ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուղիղ 15 տարի առաջ՝ 2004-ի փետրվարի 19-ին, Բուդապեշտում գազանաբար սպանվեց ՆԱՏՕ-ի ուսումնական հավաքին մասնակցող հայկական զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանը։ Սպանվեց քնած վիճակում, գաղտագողի։ Սպանվեց՝ ամենավերջին դաժանությամբ։ Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունն ու վերապրում ենք այն։ Տարվա մնացած օրերին մենք Ադրբեջանի կողմից տեսնում ու լսում ենք այն թշնամանքն ու ատելությունը, որն այդ երկրում նոր թափ ստացավ Գուրգեն Մարգարյանի սպանությամբ։ Ադրբեջանը հերոսացրեց հայ սպային կացնահարած ստահակին։ Ադրբեջանը ցույց տվեց, որ իր հերոսը ստահակն ու մարդասպանն է։ Ադրբեջանն այդ որակները դարձրեց պետական քաղաքականության ու քարոզչության բաղկացուցիչներ, ինչի ականատեսը մենք դարձանք նաև 2016-ի ապրիլին, երբ Թալիշում գազանաբար սպանվեցին անմեղ ու անզեն քաղաքացիներ։ Գուրգեն Մարգարյանի սպանության իրավաքաղաքական գնահատականն աշխարհն ու միջազգային հանրությունը դեռևս չեն տվել։ Այդ գնահատականի բացակայությունն է նաև քաջալերում Ադրբեջանին մարդասպանությունը հռչակել որպես պետական քաղաքականություն և շարունակել ատելություն տարածել հայ ժողովրդի նկատմամբ։ Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը, որքան էլ տարօրինակ հնչի, հարված էր ու է՛ նաև Ադրբեջանի հասարակությանը, քանի որ մարդասպանի հերոսացումը հանրությանը դարձնում է հիվանդ ու դեգրադացված։ Ադրբեջանի հասարակությունը մարդասպանին հերոսացնող սեփական իշխանության զոհն է։ Խոնարհվելով Գուրգեն Մարգարյանի հիշատակի առաջ՝ մենք միաժամանակ պետք է պարտավորվենք կանխել ու կանխարգելել ապագայում նման որևէ դեպքի կրկնությունը։ Հավերժ հիշատակ Գուրգեն Մարգարյանին...»:
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը