Ռուսները արցախյան գաղտնիք բացահայտեցին

Ռուսաստանյան մամուլում արցախյան թեմայով ուշագրավ հոդված է հրապարակվել՝ հետաքրքրական ձևակերպումներով: Հայ-ադրբեջանական բանակցային գործընթացն է վերլուծում Lenta.ru գործակալությունը, որն անմիջապես փաստում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը գաղտնի բանակցություններ են սկսել Լեռնային Ղարաբաղի ճակատագրի շուրջ: Հիշեցնելով, որ հակամարտության կարգավորման գործընթացը երկար տարիներ տեղում դոփում էր, իսկ 2016թ. բանը հասավ ռազմական գործողությունների վերսկսմանը: «Բայց այսօր փոխհրաձգություններին փոխարինելու է եկել համեմատական անդորր, իսկ ագրեսիվ հայտարարությունները փոխարինվել են փափուկ հռետորաբանությամբ... Այդպես շարունակվում էր մինչև 2018թ. գարուն, երբ անհասկանալի պատճառներով կրակոցների ինտենսիվությունը կտրուկ նվազեց, իսկ հետո փոխհրաձգություններն ընդհանրապես դադարեցին: Ըստ հայ հետազոտողների՝ 2018թ. վերջին 130 օրվա ընթացքում Ղարաբաղում կամ հայ-ադրբեջանական սահմանին ոչ մի զինվոր չի զոհվել թշնամու գնդակից, և այդ անդորրը շարունակում է մինչ օրս», ըստ «aravot.am»-ի՝ գրում է ռուսաստանյան պարբերականը: Այդ ֆոնին, ըստ հոդվածի՝ մեղմացել է նաև կողմերի հռետորաբանությունը: Դժվար է հիշել մի ժամանակ, երբ Բաքուն ու Երևանը փոխանակվում էին այլ բանով, քան մեղադրանքներով ու սպառնալիքներով: Սակայն Հայաստանում իշխանափոխությունից և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անձնական ծանոթությունից հետո Բաքվի հայտարարությունների տոնն ու բովանդակությունը էական փոփոխությունների են ենթարկել: Փաշինյան-Ալիև հանդիպումները տեղի էին ունենում ոչ պաշտոնական, իսկ ահա երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումներն ընթանում էին ընթացակարգերին լիարժեք համահունչ: Այսպես, դեկտեմբերի սկզբին Միլանում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ ունեցած հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդես եկավ սենսացիոն հայտարարությամբ. «Կարծում եմ, որ վերջին հանդիպմանը մենք հայ գործընկերոջ հետ երկար ժամանակի ընթացքում առաջին անգամ հասանք փոխըմբռնման»: Հայաստանի ԱԳՆ-ն ի պատասխան գովեց Մամեդյարովին «ոչ թշնամական հանդուրժողականություն պահպանելու համար»: Սիրալիրության այս փոխանակումն իր շարունակությունը ստացավ հունվարին. Փարիզում Մնացականյանի հետ ավելի քան 4 ժամ տևած բանակցություններից հետո Մամեդյարովը հանդիպումն անվանեց «շատ դրական», իսկ Հայաստանի ԱԳՆ-ից հայտնեցին «օգտակար ու կառուցողական երկխոսության մասին»: Այն մասին, թե ինչ է տեղի ունենում բանակցությունների սեղանի շուրջ, կարելի է միայն գուշակել, գրում է հոդվածի հեղինակը: Սակայն պարզից էլ պարզ է, որ փակ դռների հետևում քննարկվում է ինչ-որ նոր բան, մի բան, որը հետաքրքրել է երկու կողմերին էլ և ներուժ ունի մոտեցնելու հակամարտության կարգավորման օրը: Ամենակարևոր եզրակացությունն այսպիսին է. ակնհայտ է, որ «մադրիդյան սկզբունքները» դուրս են հանվել օրակարգից, կամ դրանց վրա լրջորեն աշխատել են: Ուշագրավ դիտարկումներ է այնուհետև արվում, ըստ էության, գաղտնիք բացահայտելով. «Նոր սկզբունքները, կարծես թե, մշակվել են ոչ թե միջնորդները, այլ անմիջապես հակամարտության կողմերը: Դրա մասին ակնարկ արեց Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ մեկնաբանելով իր բանակցություններն ադրբեջանական կողմի հետ: «Մեր հանդիպումները Փարիզում և Դավոսում եղել են միանգամայն էական: Այդ հանդիպումների հիման վրա մենք սկսում ենք քննարկումներ միջնորդների հետ»,- ասել է նախարարը: Այլ կերպ ասած, Երևանն ու Բաքուն նախաձեռնությունն իրենց ձեռքն են վերցրել. սա բանակցային գործընթացում նշանակալից պահ է»: Դրա մասին է վկայում նաև մեկ այլ հանգամանք. անցյալ տարվա հոկտեմբերին Դուշանբեում Ալիևի հետ հանդիպումից հետո Փաշինյանը հայտնեց, որ ինքը Բաքվի հետ կապ ունի: «Ադրբեջանի իշխանությունների հետ ձևավորվել է օպերատիվ կապ: Անհրաժեշտության դեպքում տեղեկատվությունն Ադրբեջանի նախագահին կհասնի կես ժամվա ընթացքում»,- ասել է Հայաստանի առաջնորդը՝ նշելով, որ այդ կապը երկկողմ է: Նախկինում նման կապ չի եղել, իսկ Երևանը Բաքվի հետ շփվում էր միայն ԵԱՀԿ խմբի միջոցով: Թերևս Հայաստանն ու Ադրբեջանն ի վերջո հանգել են նրան, որ միջնորդներին պետք է հեռացնել և ամեն ինչ վերցնել իրենց ձեռքը, եզրակացնում է ռուսական պարբերականը, ապա հավելում, որ այդ հայտարարությունները պատասխան չեն տալիս գլխավոր հարցին. ի՞նչ է քննարկվել փակ դռների ետևում: «Հաշվի առնելով՝ որքան կարևոր է Ղարաբաղի հարցը Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիների համար, դրա լուծման տարբերակները սահմանափակ են: Անգամ փոխզիջումների գաղափարն ինքնին (որը ցանկացած բանակցային գործընթացի հիմնարար սկզբունքն է) երկու երկրներում կոշտ արձագանք է առաջացնում: Օրինակ, բոլորովին վերջերս Հայաստանում հայտնի քաղաքական գործիչ Լևոն Զուրաբյանը հարցազրույց էր տվել ադրբեջանական լրատվական գործակալություններից մեկին, որում խոսել էր փոխզիջումների անհրաժեշտության մասին: Դրա համար խորհրդարանի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը Զուրաբյանին անվանեց «անհայրենիք» և հայտարարեց, որ նրա նմաններին պատրաստ է փոխանակել Դաշտային Արցախի հետ»: Հետաքրքրական է, որ ռուսները եզրակացնում են, որ բանակցություններում դրական տեղաշարժերը կարող են նշանակել, որ Ղարաբաղի անկախությունը, ինչպես և դրա ներառումը Ադրբեջանի կազմում, հանվել են օրակարգից: Բայց այդ պարագայում տեսականորեն մնում է միայն մեկ հնարավոր տարբերակ. տարածքների համատեղ կառավարում: Սահմանափակ համադաշնության կամ ընդհանուր էքսկլավի ոգով մի բան: Եթե ենթադրենք, որ փոխադարձ հռետորաբանության կտրուկ մեղմացումն ուղիղ համեմատական է բանակցային օրակարգի թարմացմանը, այդ տարբերակը թվում է միանգամայն հավանական, կարծում է հոդվածագիրը: «Այնուամենայնիվ, պետք չէ մոռանալ, որ դիվանագիտությունը միշտ երկու երես ունի, իսկ դա հղի է անսպասելի հետևանքներով: Մինչ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում դրական թելեր են երևում, իրենք՝ կողմերը, չեն մոռանում, որ հակամարտության մեջ են: Իր ամանորյա ուղերձում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չմոռացավ հիշել, որ Ադրբեջանը չնայած և «հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է, բայց կշարունակի զարգացնել իր ռազմական հզորությունը»: Վերջին իրադարձությունների ֆոնին դժվար է դատել՝ արդյոք այդ հայտարարությունները համապատասխանում իրական ծրագրերին, թե տրամաբանական պոպուլիզմ է: Նիկոլ Փաշինյանը ի պատասխան հայտարարեց, որ եթե Ադրբեջանն իր ժողովրդին պատերազմի է պատրաստում, Հայաստանի պատասխանը կլինի համաչափ: «Ընդ որում, Հայաստանը որոշեց իրեն ապահովագրել ոչ միայն բարձրագոչ բառերով, այլև գործով. Երևանը բոլորովին վերջերս Ռուսաստանի հետ համաձայնագիր ստորագրեց 4 Սու-30ՍՄ կործանիչների ձեռքբերման մասին, տեխնիկան կմատակարարվի 2020թ.: Բացի այդ Երևանն իրացնում է 100 մլն-ի ռուսական վարկը, որով նախատեսվում է սպառազինության մատակարարում: 100 մլն դոլարը Հայաստանի 2019թ. բյուջեի երեք տոկոսն է, ընդ որում կործանիչների գործարքը առանձին հոդվածով է, գործարքի արժեքը հայտնի չէ»: Ուզում ես խաղաղություն՝ պատրաստվիր պատերազմի, գրում է հեղինակը. «այս սկզբունքը ոչ մեկ չի չեղարկել: Եթե դիվանագիտական թատերաբեմում խոսքն իսկապես էքսկլավի մասին է, հարցը հենվում է երկու բանի վրա. կկարողանա՞ն Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները հասնել լիարժեք փոխըմբռնման դետալներում, և արդյո՞ք երկու երկրների քաղաքացիները կընդունեն իրենց համար միանգամայն նոր այդ իրականությունը»: Վերջում ամփոփում են, թե մնում է սպասել դետալներին. դրանցից շատ բան է կախված: «Լավատեսությունն առաջ է բերում բարձր ակնկալիքներ, իսկ դրանք իրենց հերթին կարող են հանգեցնել մեծ հիասթափության: Երբ խոսքը վերաբերում է հին ռազմական էթնոքաղաքական հակամարտությանը, խաղադրույքներն այստեղ չափազանց բարձր են: Հասկանալի է, որ վաղը հայերը չեն համաձայնի Ադրբեջանի պայմանների հետ, իսկ ադրբեջանցիները վճռականորեն ընդառաջ չեն գնա հայերին: Հակամարտության լուծումը թաքնված է փոխզիջումների հարթությունում և զիջելու պատրաստակամության մեջ: Կամ այդպես, կամ վաղ թե ուշ ղարաբաղյան անդորրը կպայթի նոր պատերազմով», եզրափակում է հոդվածագիրը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից Հայը ցանկանու՞մ է ապրել անկախ, անվտանգ, բարեկեցիկ Հայաստանի Հանրապետությունում, թե՞ «Արևմտյան Ադրբեջանում» Մահմուդ Ահմադի Նեջադի հետ, երբ պետք է գազամուղը բացեինք, գիտե՞ք՝ ԱՄՆ-ն ինչպես իրեն պահեց․ Քոչարյան (video) Դատարանում իմ տպավորությունները նորից կպատմեմ. Կարապետյանն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը Սամվել Կարապետյանը կոչ արեց հանրությանը պարտադիր մասնակցել ընտրություններին Ժակ Շիրակը եկել էր համոզելու, բայց․․․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասներ է պատմում (video) Դա միակ տարբերակն էր, որ մենք հիմա ունենայինք հայկական Արցախ. Կարապետյանը վստահեցնում է՝ պատերազմի օրերին Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարության նշան չի դրել Անբարո վարքագծով ռուս բլոգերի մազերը սափրած Գևորգ Մելքոնյանը հանկարծամաh է եղել կասկածելի հանգամանքներում. փաստաբան Եղանակը Հայաստանում Վթարի պատճառով 9 ժամ ջուր չի լինելու Փեզեշքիանը հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ Հաղթանակի օրվա միջոցառումների շրջանակում Մոսկվան ուժեղացնում է Պուտինի անվտանգությունը․ Պեսկով «Ռոբերտի մայրը շատ խիստ էր»․ մանրամասներ Ռոբերտ Քոչարյանի ծնողներից․ ի՞նչ է հիշում Բելլա Քոչարյանը (video) Բա ու՞ր էիք, որ կամերայի առաջ մարդն ասեց՝ Վեհափառի գլուխը քարով կջարդեմ․ Գեղամ Մանուկյանի կոշտ խոսքը (video) Սարսափելի մանրամասներ՝ Վեդիի մանկապիղծներից մեկի մասին (video) ՔԿ նախագահը՝ Վեդիի սկանդալային դեպքի մասին (video) «Բա, որ Պուտինը նման բան ասի, դուք կլսե՛ք սրանց ոռնոցը»․ Դերենիկ Մալխասյան (video) Մակրոնի հետ Նիկոլի գալուն գյումրեցիների մեծ մասը չէին գնացել,իրենց բերած մարդիկ էին․Արտաշես սարկավագ (video) Դուք մոլորեցրել եք հանրությանը․ Գեղամ Մանուկյանի կոշտ խոսքը՝ Քննչական կոմիտեի նախագահին (video) Ձեր մեծ խայտառակությանն ադրբեջանցիների գիտե՞ք՝ ինչ սարսափելի ձևով արձագանքեցին․ Նարինե Դիլբարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am