Միջազգային հանրության համար սա լակմուսի թուղթ է, թե ինչպես են նիկոլական Հայաստանում վերաբերում ներդրողներին

Երեկ «Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարություն էր տարածել` նշելով, որ ինքը ՀՀ կառավարությանը տեղեկացրել է, որ ընկերությունը պատասխանատվություն չի կրում բնապահպանական որևէ խնդրի համար, որն առաջացել է այդ տարածքում: Ընդ որում` շատ պարզ տեքստով ասել էր, որ ՀՀ կառավարությունը դրսևորում է անգործություն, իրենք էլ չեն կարողանում իրականացնել մեր պայմանագրային պարտավորությունները: Երեկ ողջ օրը ակնկալում էի լսել ՀՀ կառավարության արձագանքը այս հույժ կարևոր ու հրատապ խնդրի մասով: Բայց` իզուր: Թե ասա` ումից ինչ ես ակնկալում: Իրավիճակի ողջ պերճանքն ու թշվառությունը կայանում է հետևյալում`

1. Սկզբում «ներդրումներ խրախուսող» Կառավարությունը բնապահպանական խնդիրների անվան ներքո այնպիսի պայմաններ ստեղծեց խոշոր ներդրողի համար, որ վերջինս դադարեցրեց իր գործունեությունը և ամենայն հավանականությամբ կդիմի արբիտրաժ, որտեղ էլ վստահ եղեք կհաղթի ու ուշադրություն…..!!! ՀՀ բյուջեի 50 տոկոսի չափով հատուցում կստանա։ Բայց դե դա խնդիր չի չէ ՞՞՞ կարևորը ինքնիշխան ենք ու էլի տենց բաներ: Չմոռանամ ասել, որ հատուցումը կլինի մեր` այսինքն հարկատուների հաշվին: 2. Միջազգային հանրության համար սա լակմուսի թուղթ է, թե ինչպես են նիկոլական Հայաստանում վերաբերում ներդրողներին: Բոլորը շունչները պահած հետեւվում են այս դեպքին։ Ինչ եղանակով կամ կոպիտ ասած՝ ում օգտին կհանգուցալուծվի հարցը մեդալի մի կողմն է, մյուս կողմը ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔՆ է առ ներդրող, այսինքն՝ պետությունը ԻՆՉՊԵՍ կհանգուցալուծի խնդիրը, որպիսի եղած ներդրողները չփախչեն, իսկ լուռ հետևողներն էլ չմոռանան Հայաստանի տեղը: 3. Հավանաբար ճակատագրի հեգնանք է նաև այն, որ այս ամբողջ աբսուրդը սկսվել է բնապահպանական վտանգը կանխելու շղարշի ներքո, իսկ հիմա ինքը` Լիդիանն է զգուշացնում, որ ՀՀ կառավարության անգործության հետևանքով առաջացել են լուրջ բնապահպանական խնդիրներ, որի պատասխանատուն ինքը կառավարությունն է: Պարոնայք, իսկ երբեմն էլ` տիկնայք ավելի լավ է ոչինչ մի ձեռնարկեք, քանի որ երբ որոշում եք խթանել ներդրումները, խոչընդոտներ եք ստեղծում ներդրողների համար, երբ որոշում եք զբաղվել բնապահպանական խնդիրներով, առաջացնում եք լուրջ էկոլոգիական աղետի վտանգ։ Ինչպես ասում է, վարչապետը, հանգիստ նստեք տեղներդ։ Այդպես գոնե կդանդաղեցնեք գահավիժման ընթացքը….. Գրել է Արփինե Հովհաննիսյանը

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am