Որդուն Հրազդանի քաղաքապետ դարձնելուց և ինքն էլ ԵԿՄ նախագահի թեկնածու առաջադրվելուց հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի «ախորժակը ավելի է մեծացել»: Ասում են՝ Կոտայքի մարզում խայտառակ իրավիճակ է տիրում: ՏԻՄ ընտրություններին Սասուն Միքայելյանն է հրահանգել, թե ո՞վ, որտե՞ղ պետք է առաջադրվի կամ չառաջադրվի,- այս մասին գրել էր «Իրավունք» թերթը: Կոտայքի մարզի՝ Քաղսի համայնքում, լուրեր են շրջանառվում, թե փետրվարի 17-ի ՏԻՄ արտահերթ ընտրությունների «իտոգը» տվել է ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանը: Նույն տեղեկությունների համաձայն՝ գյուղում հոգեբանական ճնշում են գործադրվել թեկնածուների նկատմամբ, մասնավորապես համայնքի նախկին ղեկավար Սեդրակ Դավթյանի: Ս. Միքայելյանի թեկնածուն արդեն գյուղապետ ընտրավծ 26-ամյա Ռաֆայել Գրիգորյանն է, որը երբեք աչքի չի ընկել գյուղում :
Shabat.am-ի հետ զրույցում գործող գյուղապետ Սահակ Ալեքսանյանն ասաց. «Ճնշումներ, ուղորդումներ, ապակողմնորոշումներ՝ ինչ-որ կա դրանք հերյուրանք են, քանի որ հենց նախկին գյուղապետ Սեդրակ Դավթյանն զանգել ասել է, էդպիսի բաներ չի եղել:Որոշ ուժեր կան որ ուզում են Սասուն Միքայելյանին վատություն անեն, հեղինակազրկեն, լարվածություն մտցնել գյուղում, սակայն չի եղել նման բան»: Գյուղապետի խոսքով Սասուն Միքայելյանը ընդամենը բոլորին սատարել է: Սակայն ՏԻՄ ընտրություններին հաղթեց Ռաֆայել Գրիգորյանը: Հարցին, որտեղի՞ց են ճանաչում Սասուն Միքայելյանն ու Ռաֆայել Գրիգորյանը միմյանց գյուղապետն ասաց. «Ռաֆայելը և Սասունը բարեկամներ չեն երևի շաժման ժամանակ են ծանոթացել, դե սինպատիայի հարցա, ակտիվ երիտասարդա դեռ նոր 26 տարեկան: Ռաֆայելն ընտրվել է և կաշխատի ապրիլի 8-ից: Երտասարդ, նոր կադր է, ինչով կարող էր աչքի ընկնել, ինքը շարժումների ակտիվ մասնակից է եղել, իր ընտանիքն էլ նախկին իշխանության ընդդիմադիրն է եղել , նա այս պահին անկուսակցական է,- ասաց գործող գյուղապետ Սահակ Ալեքսանյանը»:
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը