եւ հասկացան, որ իրենց, մեղմ ասած, միամիտ վայրենիների տեղ են դրել: Հիմա մեզ ուզում են համոզել, որ մենք հունվարին անհամեմատ ավելի շատ գազ ենք սպառել, քան` դեկտեմբերին: Ակնհայտ սուտ: Հունվարին ավելի ցուրտ չի եղել, քան դեկտեմբերին: Ավելին, տոների հետ կապված դեկտեմբերին ավելի շատ գազ են սպառում, քան հունվարին: Իսկ որ ամենակարեւորն է, տնային տնտեսուհիները միաբերան պնդում են, որ հիմա սուրճ, ճաշ պատրաստելու համար ավելի շատ ժամանակ են ծախսում, քան մինչ հունվարի մեկը: Սա նշանակում է, որ գազի կալորիականությունը կամ օգգ-ն կտրուկ նվազել է: Այս ամենի հետեւանքով գազի համար վճարում ենք 1,6, 1,7 անգամ ավելի շատ, քան մինչեւ հունվարի 1-ը: Օրինակ, դեկտեմբերին 15 հազար վճարողը հիմա կվճարի 24-25 հազար, 20 հազար վճարողը 32-33 հազար եւ այսպես շարունակ: Եւ եթե բազմաչարչար սպառողին թվում է, թե հունվարը բացառություն է կազմելու, ապա սխալվում են: Վերցրեք ձեր վճարման կտրոնները, ստուգեք ձեր ծախսը փետրվարին եւ կհասկանաք, որ փետրվարի համար մարտին վճարելու եք նույնքան շատ: Տեղի է ունենում մեծ խաբեություն, իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը լռում է: Նախկինում եւս եղել են դեպքեր, որ  առանձին վերցրած ամիսներին գազի կալորիականությունը կտրուկ նվազել է, բայց այն ժամանակ իշխանությունները լռում էին, իսկ ժողովուրդն էլ հասկանում էր, որ ամեն ինչ տեղի է ունենում կառավարության համաձայնությամբ, կոռուպցիոն սխեմաների միջոցով: Իսկ հիմա ի՞նչ ասի «դուխով» հանրությունը, որը մի քանի ամիս առաջ «Նիկոլ վարչապետ, Նիկոլ վարչապետ» էր վանկարկում: Նիկոլը լռում է ժողովրդին ստիպելով մտածել տխուր իրականության մասին: Կառավարությունը լռում է, բայց մենք հստակ պատասխան ենք պահանջում. ինչո՞ւ ենք գազի համար շատ վճարում, եւ ինչո՞ւ ենք շարունակելու շատ վճարել: Եթե գազի գինը թանկացել է, ապա ավելի ազնիվ կլինի ոչ թե խաբեությամբ շորթել այդ գումարները, այլ պարզ հայտարարել, որ գազը թանկացել է եւ մատակարարել որակ ունեցող գազ: Գեղամ Նազարյան Top-News.am 

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am