Երեկ՝ փետրվարի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Գեղաքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչ՝ 35-ամյա Գրիգոր Ավետսիյանը իր վարած BMW մակնիշի 35 NL 059 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհի 67-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և հայտնվել Դեբեդ գետի ափին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Գ. Ավետիսյանը տեղում մահացել է։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Վարդանյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև ոստիկանության Լոռու մարզային փորձաքրեագետները։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն աշխատում էր «Կապավոր» ՍՊԸ-ում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը