Ներիր. Հովհաննես Թումանյան

2019թ․ այսինքն այս տարի, փետրվարի 19-ին, այսինքն 13 օր անց լրանում է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակը։ Անկեղծ ասած, ես վերապահումով եմ մոտենում տարբեր հոբելյանների «համազգային» տոնակատարություններին։ Բայց, համոզված եմ, որ Հովհաննես Թումանյանը հայոց պատմության, հայ իրականության մեջ բացառիկ երևույթ է, գուցե՝ ամենաբացառիկը։ Նաև ես համոզված եմ, որ եթե հայ հասարակությունը խորապես հասկանար ևըմբռներ թումանյանական փիլիսոփայությունը, մենք բոլորովին այլ, զարգացած, հանդուրժող, պետական մտածողություն, արժանապատվություն ունեցող ժողովուրդ կլինեինք։ Թումանյանը միշտ այժմեական է, կարդացեք նրա ցանկացած ստեղծագործություն՝ պոեմներ, բալլադներ, բանաստեղծություններ, քառյակներ, հոդվածներ, և կգտնեք խորը փիլիսոփայություն, կսկիծ․․․ և ցավոք, այսօրվա մեր իրականությունը։ Եթե Հովհաննես Թումանյանը լիներ որևէ եվրոպական, թեկուզ ամենափոքր երկրի ներկայացուցիչ, նրա անունը կթնդար համաշխարհային գրականության մեջ, իսկ տվյալ ազգը կհպարտանար իր , իսկապես մեծ զավակով։ Ինչու՞ այս ամենը ներկայացրի։ Ցանկացած միջակ, կամ այսօրեական հանրահայտ անձի հոբելյանի, կամ մահվան կապակցությամբ ստեղծվում է կառավարական հանձնաժողով, որն էլ մշակում և անցկացնում է միջոցառումների ծրագիր։ Արդ, ու՞ր է Հովհաննես Թումանյանի հոբելյանական հանձնաժողովը և նրա աշխատանքներն ու ծրագրերը։ Չգիտեմ․․․ Շուրջ մեկ տարի հայաստանյան միջավայրը պետք է ապրեր, շնչեր Թումանյանով։ Ի դեպ, այդպես էր, որքան էլ զարմանալի թվա, կոմունիստական «ապազգային» ռեժիմի ժամանակ, Հովհաննես Թումանյանի 100 ամյակին, 1969թ․։ Իսկ այժմ, անկախ Հայաստանում․․․ Վեջաբանի փոխարեն․ Հազար տարով, հազար դարով առաջ թէ ետ, ի՜նչ կա որ. Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ, Հազար էսպէս ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր, Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ։ Հովհաննես Թումանյան 1921, Մայիսի 3 Իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Ավետիք Իշխանյանը  

դիտվել է 366 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am