Ոստիկանները բացահայտել են նախկին պաշտոնատար անձանց ապօրինությունները

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ 2014թ. Սյունիքի մարզի Կարճևան համայնքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու գործընթացի ժամանակ նույն համայնքի ղեկավարի և այլ պաշտոնատար անձանց կողմից թույլ են տրվել չարաշահումներ: Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ 2014թ. հուլիսին Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախկին նախագահը, իր տեղակալի, ՀՀ ԱԳԿԿ Սյունիքի մարզային ստորաբաժանման և ՀՀ ԱԳԿԿ Մեղրիի սպասարկման գրասենյակի ղեկավարների հետ այցելել է Սյունիքի մարզի Կարճևան համայնք, որտեղ նույն համայնքի ղեկավարին մատնացույց անելով «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի հարակից տարածքները, հայտնել է, որ նույն թվականին պաշտոնավորող ՀՀ վարչապետի նախաձեռնությամբ կազմված նախագծի հիման վրա, նշված տարածքում կազմակերպվելու է ազատ տնտեսական գոտի և իր պաշտոնեական լիազորությունների շրջանակից դուրս, իր և ՀՀ վարչապետի անունից համայնքի ղեկավարին հանձնարարել է, որ նա կազմակերպի նշված տարածքները «ԷՍԻԷՅ» ՓԲԸ-ին օտարելու գործընթացը: Այնուհետև համայնքի ղեկավարին այցելած նույն ՓԲԸ-ի ներկայացուցիչը պայմանավորվածություն է ձեռք բերել նրա հետ՝ նշված հողատարածքներն աճուրդով գնելու վերաբերյալ, միաժամանակ նշելով, որ աճուրդի օրը կապահովի նաև աճուրդին այլ անձի ձևական մասնակցությունը: Դրանից հետո համայնքի ղեկավարը կազմակերպել է հիշյալ հողերը աճուրդային եղանակով օտարելու ապօրինի գործընթաց, որի շրջանակներում բարձրաստիճան պաշտոնատար անձանց հանձնարարությունը ամեն գնով կատարելու և նրանց հաճոյանալու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով՝ ավագանու անդամներից մեկի կեղծ ստորագրությամբ կազմել է իբր ավագանու նիստ անցկացնելու և որոշում կայացնելու վերաբերյալ կեղծ պաշտոնական փաստաթղթեր, և իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, փաստացի չկայացած ավագանու նիստի և աճուրդի վերաբերյալ կեղծ փաստաթղթերի հիման վրա «ԷՍԻԷՅ» ՓԲԸ-ի հետ 06.08.2014թ. կնքված առուվաճառքի պայմանագրով 1.540.000, 550.000 և 385.000 ՀՀ դրամով օտարել է ընդհանուր՝ 32.00948 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերը՝ էական վնաս պատճառելով Կարճևան համայնքին։ Բացի այդ, համայնքի ղեկավարը արդեն իսկ տեղեկացված լինելով նշված տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու հեռանկարի մասին, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 12.07.2016թ. կրկին ձևական աճուրդ կազմակերպելու եղանակով իր աներորդուն՝ 2.000.000 ՀՀ դրամով օտարել է «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի անմիջապես հարևանությամբ գտնվող 1,378 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերը: Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում հարուցվել է քրեական գործ: Քննությունը շարունակվում է:

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am