«Նախարարը արհամարհեց ինձ». Մհեր Մազմանյան

Ազատամարտիկ Մհեր Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!! Ցանկանում եմ ձեզ հետ կիսվել տեղի ունեցող զարգացումներով: Երեկ այստեղ Մատենադարան էր եկել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։ Այցելեց Հովհաննեսին, տեղեկացավ Հովհաննեսի առաջ քաշած պահանջների, խնդիրների մասին։ Հաշվի առնելով, որ ես հայտարարել եմ հացադուլ և միացել Հովհաննեսին, քանի որ տեսնում էի իշխանությունների լռությունը, անգործությունը, տեսնում էի թե ինչպես է անուշադրության մատնված արվեստագետը, արդեն 12 օր հացադուլ անում և իշխանությունների կողմից չկար որևէ արձագանք, աչքիս տակ ունենալով, որ հեղափոխությունից հետո իշխանությունների անուշադրության և անհետևողականության արդյունքում երկու հոգի մահացել է ինքնահրկիզումից և մեկ հոգի բանտում հացադուլից, չցանկանալով, որ պատմութունը կրկնվի, փորձեցի իմ աջակցությամբ էʹլ ավելի հանրայնացնեի ու ավելի լայն մասաների հասանելի դարձնեի խնդիրը։ Արժևորելով ՄԱՐԴՈՒՆ՝ որպես բարձրագույն արժեք։ Եվ այսօր նախարարը վերջապես որոշեց անել իր քայլը ու այցելեց Հովհաննեսին, ես համարում եմ մասամբ լուծվեց իմ բարձրացրած խնդիրը: Բայց Նախարարի գալով և այստեղ իր դրսևորած վարքով, մեկ այլ ավելի խորքային խնդրի հետ եմ առերեսվել։ Նախարարը արհամարհեց ինձ։ Այնպիսի տպավորություն ստեղծեց, որ առհասարակ ես այստեղ չեմ, գոյություն չունեմ, չհասկացա իր նման մոտեցման պատճառը։ Մի՞թե պատճառը այն էր, որ ես իմ հացադուլով իրեն ստիպել եմ իր ծանր տեղից վեր կենալ և հասնել այստեղ, կամ գուցե նեղսրտած էր, որ ավելի մեծ հնչեղություն ստացավ, և ավելի լայն մասաների հասանելի դարձավ իրենց անգործությունը, ինչևէ... Ես պայքարող մարդ եմ, հայրենիքիս զինվորը, ամբողջ գիտակցական կյանքս անցկացրել եմ պայքարի դաշտում, երբեք կոմֆորմիստ չեմ եղել։ Անցել եմ պատերազմներով, քաղաքական պայքարով, բանտով, մտել եմ մահվան երախը և դուրս եկել, պայքարել եմ միշտ երբեք չգիտակցված կամ ուղղորդված պայքարի չեմ գնացել, այլ հստակ պայքարել և դասալիք չեմ եղել, չեմ լինի և այսօր։ Ես այստեղ եմ ոչ թե որպես Մհեր Մազմանյան, այլ որպես Հայրենիքի զինոր, ով կստիպի նորեկներին արժևորել մարդկային կյանքը, կյանքի իրավունքը, և երբ տեսանելի է դառնում իշխանության ներկայացուցիչի կողմից արհամարանքն՝ ուղղված իմ պայքարին, ուստի այլևս ստիպված եմ ստիպել դասալիքներին՝ հարգելու Ոչ թե Մհերին, այլ Հայրենիքի զինվորին, ազատամարտիկին, պայքարող մարդուն: Ուստի հաշվի առնելով, նախարարի՝ որպես իշխանության ներկայացուցիչ ցուցաբերած վարքը, առաջիկայում ես հստակ պահանջներ կներկայացնեմ նաև»։

դիտվել է 125 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am