Մենք Հայաստանի և Ղարաբաղի միավորման կողմնակիցն ենք. Կիրո Մանոյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը հարցազրույց է տվել ադրբեջանական Turan գործակալությանը: Հարցազրույցն անցկացվել է Երևանում 2019 թ. փետրվարի 2-ին` «Թուրան» լրատվամիջոցի խմբագիր Շահին Հաջիևի կողմից, որը հարցերը տվել է ռուսերեն լեզվով, Մանոյանը պատասխանել է հայերեն, թարգմանությունը կատարել է լրագրող Տիգրան Հովհաննիսյանը։ Շուրջ մեկուկես ժամ տևած հարցազրույցի ձայնագրությունն առկա է, և Turan գործակալությունն այն ներկայացրել է իր հայեցողությամբ: Հրապարակման մեջ առկա են անճշտություններ: Այն ստորև ներկայացնում ենք խմբագրական որոշ մեկնաբանություններով: * * * «Հունվարի վերջին պատմության մեջ առաջին անգամ Դաշնակցություն կուսակցության համագումարն անցկացվեց Լեռնային Ղարաբաղում: Դա ցույց է տալիս, որ դաշնակցականների համար Ղարաբաղն ամենակարևոր հարցերից է, և կուսակցությունը հակամարտության լուծումը տեսնում է Հայաստանին Ղարաբաղի միացման մեջ: Այդ մասին Turan գործակալությանը տված հարցազրույցում ասել է Դաշնակցության համանախագահ Կիրո Մանոյանը (ՀՅԴ-ում համանախագահի պաշտոն չկա, իսկ Կ. Մանոյանը ՀՅԴ Բյուրոյի անդամ է, ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն-arfd.am խմբ.): «Մեր դիրքորոշումը այն է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է միանա Հայաստանին, քանի որ այն երբեք չի եղել Ադրբեջանի կազմում և չի լինի: Մեր գլխավոր նպատակն է ամրագրել Ղարաբաղի այդ կարգավիճակը»,- ասել է Մանոյանը: Նրա խոսքով` Ղարաբաղն անկախացել է 1991-ին` հանրաքվե անցկացնելով: Դա տեղի է ունեցել դեռ ԽՍՀՄ ժամանակ գործող օրենքների հիման վրա: «Անկախություն հռչակեց նաև Ադրբեջանը: Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչումից հետո Հայաստանի հետ Ղարաբաղի միացման հարցը միայն տեխնիկական բնույթ կունենա»,- կարծում է դաշնակցության լիդերը (Կ. Մանոյանը ՀՅԴ Բյուրոյի կազմում չի զբաղեցնում ներկայացուցչի կամ նախագահի հանգամանք և, ընդհանրապես, կուսակցությունը ունի կոլեգիալ կառավարման համակարգ-arfd.am խմբ.): Հարցին` ինչպե՞ս հայկական կողմը կարող է հասնել դրան, եթե միջազգային հանրությունը դե յուրե Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է ճանաչում, Մանոյանը պատասխանում է, որ նախ դրվում է Ղարաբաղի՝ մի քանի երկրների կողմից ճանաչման հարցը: «Դա հնարավորություն կտա դիտարկելու Ղարաբաղը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, և Ադրբեջանի դիրքորոշումը դրան չի կարող խոչընդոտել: Դրանից հետո Ղարաբաղի ճանաչումը միջազգային հանրության կողմից կլինի միայն ժամանակի հարց»,- նշում է նա: Հարցին` արդյո՞ք անիրական չի համարում նման սցենարը, Մանոյանը հիշեցնում է Կոսովոյի ճակատագիրը: «Արդեն մի շարք երկրներ ճանաչել են Կոսովոյի անկախությունը, որը դարձել է միջազգային իրավունքի սուբյեկտ` չնայած Սերբիայի առարկությանը»,- ասում է նա: Հայկական հասարակության ո՞ր մասն է կողմ Հայաստանին Ղարաբաղի միացմանը: Այս հարցին Մանոյանը պատասխանել է հետևյալ կերպ. «Հայկական ազգային կոնգրեսի (Լևոն Տեր-Պետրոսյանի կուսակցությունն է) դիրքորոշումը այս հարցում չի համընկնում մերի հետ: Սակայն խորհրդարանական ընտրությունների ժամանակ նրանք չեն ստացել ժողովրդի աջակցությունը (այստեղ խոսքը 2017 թ. խորհրդարանական ընտրությունների մասին է-arfd.am խմբ.): Միևնույն ժամանակ, (խոսքը 2018 թ. դեկտեմբերի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին է-arfd.am խմբ.) հաղթած կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» քաղաքական շարժումը, այդ հարցում աջակցում է մեր դիրքորոշմանը»,- ասում է դաշնակցականների լիդերը: «Այդ դեպքում ինչո՞ւ Դաշնակցությունը չանցավ խորհրդարան»: Դրան Մանոյանը պատասխանում է, որ խորհրդարան չեն անցել ոչ միայն դաշնակցականները, այլև հանրապետականները, «Սասնա ծռեր»-ը և ՀԱԿ-ը (այստեղ ևս, ՀԱԿ-ի պարագայում, խոսքը 2017 թ. խորհրդարանական ընտրությունների մասին է-arfd.am խմբ.): «Սակայն այդ հարցում քաղաքական ուժերի մեծամասնությունը և Հայաստանի բնակչությունը միակարծիք են, թեև քաղաքական էլիտայի փոքր մասը կողմ չէ Հայաստանի կազմում Ղարաբաղի ընդգրկմանը: Մասնավորեապես` այդպիսին է Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշումը: Հարցին` Հայաստանի բնակչության քանի՞ տոկոսն է կողմ հանդես գալիս Ղարաբաղի միացմանը, Դաշնակցության լիդերը պատասխանում է՝ մեծամասնությունը: Հարցին` մտադի՞ր են, արդյոք, հայերը պատերազմել նշված նպատակներին հասնելու համար, Կիրո Մանոյանը տալիս է անսպասելի պատասխան` պնդելով, որ ադրբեջանական հասարակությունում տրամադրություններն այնպիսին են, որ նրանք հասկանում են՝ Ղարաբաղը վերադարձնել հնարավոր չէ, և Բաքուն ստիպված կլինի դա ընդունել: «Ձեզ համար բարդ կլինի պատերազմել` հասարակության շրջանում նման տրամադրությունները հաշվի առնելով»,-ասաց Մանոյանը: Շարունակելով միտքը` նա պնդում է, որ 2001 թվականին Ադրբեջանի իշխանությունները պատրաստ էին ճանաչել Ղարաբաղի անկախությունը` Քի Ուեսթում բանակցությունների արդյունքների հիման վրա: «Միաժամանակ դրվել էր Ղարաբաղը (Մանոյանն ասել է՝ ԼՂԻՄ-ը -arfd.am խմբ.) շրջապատող տարածքների վերադարձի հարցը, սակայն այսօր` 18 տարի անց, իրական չէ խոսել անկախության դիմաց այդ տարածքների վերադարձի մասին: Դուք պետք է դրա հետ հաշտվեք»,-տիրական տոնով խոսում է Մանոյանը` միաժամանակ մեղմ ժպտալով: Հնարավո՞ր է այսօր Քի Ուեսթի կարգավորման տարբերակը, երբ Ղարաբաղը միանում է Հայաստանին Լաչինի միջոցով, իսկ Նախիջևանը միանում է Ադրբեջանին: «Դա իրական չէր այն ժամանակ, այսօր` առավել ևս»,- պատասխանում է Մանոյանը: «Եթե դարձյալ պատերազմ լինի, հայերը կկորցնեն Ղարաբաղը շրջապատող տարածքները և Ղարաբաղը: Ավելի լա՞վ չէ հիմա միմյանց ընդառաջ գնալ և պայմանավորվել»: Այդ հարցին Դաշնակցության լիդերը պատասխանում է, որ չի բացառում նման սցենարը, սակայն անմիջապես ավելացնում է. «Ավելի շուտ հենց դուք կկորցնեք նոր տարածքներ»: Ինչ վերաբերում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորմանը, ապա դա ենթադրում է Ղարաբաղի և շրջապատող տարածքների միացում: «Մենք դեմ ենք փոխզիջմանն այդ հարցում, և Ղարաբաղը շրջապատող տարածքները նույնպես պետք է միանան Հայաստանին», – հայտարարում է Մանոյանը: «Հայաստանում իշխանափոխությունից հետո ավելի հաճախ են հնչում կարծիքներ հակամարտության փուլային կարգավորման մասին: Որքանո՞վ է իրական, որ ներկայիս իշխանությունները կգնան այդ տարբերակին»: Այդ հարցին Դաշնակցության լիդերը պատասխանում է, որ Հայաստանի նոր կառավարությունը դեռ պաշտոնապես նման բան չի ասում: «Ամեն ինչ անորոշ խոսակցությունների մակարդակում է: Միևնույն ժամանակ, պաշտոնական Երևանը հստակ ասում է մեկ բան՝ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի բանակցային կողմ, առանց նրա մասնակցության հակամարտությունը չի լուծվի»: Ինչպե՞ս է Դաշնակցությունը տեսնում Թուրքիայի հետ հակամարտության կարգավորումը: «Մեր դիրքորոշումն այն է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ներկայիս սահմանն անօրինական է: Իրավական սահմանը որոշվել է Վիլսոնի կողմից 1920 թվականին, և այն պետք է անցնի Էրզրումով, Կարսով, Տրապիզոնով և Վանով: Նման տարածքային վեճեր աշխարհում շատ կան և դրանց առկայությունը չի նշանակում, որ հանուն դրա պետք է պատերազմել»,- հստակեցնում է Կիրո Մանոյանը: Աղբյուրը՝ turan.az

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am