21-րդ դարում ունենալ ՊՆ ու չունենալ ինֆորմացիայի նախարարություն անհեթեթություն է

Մինչ արևմուտքի խրոխտ ջանքերի ներքո մեզ մոտ հետզհետե առաջ է մղվում «տարածքներ եսիմնիչի դիմաց» բանաձևը, իրականում նմանատիպ մի ալիք էլ գնում է աշխարհով մեկ: Այս ալիքի յուրահատկությունը կայանում է նրանում, որ առանձին վերցված պետության քաղաքացիներ գնում ու ինքնակամ որոշում են կայացնում, որի հետևանքով սարսափելի, անդառնալի ու շատ կանխատեսելի կորուստներ են կրում, այդ թվում նաև տարածքային: Սա կարելի է ասել՝ «տարածքներ ժողովրդավարության դիմաց» բանաձևն է: Ուկրաինայի դեպքերին շատերս ենք ծանոթ, քչերս գիտենք, որ տարածք կորցնելուց զատ Ուկրաինան կորցրել է նաև տնտեսական դիրքերը և դարձել Եվրոպայի ամենա աղքատ երկիրը: Կարճ ասած՝ Ուկրաինայում կար կառավարություն, որը փորձեց ՌԴ-ից փող վերցնել, մոդերնիզացնել արդյունաբերությունն ու դրա հաշվին Եվրոպայում շուկա գրավել: Արդյունքում ՌԴ-ն տարածքներ խլեց, իսկ Եվրոպային բաժին հասավ Ուկրաինական շուկան առանց ներսում բան կորցնելու: Ուկրաինան ընկավ երեք քարի (ՌԴ, ԵՄ ու սեփական ժողովուրդ) արանքն ու թարս կապուտ եղավ, ու շատերը մինչ օրս գաղափար էլ չունեն դրա մասին: Ընդ որում, եթե «բռնապետականռեժիմի»՝ Ուկրաինայի կառավարության ավանտյուրան դեռ որոշակի տրամաբանություն ուներ, ապա, այդ կառավարությունը տապալած Մայդանը, տրամաբանությունից բացարձակ զուրկ էր, քանի որ այն մղձավանջը, որ տեղի ունեցավ Մայդանի արդյունքում, շատ կանխատեսելի էր: Ու կրկնում եմ՝ այս պատմության մասին շատերս գոնե մասամբ գիտենք: Բայց շատ քչերը գիտեն, որ հենց էս պահին Միացյալ Թագավորությունում շատ նման պրոցես է ընթանում: Շատերը գիտեն, որ ՄՓ-ի քաղաքացիները հանրաքվեով որոշել են դուրս գալ ԵՄ-ից, բաց շատ քչերը գիտեն, որ դա ոչնչացնելու է իրենց տնտեսությունն ու շատ հնարավոր է երկրից «պոկի» Հյուսիսային Իռլանդիան: Ու թեպետ ՄԹ-ում դեռ փողոցներում իրար չեն սպանում, այս պատմությունը նույնպես շատ նման է ուկրաինականին ու հայկականին, քանի որ քաղացիները մասսայաբար հիմարություն են արել ու ստացել են շատ տրամաբանական ու, ըստ այդմ, կանխատեսելի հետևանքներ: Ես մի անգամ ասել եմ ու չեմ հոգնի կրկնել, որ 21րդ դարում ունենալ ՊՆ ու չունենալ ինֆորմացիայի նախարարություն անհեթեթություն է: Մինչ համազգեստավոր քաղաքացիներն արտաքին թշնամու դեմ պայքար են մղում պետության սահմաններին, շարքային քաղաքացիները իրենք իրենց խոդով բռնում են, ներսից իրենց երկրները տրաքացնում են, ինչա թե չեն կարում թացը չորից տարբերեն: Իսկ թացը չորից չեն կարում տարբերեն, քանի որ պետությունը թերանում է հենց տեղեկատվական դաշտում:   Հ.Գ. իսկ ամենա հետաքրքիրն այն է, որ բոլոր նշածս դեպքերում ՌԴ-ն շատ մեծ դեր ա խաղացել: Ժամանակին ասել էի, որ ԱՄՆ ընտրություններում Թրամփի հաղթանակի դեպքում պրոֆիլս Պուտինի նկարը կդնեմ: Եթե բրիտանացիք իրանց խմբակային էշության պատճառով Հյուսիսային Իռլանդիան կորցնեն, խոստանում եմ Պուտինի նկարը գրասենյակումս կախել: Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան էջից  

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am