Եթե Սիրիա գնալը իրավիճակը չկարգավորեց, ուրեմն մի այլ տեղում ենք սխալվել. քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ռուսական մամուլի վերջին հրապարակումներին պատշաճ ուշադրություն չդարձրեցինք, չվերլուծեցինք, չարձագանքեցինք։ Ուշադրություն դարձրեք, որ սա այն բացառիկ դեպքերից էր, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը ռուսական առաջատար ԶԼՄ-ները, այդ թվում պետական, փորձեցին ուղղակիորեն պիտակավորել՝ որպես սորոսական, հակառուսական, ՆԱՏՕ-ական, ամերիկյան, կամ այլ օտարածին իշխանափոխություն, որը նաև այլ պետություններ «արտահանելու» հեռանկար ունի։ Հակված էի կարծելու, որ Սիրիա գործուղված մեր մասնագետների մեկնումից անմիջապես հետո ռուսական լրատվավերլուծական դաշտում վերջապես կփարատվեր Հայաստանի երիտասարդ իշխանությունների մի որոշ հատվածի վերաբերյալ ռուսական վերապահ մոտեցումն ու վերաբերմունքը։ Այնինչ, փաստերն եկան ապացուցելու, որ ռուսական իշխանության, հետևապես նրանց ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցների վերաբերմունքում ոչինչ չի փոխվել և վստահության մթնոլորտը, եթե չասենք բացակա է, ապա՝ աղտոտված է։
Հայաստանը որևէ կերպ չարձագանքեց հրապարակումներին։ Կարծես պետք էլ չէր, արդարանալու բան չկար։ Բայց սա այդ դեպքը չէ։ Իշխանափոխության առաջին իսկ օրերից ռուսական կողմը իր վերապահ ու ակնհայտ բացասական վերաբերումնքն էր դրսևորում որոշ նորանշանակ երիտասարդ պաշտոնյաների նկատմամբ, հաճախ՝ արդարացի։ Մենք, հավանաբար կարծեցինք, որ դա ժամանակավոր և նման իրադարձություններին բնորոշ գործընթաց է։ Պարզվեց՝ ոչ։ Մեր ռազմավարական դաշնակցի մոտ վերապահումներն ու անվստահությունը, գոնե իշխանության երկրորդ և երրորդ էշելոնի որոշ ներկայացուցիչների վերաբերյալ դեռևս կանխակալ է։ Մի բան է պետք հասկանալ։ Ռուսաստանը գերտերություն է՝ բնորոշ բոլոր հատկանիշներով և, եթե պետությունների առաջնորդների հարաբերությունները բարիդրացիական շղարշ ունեն, դա չի նշանակում, որ ամբողջ համակարգը կիսում է այդ գործելաոճը։ Եվ եթե Սիրիա գնալը իրավիճակը չկարգավորեց, ուրեմն մի այլ տեղում ենք սխալվել»։

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am