Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Պուտինին

«Հայաստանի իշխանությունն այդպես էլ որևէ բանական բացատրություն չներկայացրեց՝ ինչո՞վ էր պայմանավորված Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու քայլը։ Հայտարարությունները, որ դա պայմանավորված էր Սիրիայում գոյություն ունեցող մարդասիրական խնդիրների լուծմանն աջակցելու ցանկությամբ, ծիծաղելի էին։ Իսկ եթե հաշվի առնենք, որ Սիրիայում մենք ունենք հայկական համայնք, որին խոցելի ենք դարձնում մեր «մարդասիրական» առաքելությամբ, ապա այդ հայտարարությունները ոչ թե ծիծաղելի, այլ ողբերգական են դառնում։ Սիրիա առաքելություն ուղարկելու քայլը վտանգավոր է մի կողմից՝ այդ երկրում մեր համայնքի համար, մյուս կողմից՝ աշխարհաքաղաքական առումով։ Այսպիսով Հայաստանը սիրիական բարդ ճգնաժամում անցնում է ուղղակիորեն ռուսական կողմը, ինչի առթիվ ԱՄՆ Պետքարտուղարությունն արդեն իսկ հանդես է եկել բավական կոշտ, քննադատական հայտարարությամբ։ Հայաստանն այս քայլով ներքաշվել է շատ բարդ պատմության մեջ՝ առանց Հայաստանի շահի տեսանկյունից որևէ հիմնավոր փաստարկի։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Հայաստանը ներքաշվել մի պատմության մեջ, որը կարող է վտանգավոր լինել ինչպես Սիրիայում ապրող հայ համայնքի համար, այնպես էլ՝ Սիրիա ուղարկված առաքելության ու երկարաժամկետ կտրվածքով՝ Հայաստանի արտաքին քաղաքականության համար։ Պատասխանն այնքան էլ բարդ չէ, որքան թվում է առաջին հայացքից, և այն կապ չունի արտաքին քաղաքականության հետ։ Ճիշտ հակառակը՝ պատճառները թաքնված են Հայաստանի ներսում, իշխանության քայլերում ու մոտիվացիաներում։ Ապրիլյան հեղափոխությունից հետո, որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանի արտաքին քաղաքականությունը վեկտորալ փոփոխություններ չի կրել, Ռուսաստանի իշխանությունները, Վլադիմիր Պուտինը չեն վստահում ՀՀ վարչապետին։ Չեն վստահում ու չեն թաքցնում դա։ Տևական ժամանակ Հայաստանի արտաքին քաղաքականությունը կառուցված է այդ անվստահությունը հարթելու, մեղմելու վրա։ Ընդ որում, այդ նպատակին հասնելու համար միջոցների մեջ խտրություն չի դրվում։ Հենց այդ համատեքստում պետք է դիտարկել Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու՝ ՀՀ իշխանությունների քայլը։ Դա արվել է Ռուսաստանին ու անձամբ Վլադիմիր Պուտինին դուր գալու համար։ Եվ Հայաստանի իշխանությանը քիչ են մտահոգել այդ քայլից բխող սպառնալիքները։ Հայաստանի իշխանությունը, ըստ ամենայնի, բավարարված ու շոյված է նրանով, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու համար։ Իշխանության գալով՝ Նիկոլ Փաշինյանն անմիջապես հասկացել է այն իրողությունը, որ Հայաստանում իշխանության պահպանման բանաձևն անցնում է Կրեմլով։ Հասկացել է ու շատ ավելի ինքնամոռաց է տրվել ռուսական շահերի սպասարկմանը, քան դա արվում էր նախկինում։ Ու այդ իմաստով՝ Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու քայլը գուցե չարյաց փոքրագույնն է։ Դժվար է ասել՝ ուրիշ ինչի է պատրաստ Հայաստանի իշխանությունը Ռուսաստանին սիրաշահելու համար։ Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելը Նիկոլ Փաշինյանի նվերն էր Ռուսաստանին։ Ըստ ամենայնի, ոչ թե վերջին, այլ հերթական նվերը»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am