Քանի՞ անգամ են որոշ ուժեր փորձել այդպիսի խաղեր խաղալ. Արցախից պատասխանում են Սեֆիլյանին

2020 թվականին Արցախում տեղի են ունենալու նախագահական հերթական ընտրություններ, որին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել ներկա և նախկին մի քանի պաշտոնյաներ։ Թե ինչու են Արցախում նախագահական ընտրությունների կրքերը սկսել այսքան շուտ եռալ՝ քաղաքագետները բացատրում են Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումներով։ «Ժողովրդի կամքի պարտադրմամբ, քաղաքացիական անհնազանդության խաղաղ մեթոդներով Արցախում պետք է փոփոխություն իրականացվի»,- հայտարարում է «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը։ «Պարզ է, որ Արցախում անհրաժեշտություն չկա այդքան մասշտաբային, ժողովրդական ապստամբության: Այստեղ շատ ավելի փոքր քայլերով այդ խնդիրը հնարավոր է լուծել: Մենք շատ կուզենայինք, որ մինչև ընտրությունները լինեին այդ փոփոխությունները, և մենք, որպես քաղաքական ուժ, փորձելու ենք հնարավորինս արագացնել դա, որպեսզի այդ նախապատրաստական աշխատանքները շուտ կատարվեն, օր առաջ ժողովրդին հրավիրենք փողոց և ժողովրդի կամքի պարտադրմամբ հեռացնենք հներին»,- ասել է Սեֆիլյանը։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի հետ։ – Պարոն Բաբայան, ի՞նչ կարծիք ունեք Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունների մասին, քաղաքացիական անհնազանդության գործողությունների հետ կապված Ձեր վերաբերմունքն ինչպիսի՞ն կլինի։ – Եթե դա լիներ զուտ Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժ՝ գնահատականս այլ կլիներ, բայց իրենք այստեղ փոքրիկ մասնաճյուղ ունեն։ Ընդհանրապես ամեն քաղաքական ուժ ազատ է իր դիրքորոշումն արտահայտելու իմաստով, իր տեսլականը ներկայացնելու համար։ Բայց մի հրամայական կա, որը վերաբերում է անխտիր բոլորին՝ դա օրենքի տառին և ոգուն հետևելն է։ Մենք չունենք յուրայիններ ու թշնամիներ։ Ոչ ոք չի կարող մտածել, որ մեկի համար օրենք չկա, մյուսի համար՝ տասը հատ կա։ Այդպիսի բան չկա, չի եղել ու չի էլ լինելու։ Ամեն ինչ պետք է լինի մեր օրենքների ու Սահմանադրությանը համապատասխան։ Իսկ այն, որ ժողովուրդը դուրս է գալու փողոց՝ այո՛, դուրս է գալու 2020 թվականին։ Բոլորն էլ գնալու են ընտրության ու իրենց նախընտրած թեկնածուին ձայն տան։ Սա ազատ և թափանցիկ ընտրություն է լինելու, ամեն մի մարդ ինքն է իր ճակատագիրը որոշելու։ Հիմա այսպիսի հայտարարություն է արվել. չեմ կարծում, որ դա Արցախում ունենալու է ինչ-որ պարարտ հող, ընդհանրապես մեր ժողովուրդը նման հայտարարություններին վերաբերվում է լոկ որպես այս կամ այն քաղաքական գործչի հայտարարություն, որովհետև այդպիսի հրամայական չկա։ Ժողովուրդն ինչո՞ւ պետք է դուրս գա փողոց, երբ մնացել է մեկ տարի, և արդեն իսկ մի քիչ շուտ սկսվել է նախընտրական «քարոզարշավը»։ Ի՞նչ է, մեկ-երկու պաշտոնի հարցի համար ժողովուրդը պետք է փողո՞ց դուրս գա։ Գործող նախագահը որպես թեկնածու ընտրություններին չի մասնակցում, ավարտում է իր պաշտոնավարումը, նա այդ մասին հայտարարել է, ինչի՞ համար փողոց դուրս գան, ո՞վ գա այդ մեկ տարվա ընթացքում աթոռ զբաղեցնի։ Չպետք է համեմատենք թավշյա հեղափոխությունը և այն պայմանները, որոնք եղել էին Հայաստանում, և Արցախի իրավիճակը։ Տարբեր իրավիճակ և երևույթներ են։ – Այսինքն՝ կարծում եք, որ այս նախաձեռնությունն Արցախում լայն արձագանք չի՞ ստանա։ – Իհարկե, չի հավաքելու. քանի՞ անգամ են որոշ ուժեր փորձել այդպիսի խաղեր խաղալ, այդպիսի իմաստ ու կարիք չկա։ Արցախցին գիտի, թե ինչ է նշանակում փողոց դուրս գալ։ Մի մոռացեք 1988 թվականը՝ համաժողովրդական այդ պոռթկումը։ Հենց այնպես մի քաղաքական ուժ, մի մարդ որ հայտարարի՝ ժողովուրդը փողոց դուրս չի գա, սա պետք է լինի ազգային խնդիր, որ ժողովուրդը դուրս գա փողոց։ Ինչո՞ւ պետք է ինչ-որ մեկի պաշտոնի համար ժողովուրդը փողոց դուրս գա, ի՞նչ է դա մեզ տալիս։ – Մի քանի տարի առաջ այն ժամանակ դեռ «Նախախորհրդարանը» Արցախում որոշակի ներքաղաքական գործողություններ էր ծրագրում իրականացնել, և բոլորն էլ հիշում են Բերձորում տեղի ունեցած միջադեպը։ Ո՞րը կլինի այս անգամ իշխանությունների վերաբերմունքը։ – Տեսեք՝ ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում։ Յուրաքանչյուր ուժ կարող է հանրահավաքներ իրականացնել, և դրա համար կա կարգ։ Բոլոր ուժերը անխտիր հետևում են և պարտավոր են հետևել այդ կարգին։ Ճիշտ է, փորձեր եղել են մեկ-երկու հոգու կողմից, բայց չի ստացվել։ Ուզում են հանրահավաք անել՝ խնդրեմ, դիմում են համապատասխան մարմնին, եթե մայրաքաղաքաք Ստեփանակերտում է՝ Ստեփանակերտի քաղաքապետարանին, եթե այլ վայրում է՝ համապատասխան ՏԻՄ-ին, և ստանում թույլտվություն՝ վայրի ու ժամանակի հետ կապված։ Թե նրանք ինչպիսի գաղափարներ են առաջ քաշում՝ իրենց խնդիրն է, բայց կրկնում եմ՝ ամեն ինչ պետք է լինի բացառապես օրենքի շրջանակներում։ Որևէ մեկն իրավունք չունի խախտելու օրենքն Արցախում։

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am