Բազմակողմանի խաղ և Նիկոլի լևոնականացման միֆը

«Փաստ» թերթը գրում է. «Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ՝ ներկայացնելով ծրագրային ընդարձակ առաջարկությունների փաթեթ՝ Ընտրական օրենսգրքի և Սահմանադրության փոփոխություններից սկսած, վերջացրած տնտեսության տարբեր ոլորտների մասին մոտեցումներով: Ծրագրի բովանդակային մասը չէ, սակայն, մեր քննարկման առարկան: Այս ծրագրային փաթեթն, ըստ էության, կարելի է անվանել ՀԱԿ–ի՝ վերջին շրջանի քաղաքական ակտիվության ֆորմալիզացիա: ՀԱԿ–ը հայտ է ներկայացնում քաղաքական կյանքում դերակատարություն ստանձնելու: Այդ դերակատարությունն, ըստ էության, ավարտվեց 2017թ. Ազգային ժողովի ընտրություններով, երբ Հայ ազգային կոնգրեսը չհայտնվեց խորհրդարանում՝ ընդդիմադիր ուժի դրոշը զիջելով «Ելք» դաշինքին: Նույնիսկ հեղափոխության օրերին ՀԱԿ–ը տեսանելի չէր քաղաքական դաշտում: Տեսանելիության առումով որոշակի տեղաշարժ սկսվեց վերջին ամիսներին: Հաճախ է շրջանառվող տեղեկություններում Նիկոլ Փաշինյանը ներկայացվում Լևոն Տեր– Պետրոսյանի հոգեզավակ: Իսկ հասարակության մեջ կա մի ստվար հատված, որ կոնկրետ դիրքորոշում ունի Լևոն Տեր–Պետրոսյանի նախագահության տարիների վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանի կապը Տեր–Պետրոսյանի հետ, հնարավոր է, իշխանությանը որոշակի վարկանիշային ռիսկեր հասցնի: Այս խոսակություններն ավելի սրվեցին, երբ Փաշինյանը վերջին շրջանում ՀԱԿ–ից և 2008–ի քաղաքական շարժման մասնակիցներից ոմանց նշանակեց տարբեր պաշտոնների: Բնականաբար, այս հանգամանքը չվրիպեց վերոնշյալ թեզը շրջանառողների ուշադրությունից: ՀԱԿ–ը որոշեց օգտվել տեղեկատվական այս հոսքերից կամ այս խաղից, որտեղ իրենք հասարակության աչքերում Փաշինյանին վարկաբեկող գործիք են: Նիկոլին վերագրվող՝ ՀԱԿ–ի և Տեր–Պետրոսյանի հոգեզավակ լինելու հանգամանքը ՀԱԿ–ին դուր եկավ: Նրանք սկսեցին դիրքավորվել հենց այդ մոտեցման սահմաններում: Պատմության վերանայման առաջարկությունները, ամենօրյա ռեժիմով իշխանության մրցակիցներին կուսակցական ռեսուրսներով պատասխանելը, առաջարկությունների ծրագրային փաթեթը, և, բնականաբար, Մարտի 1–ի թեման ՀԱԿ– ին առնվազն հիմա վերադարձնում են քաղաքականության գոնե տեղեկատվական առաջնագիծ: Կոնգրեսն ու Տեր–Պետրոսյանը, փաստացի, խաղում են այն դերը, որը նրանց վերագրվում էր տեղեկատվական հոսքերում: Մոտավոր այս ամենը կարելի է ձևակերպել այսպես. «Այո, Նիկոլը մեր հոգեզավակն է, 2008–ի շարժման դեմքերից է, եթե չլիներ 2008–ը, չէր լինի 2018–ը, Նիկոլն արել է այն, ինչ մենք ենք փորձել անել»: Ավելի կարևոր է, սակայն, այլ հարց՝ ինչպիսին է Փաշինյանի վերաբերմունքն ու դիրքորոշումն այս ամենին: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ Փաշինյանի և Տեր–Պետրոսյանի ներկայիս կապերի մասին լուրերը հասարակության շրջանում հարցականներ են թողել: Նույնկերպ սխալված չենք լինի, եթե ֆիքսենք, որ եթե օբյեկտիվորեն ՀԱԿ–ն այժմ Փաշինյանի լիարժեք դաշնակիցների ցուցակում էլ չէ, ապա գոնե «թշնամիների» ցուցակում չէ: Մեկ այլ օբյեկտիվ հանգամանք, Փաշինյանի և կոնգրեսականների միջև բարոյահոգեբանական դիստանցիան, այսպես ասած, առավել պակաս է, քան Փաշինյանի և, օրինակ, Սերժ Սարգսյանի «պրոֆեսիոնալների»: Այսքանով հանդերձ, առայժմ չկա որևէ իրատեսական ինդիկատոր առ այն, որ Փաշինյանը գնում է ծավալուն «լևոնականության»: Ամենայն հավանականությամբ, այս մտայնության հետևում կա մի քանի մոտիվ: Նախ՝ կադրային սովը, որը փորձ է արվում լրացնել հնարավոր բոլոր ռեսուրսներով: Այս իմաստով Փաշինյանի նշանակումներում շատ են ոչ միայն «լևոնականները», այլև «ռոբականները, սերժականները, վազգենականները»: Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ այս պահին իշխանությունն իսկապես դաշնակիցներ չունի: Անհեռատեսություն կլինի նման իրավիճակում մերժել ՀԱԿ–ի ակտիվությունը, գոնե տեղեկատվական դաշտում այն հիմա իշխանություններին ձեռնտու է: Այնուամենայնիվ, միամտություն է կարծել, թե Նիկոլ Փաշինյանը որոշել է կիսել իշխանությունը ՀԱԿ–ի հետ, կամ, ինչպես հիմա մոդայիկ է տարատեսակ խոսակցություններում ասել, մտադիր է Տեր–Պետրոսյանին նշանակել խորհրդական: Գործ ունենք բազմակողմ խաղի հետ, որտեղ կողմերից յուրաքանչյուրը փորձում է իր շահերն իրացնել: Առայժմ այդ շահերի իրացումը տեղի է ունենում տեղեկատվական դաշտում: Իսկ խորհրդական լինելու համար հրամանագիր կամ որոշում Տեր–Պետրոսյանին պետք էլ չէ:

դիտվել է 100 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am