Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին պրոռեկտորը վերականգնել է պետությանը պատճառված վնասը

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներից մեկի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2012 թվականից մինչ օրս նույն ՊՈԱԿ-ի ղեկավար պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, շահադիտական դրդումներով, պաշտոնական փաստաթղթերում կեղծ գրառումներ կատարելու եղանակով վատնել են առանձնապես խոշոր չափերի գումարներ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, մասնավորապես՝ 2012-2016 թվականների ընթացքում ՊՈԱԿ-ի գործող ռեկտորները հաջորդաբար որպես անգլերեն լեզու առարկայի դասավանդող են հրամանագրել ներկայիս անձնակազմի կառավարման, միջազգային համագործակցության և միջբուհական աշխատանքների գծով պրոռեկտորին: Սակայն վերջինիս կողմից նշված ժամանակահատվածում փաստացի դասավանդում չիրականացնելու պայմաններում նրա անվամբ որպես աշխատավարձ դուրս գրելու եղանակով վատնվել է առանձնապես խոշոր չափերի 3, 500,410 ՀՀ դրամ։ Դեպքի առթիվ դեռևս 2018թ. սեպտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ըստ քննչական ենթակայության ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: 2019թ. փետրվարի 8-ին «Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի նախկին ռեկտոր Դ. Մ.-ն ՀՀ քրեական օրենգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության երկու դրվագ կատարելու համար ներգրավվել է որպես մեղադրյալ։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Նույն ինստիտուտի նախկին պրոռեկտոր Հ. Ա.-ն 2019թ. փետրվարի 11-ին ՀՀ քրեական օրենգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ներգրավվել է որպես մեղադրյալ։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ 2019թ. ձետրվարի 15-ին վերջինս հրավիրվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն ու նախազգուշացվել պետության շահերին հասցված վնասը կամովին հատուցելու վերաբերյալ։ Արդյունքում փետրվարի 16-ին նա վարչական շրջանների դատախազություն է ներկայացրել վճարային հանձնարարական, համաձայն որի՝ ՀՀ դատախազության դեպոզիտ հաշվին վճարել է 3,500,410 ՀՀ դրամ՝ այդ կերպ վերականգնելով պետությանը պատճառված վնասը։ Նախաքննությունը շարունակվում է։

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am