Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Արման Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում պարզաբանել է երեկ մամուլում տարածված տեղեկություններն այն մասին, որ իրեն բերման են ենթարկել՝ թմրանյութ օգտագործելու եւ պահելու կասկածանքով:
Նա նախ խոստացավ պարզել, թե ինչպես էր սկզբնաղբյուր կայքի մոտ հայտնվել այդ անձնական ինֆորմացիան, այնուհետ նշեց. «Ես դեմ եմ այն ձեւակերպմանը, որ ովքեր ծխում են մարիխուաննա, ուրեմն թմրամոլ են, եւ դեմ եմ, որ այդ մարդկանց բերման են ենթարկում բաժին՝ հանցագործների պես: Ուշքի եկեք սիրելիներս, ո՞ր դարն է, ամբողջ աշխարհը օրինականացրել է մարիխուաննան, ամբողջ աշխարհը վաղուց արդեն բյուջե ա լցնում մարիխուաննայով, տուրիստական հոսքեր էա ապահովում, հիվանդություններ են բուժում: Գոնե Վրաստանի օրինակին հետեւեք ու հանցագործներ, թմրամոլներ մի համարեք այդ մարդկանց: Հավատացեք՝ ալկոհոլ օգտագործող մարդիկ շատ ավելի վտանգավոր են հասարակության համար, իրենք՝ իրենց համար, իրենց ընտանիքների համար, քան այն մարդիկ, ովքեր ծխում են մարիխուաննա՝ ժպտում են, սիրում են իրար ու միշտ բարի են»,-եզրափակեց հաղորդավարը՝ իր եթերը վերնագրելով «Սեր բոլորին»:
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը