Չե՞ք հոգնել՝ պահակ, դայակ, բուժքույր ու փականագործ բռնելուց. նախկին պատգամավորը՝ ոստիկանությանը

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան էջում իր մտահոգությունն է հայտնել կոռուպցիայի դեմ պայքարի առնչությամբ։ Այս առթիվ, դիմելով ոստիկանությանը, Վարդանյանը գրել է․ «Ոստիկանությունը երեկվանից հայտարարություն է տարածել, որ նախկինում կատարված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Գառնի համայնքի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենը չարաշահումներ է կատարել,2004-ից 2017 թվականների ընթացքում ամուսնուն հաջորդաբար հրամանագրել է որպես դպրոցի էլեկտրիկ-փականագործ, պահակ և հնոցապան։ Ամուսինը փաստացի աշխատանքի չի եկել, իսկ նրա անվամբ դուրս գրված աշխատավարձը՝ ընդհանուր 3.949.000 դրամ, յուրացվել է։ Դարի հանցագործություն: Սա՞ է կոռուպցիայի դեմ պայքարը Լավ այդ դպրոցում ինչ-որ մեկը ժամանակ առ ժամանակ պետք է էլեկտրական լարերը փոխեր, կամ կոտրած դուռն ու պատուհանը վերանորոգեր, թե կոտրած իրերը աշակերտներն էին վերանորոգում։ Սա ինչ լուրջ հայտնագործություն է։ Թե չգիտեինք, որ ամեն երկրորդ կառույցում նույն խնդիրը կար։ Պատճառը չե՞ք ուզում հասկանալ։ Նույն պատճառները, որ այսօր էլ կան։ Ստեղծված համակարգերի պայմաններում մարդիկ պետք է օրվա հացի խնդիր հոգային։ Չե՞ք հոգնել՝ պահակ, դայակ, բուժքույր ու փականագործ բռնելուց, մանավանդ որ բռնողները հրեշտակներ չեն։ 13 տարվա ընթացքում հափշտակել է գրեթե 4 մլն դրամ։ Իսկապե՞ս։ Իսկ որ մեր պետական մարմիններում մեկ օրվա ընթացքում մի քանի ամիս աշխատած հեղափոխականները պարգևավճարների տեսքով են նման գումար ստանում, դա ավելի բարոյակա՞ն է։ Պարգևավճարները արդարացնում էին, թե բա տարվա կտրվածքով 50 հազար դրամ է անում։ Դե հիմա էլեկտրիկի յուրացրած գումարը բաժանեք 13 տարվա։ Ձեր չդադարող յուրաքանչյուր քեֆ դրանից շատ արժե։ Խնդրում եմ ինձ չմատնանշեք օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը։ Այդ սկզբունքո՞վ են վարձատրվում կրթական համակարգի ու պետական այն մարմինների աշխատակիցները, որոնց պարգևավճարները հասնում են մի քանի միլիոնի։ Կրթական համակարգում այդ պարգևավճարի չափ գումար ստանալու համար անհրաժեշտ է կուտակել մի քանի տարիների ընթացքում ստացած աշխատավարձը։ Ոստիկանությունը ուրիշ բան ու գործ չունի՞։ Հանցագործությունների աճի այսօրվա պայմաններում, երբ արդեն մարզպետարաններն են թալանում, այսպիսի գործերի վրա են իրավապահ մարմինները կենտրոնացած։ Եվ նորից խնդրում եմ ինձ իրավական կարգավորումները մատնացույց չանեք, ես դրանք լավ գիտեմ, պարզապես իրավականության և բարոյականության մի նուրբ սահմանագիծ կա, որը խախտելը ոչ մի լավ արդյունքի չի բերում։ Չի կարելի գնալ ամեն տեղ, ամեն գյուղում, դպրոցում, մանկապարտեզում, ամեն ամեն տեղ հանցագործություն ու կոռուպցիա տեսնելու ճանապարհով։ Սրա վերջը պատկերացնում ե՞ք։ Կքանդվի երկիրը..․»։

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am