«Ես 18 տարեկանում ունեցել եմ սեփական տուն, բնակարան՝ իմ անունով , երկու ավտոմեքենա»․ Ռաֆիկ Մաշադյան

hraparak.am ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը իր որդու՝ Հարություն Մաշադյանի Երևանի կայազորի զինդատախազ նշանակվելու շուրջ աղմուկը համարում է «հիստերիա»։ «Չեմ խառնվում նրա գործերին, Կարծում եմ, դատախազության հրապարակումը բավարար է, որ թեման փակվի։ համենայն դեպս, ես չեմ ընկնում այդ ասեկոսեների հետևից, որոնք հիստերիկ բնույթ են կրում և ոչ ճիշտ են», — ասաց Ռաֆիկ Մաշադյանը «Հրապարակի» նաև այլ հարցերին պատասխանելով։

— Պարոն Մաշադյան, ինչպե՞ս եղավ, որ դուք, երկար ժամանակ լինելով փոքր բիզնեսի համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավար, մի ոլորտի, որը տապալված է Հայաստանում, ավելի բարձր նշանակում ստացաք հեղափոխությունից հետո։ — Իսկ ո՞վ է ասում, որ ես եղել եմ փոքր բիզնեսի պատասխանատու։ Ընդհանրապես, ՊԵԿ-ը ոչ մի բիզնեսի պատասխանատու չի։ Ինքն իր գործառույթներն էիրականացնում, իսկ բիզնեսի պատասխանատուն, կարծում եմ, էկոնոմիկայի նախարարությունն է։ — Ձեր պաշտոնը մինչև տեղակալ նշանակվելը ինչպե՞ս էր կոչվում։ — Փոքր հարկ վճարողների վարչության պետ։ — Վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ բարեկամական կապի մասին ի՞նչ կասեք։ — Աննա Հակոբյանը մեր կապերի մասին իր հրապարակումն արդեն արել է, որը 100 տոկոսով համապատասխանում է իրականությանը։ — Ճի՞շտ է, որ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանը Ձեր աներձագն է։ — Ես լիքը հարազատներ և բարեկամներ ունեմ նաև այլ ոլորտներում։ Իմ բարեկամների ու հարազատների ինչ որ տեղ աշխատելը ես չեմ ուզում մեկնաբանել ու քննարկման առարկա դարձնել։ — Ձեր տղայի ծառայության մասին ի՞նչ կասեք։ Այսօր նրա համածառայողներից մեկը գրել էր համացանցում, որ ոչ մ ի օր նրան չի տեսել ծառայության մեջ, իսկ դատախազությունը նրա բանակային լուսանկարներն էր տարածել հանդիսավոր միջոցառման ժամանակ։ — Ես ձեզ առաջարկում եմ դիմել պաշտպանության նախարարություն, քանի որ ՊՆ ենթակայության տակ են մեր զինվորները։ Իր համածառայողներից մեկը կարող է գիշերը լավ չքնել, արթնանալ ու իր մասին մի բան ասել, ինչը որ կարող են ասել շատերը, ում հետ ես շփվել եմ։ Դա չի նշանակում, որ այդ ամենը համապատասխանում է իրականությանը, ուպետք է դարձնեք հանրային քննարկման առարկա։ — Ձեր տղայի միլիոնների մասին ի՞նչ կասեք։ Պաշտոնապես նա միլիոնատեր է։ Ինչպե՞ս է նա այդպես հարստացել 24 տարեկանում։ Ինչ՞ի հաշվին։ — Միլիոնատերը ո՞րն է։ Ինոչւ եք ասում՝ միլիոնատեր։ Էդ միլիոնատեր ասողը, գնահատական տվողը կարո՞ղանում է ինքը հասկանալ, թե ինչ է նշանակում մի միլիոնը։ Որտե՞ղ է հայտարարագրված այս միլիոնը, ուզում եմ հասկանալ։ — Դրամով՝ միլիոնատեր է։ — Ա, տենց հա՞ , դ՞ա նկատի ունեք։ — Նա գրել է, որ 12 մլն դրամ ունի, նաև 100 հազարից ավելի դոլար, «ՏՈՒԱՐԵԳ» ավտոմեքենա։ — Պետեկամուտների կոմիտեի ցանկացած աշխատող, եթե Ձեր մեկնաբանությամբ ենք գնահատական տալիս, երեք ամսից միլիոնատեր է դառնում, որովհետև այդքան են վաստակում։ Եթե դուք դրան եք նայում։ — 22-24 տարեկան տղայի համար դա շատ չ՞ի։ Ո՞նց է այս երկրում նման կարողության տեր դարձել։ — Ես ձեզ առաջարկում եմ, որպեսզի այդ գնահատականները տալուց առաջ հաշվի առնեք, որ ես 18 տարեկանում ունեցել եմ սեփական տուն, բնակարան, իմ անունով երկու ավտոմեքենա։ Եկեք գնանք հետ ու այդտեղից գնահատական տալով գանք։  

դիտվել է 354 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am