«Հաստիքին է նշանակվում ամենացածր միավորներ հավաքած մասնակիցը` Խաչատրյան Արարատ». Լուսինե Հարոյանի բաց նամակը

«Ազգային Առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին: Դիմում եմ ձեզ, որովհետև այլևս անհնար է աչք փակել այն ահռելի անդունդի վրա, որ կա ձեր խոսքի ու գործի միջև և այն խայտառակ իրավիճակի ու անօրինականությունների վրա, որ տիրում է ՊԵԿ~ում, և որոնք դուք զարմանալիորեն չեք նկատում: Դուք իշխանության եկաք ժողովրդական ընդվզման ալիքի վրա, որն ատում էր նախկին իշխանություններին և հատկապես այն զազրելի կոռուպցիոն համակարգը, որտեղ տեղ ունեին միայն բարեկամ~ծանոթ~ընկեր~խնամիները: Դուք բազմիցս հրապարակից հավատացրել եք մեզ,որ գալիս եք արմատախիլ անելու կոռուպցիան, այդ բազմագլուխ հրեշին, բայց հիմա մենք տեսնում ենք, որ Դուք բոլորովին էլ դեմ չեք ԽԾԲ «բարի» ավանդույթները շարունակելուց, այլապես ինչպես բացատրել պարգևավճարների արդարացումը, Մաշադյանների ֆենոմենը, հեկտարա~նեկտարային նշանակումները: Ինչևէ: Երեկ ինձ էր դիմել Հասմիկ անունով մի համակրելի աղջիկ, որը մասնակցել էր ՊԵԿ~ի մրցույթ կոչված բեմադրությանը և ականատես եղել աղաղակող անօրինականությունների: Այսօր մենք մամուլում կարդացինք ՊԵԿ պաշտոնական արձագանքը, որը սերժական համակարգի «գոհարների» շարքը կարելի է դասել իր անբովանդակությամբ: Բայց սա դեռ ամբողջը չէ: Հասմիկը մեր զրույցի ժամանակ ինձ ահավոր մանրամասներ պատմեց, ըստ որոնց մրցույթն անցկացնող այդ ողջ անձնակազմին առնվազն վարչական պատասխանատվության պետք է ենթարկել: Նախ. մրցույթը անցկացվում է օրենքի կոպիտ խախտումներով` առաջին փուլով թեստավորման են հրավիրվում մասնակիցները, որոնք ըստ օրենքով սահմանված կարգի պիտի ստանան թեստը կոդի հետ միասին և ոչ մի նույնականացնող տվյալ չպիտի լինի թեստերի վրա, բայց չգիտես ինչու թեստերը արդեն նախօրոք պատրաստվում են ազգանուններով (փաստը` ներքևում): Իրականում պարզ է, թե ինչու: Երկրորդ` մյուս փուլով գրավոր քննության հրավիրված մասնակիցների համար ըստ օրենքի, պատահականության սկզբունքով, պիտի տեղում հարցեր ընտրվեն, բայց չգիտես ինչու նրանց նորից տրվում է պատրաստի հարցաշար, այն էլ` անուն ազգանունով: Հասկանալի չէ՞, որ իրենց ծանոթների համար ընտրվում են ամենահեշտ հարցերը, իսկ օրինակ Հասմիկի նման ՀՀ հպարտ քաղաքացիների համար` ամենախրթինները (փաստը` ներքևում): Բայց նույնիսկ նման դրախտային պայմաններում, որ ստեղծում են ՊԵԿ հաբռգած պաշտոնյաները իրենց ծանոթների համար, նրանք հայտնվում են վերջին տեղում և այստեղ անօրինականության ասեմ, թե անարդարության պիկը. հաստիքին է նշանակվում ամենացածր միավորներ հավաքած մասնակիցը` Խաչատրյան Արարատ Գագիկի (փաստը ներքևում): Ահա ձեզ զազրելի կոռուպցիայի և մինչև ուղնուծուծը փտած համակարգի դասական օրինակ: Ու՞ր է ձեր քաղաքական կամքը, պարոն Փաշինյան, ուր մնացին ձեր խոստումները, ու՞ր է ձեր պատասխանատվությունը ՀՀ հպարտ քաղաքացու հանդեպ: Միթե՞ չեք տեսնում, որ այսպես այլևս անհնար է շարունակել, որ ձեր «հեղափոխական» կեցվածքն արդեն արհեստական է: Միթե՞ չեք տեսնում, որ ՀՀ հպարտ քաղաքացին առավել քան երբևէ հալածված և արհամարհված է իր հայրենիքում: Մինչև ե՞րբ, պարոն Փաշինյան: Հ.Գ. Հասմիկը նյութերն է պատրաստում և ասեմ, որ ես սատարելու եմ նրան մինչև վերջ: Հարգելի լրագրողներ և լրատվականներ, խնդրում եմ այս հարցը պահել ձեր ուշադրության կենտրոնում»:

դիտվել է 112 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am