«Իմ չմասնակցելու դեպքում էլ Արայիկ Հարությունյանը պարտվելու է». Սամվել Բաբայան

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հերքում է նախօրեին տարածված տեղեկություններն այն մասին, որ այս օրերին գտնվել է Արցախում և շաբաթ օրը «Շուշի» հյուրանոցում հանդիպումներ է ունեցել  մարտական ընկերների ու այլ շրջանակների  հետ: Ի դեպ, նույն աղբյուրը տարածել էր նաև, թե հանդիպման մասշտաբները փոքր չեն եղել. մինչ այդ Սամվել Բաբայանի հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել,  պատվիրել են  հյուրանոցի մեծաթիվ համարներ, Հայաստանից էլ մեկնողներ  եղել են: «Ես հյուրանոցի մեծաքանակ համարներ չեմ պատվիրել և հանդիպումներ չեմ ունեցել Շուշիում: Ինֆորմացիան սխալ է, իրականում, այո, ես մեկնելու եմ Ղարաբաղ,   այնտեղ կլինեմ ամսի 21-ին: Առիթն ընկերոջս ծնունդն է, պիտի նշենք»,- 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց  ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Իսկ հանդիպումներ, այդուհանդերձ,  նախատեսվա՞ծ են, այլ օրակարգ չունե՞ք, հետաքրքրվեցինք զրուցակցից: «Գնում եմ փետրվարի 21-ին, որ ընկերոջս տարեդարձը նշենք, առայժմ՝ այդքանը…  հետո, հնարավոր է՝ գրասենյակի հարցը լուծենք: Իսկ հանդիպումներ-քննարկումների մասով, ասեմ ձեզ,  մինչև հիմա չենք արել նման բաներ, բայց մոտ ժամանակներս հնարավոր է՝ սկսենք նաև այդ ուղղությամբ աշխատել»,- նշեց Սամվել Բաբայանը՝ խոստանալով դրանց նպատակի,  անհրաժեշտության մասին մանրամասներ մեզ հայտնել ավելի ուշ, երբ ամեն ինչ կորոշակիանա: Ի դեպ, մեզ հասած հավաստի լուրերի համաձայն՝ նախորդ շաբաթ Սամվել Բաբայանը Երևանում հանդիպում և զրույց է ունեցել Արցախի նախկին վարչապետ  Արայիկ Հարությունյանի հետ։ Այս տեղեկությունը ևս հերքեց Ս. Բաբայանը՝ ասելով, որ  իր հետաքրքրությունների շրջանակներում ՝ նրա կամ  մեկ այլ թեկնածուի հետ հանդիպումը  չէր կարող լինել: «Ես որևիցե մեկին չեմ հանդիպել: Եվ հետո ինձ չի հետաքրքրում՝ ով է եղել Երևանում, ինչի է Երևանում, ես դեռ իմ առաջադրման սահմանադրականության բարիերները պիտի անցնեմ, ստորագրահավաք, պահանջվող թղթեր և այլն, որպեսզի օրենսդրորեն առաջադրման հարցը լուծվի (ԼՂՀ նախագահի թեկնածու,- Ս.Բ..), նոր դրանից հետո վստահաբար կարող ենք խոսել՝ ովքեր են ԼՂՀ նախագահի մյուս թեկնածուները, ով է թիրախը, ֆավորիտը և այլն: Հիմա այդ ամենի մասին խոսելու իմաստը չկա պարզապես:  Հակառակ դեպքում, եթե ստացվի այնպես, որ ստորագրահավաքով պահանջվող թղթերը, պառլամենտով անհրաժեշտ տոկոսը չեմ կարողանում ապահովել, որ առաջադրվեմ, իմաստը ո՞րն է, ես  այսօր հանդիպեմ Արայիկ Հարությունյանին  կամ մյուս թեկնածուներին:  Հանդիպում եմ, որ ինչի՞ շուրջ խոսեմ, եթե ես դեռ վստահ չեմ՝ սահմանադրականության հարցը լուծվելո՞ւ է, թե՞ ոչ»,- նշեց Սամվել Բաբայանը: Մեր այն դիտարկմանը, որ միգուցե ԼՂՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը հանդիպել է, քանի որ անկախ առաջադրվելու հանգամանքից՝ նրան  օգնող կամ խանգարող ուժ է համարում, Սամվել Բաբայանն այսպես արձագանքեց՝ «Իմ չմասնակցելու դեպքում էլ Արայիկ Հարությունյանը պարտվելու է,  ես գտնում եմ, որ ԼՂՀ նախագահի ընտրությունների ֆավորիտ թեկնածուն Արայիկ Հարությունյանը չի»:

դիտվել է 162 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am