Ո՞վ էր Արշակյանը մինչև հեղափոխությունը

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ՀՀ նոր կառավարության այն անդամներից է, որը նախարարի պաշտոնը ստանձնեց ոչ թե թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո, այլ ամիսներ անց՝ հոկտեմբերին՝ ՀՀ-ում տեղի ունեցած երկրորդ «հոկտեմբերյան հեղափոխությունից» հետո։ Խոսքը այն զարգացումների մասին է, որոնք հաջորդեցին «խայտառակ», «հակահեղափոխական», «արտահերթ խորհրդարանական ընտրությունները կասեցնելուն միտված» որակումները ստացած օրինագծի քվեարկությանը։ Այն հեղինակել էին ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը։ Գրում է Armlur.am-ը: Երբ այս նախագծի շուրջ բորբոքված կրքերի հետեւանքով ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն հետ կանչեցին իրենց նախարարներին, թափուր մնացած նախարարական պորտֆելները ստանձնելու բախտին արժանացան այլ անձինք, որոնցից մեկն էլ Հակոբ Արշակյանն էր։ Նա մինչ այդ, հիշեցնենք, ԲՀԿ-ն ներկայացնող ՏԿՏՏ նախարար Աշոտ Հակոբյանի տեղակալն էր։ Արշակյանը հանրությանը միանգամից հայտնի դարձավ իր «ճակատագրական» լեզվական սայթաքմամբ՝ «փետրվարի 31» արտահայտությամբ։ Այն հնչեց ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա իրականացնող «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ հանդիպման ժամանակ։ Քաղաքացիները, հիշեցնենք, պահանջում էին լուծում տալ իրենց հարցին եւ թույլ տալ աջ ղեկ ունեցող ավտոմեքենաների ներկրումը: Աջ ղեկ ունեցող ավտոմեքենաների ներկրումը, հիշեցնենք, նախ արգելվել էր մինչեւ 2018թ․ հոկտեմբերի 1-ը, սակայն ավելի ուշ օրինագիծ էր ընդունվել, որով վերոնշյալ որոշումն անժամկետ էր դարձել, ինչի մասին քաղաքացիները անտեղյակ էին։ Հակոբ Արշակյանը խիստ հատու ձայնով հայտարարեց, որ ԱԺ-ն համպատասխան օրենքն ընդունել է փետրվարի 31-ին, իսկ դրանից 10 օր առաջ էլ այն հրապարակվել է ԱԺ կայքում։ «Փետրվարի 31» արտահայտությունը օրեր շարունակ սոցիալական մեդիայում տարատեսակ անեկդոտների նյութ էր դարձել, որակվում էր որպես նախարարի ինտելեկտուալ կարողության վկայական, շատերն էլ հեգում էին, թե ՀՀ-ում իսկապես իրավիճակ է փոխվել՝ փետրվարը մի քանի օրով երկարել է։ Ժողովրդական խոսքը նման դեպքերը բնորոշում է այսպես․«Մարդու աչքը դուրս գա, անունը դուրս չգա»։ Ո՞վ էր Արշակյանը մինչեւ հեղափոխությունը Մեր շարքի հերոսը ծնվել է Երեւանում, 33 տարեկան է։ Հայրը ինժեներ է, մայրը՝ մանկավարժ։ Ընտանիքում երեք եղբայր են, ինքն էլ երեք գեղեցկուհի դուստերի հայր է։ Ավարտել է Պոլիտեխնիկի «Հաշվողական տեխնիկա» բաժինը: Մինչ այդ ընդունվել է մեկ այլ բաժին, սակայն որոշել է բանակ գնալ եւ միայն զորացրվելուց հետո ընդունվել է իր սրտի ուզած բաժինը։ Նրա կինը՝ Իզաբելլա Թադեւոսյանը եւս ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, աշխատում է «Սինոփսիս» ընկերությունում, այժմ էլ մի քանի ամսական երրորդ դստեր խնամքով է զբաղված։ Վերջինս նաեւ manuk.am-ի /մանկական ապրանքների օնլայն գնումների հարթակ/ հիմնադիրն է։ Վերադառնալով Արշակյանին` նշենք, որ նա մինչ թավշյա հեղափոխական լինելը անցել է քաղակտիվիստի փշոտ, ինչու չէ, նաեւ փոշոտ ճանապարհով․ 2008-2012-ին եղել է «ՀԻՄԱ» նախաձեռնության հիմնադիր անդամներից, այնուհետ` նույնանուն ՀԿ-ի նախագահ: ՀԿ-ն, ըստ պետռեգիստրի տեղեկանքի, դադարեցրել է իր գործունեությունը։ Արշակյանի ընդդիմադիր կեցվածքը դրսեւորվել է նաեւ 2014թ.-ին․նա «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի», «Դեմ եմ» շարժման համակարգող խմբի անդամ է եղել, եւ, ինչպես շատ քաղակտիվիստներ, անցել է ոստիկանների կողմից քաշքշվելու եւ ոստիկանական բաժանմունքներում հայտնվելու փորձության միջով։ Այնուհետ՝ 2015-ին, Արշակյանն ու մի խումբ «ռոմանտիկներ», այդ թվում եւ` Նիկոլ Փաշինյանը, հիմնադրել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ի դեպ, Փաշինյանի հետ Արշակյանի ծանոթությունը եղել է ՔՊ-ի ստեղծումից շատ առաջ՝ դեռեւս 2007-ին՝ Փաշինյանի քաղաքացիական պայքարի մեկնարկին։ Քանի որ հեղափոխական կառավարության անդամներից ոմանք «մեղադրվում» են բանակում չծառայելու համար, նշենք, որ Արշակյանը ծառայածների թվում է: Նա ծառայել է Արտաշատում, հետո՝ Վանաձորում։ 2016թ. ապրիլյան պատերազմի ընթացքում էլ ՔՊ-ի կամավորական ջոկատի շարքերում մեկնել է առաջնագիծ, որտեղից արված խմբակային ժպտադեմ սելֆիներով ժամանակին ողողել էին համացանցը։ Դեկտեմբերին կայացած արտահերթ ընտրություններին Արշակյանը առաջադրվել էր պատգամավորի թեկնածու Դավիթաշեն, Արաբկիր, Աջափնյակ /2-րդ/ ընտրատարածքում եւ հավաքած ձայների քանակով նախարարների ցանկում չորրոդ էր. վաստակել էր 6849 քվե։ Մասնագիտությամբ ճարտարագետ Հակոբ Արշակյանը մինչեւ կառավարություն ոտք դնելը աշխատել է մասնավոր սեկտորում՝ 2012-2017թթ՝ «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերություն, «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային ղեկավար (Տարածաշրջանն ընդգրկում է Հնդկաստանը, Ռուսաստանը եւ ԱՊՀ-ն, արաբական երկրները եւ Աֆրիկան): 2018-ի հունվարից մինչեւ մայիս ժամանակահատվածում էլ «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր-գործադիր տնօրենն էր: ՍՊԸ-ն, ըստ պետռեգիստրի, գրանցվել է 2017-ի նոյեմբերի 14-ին /գրանցման հասցեն Արշակյանի հաշվառման հասցեն է՝ Դավիթաշեն/։ Արշակյանի նշանակումից հետո այս ՍՊԸ-ի հետ կապված սոցիալական մեդիայում եւ որոշ կայքերում լուրեր տարածվեցին, թե այն առնչություն ունի Կառավարության հավանությանն արժանացած ծրագրերից մեկի՝ «Ինժեներական քաղաք»-ի հետ, մասնավորապես, թե իբր Արշակյանի ՍՊԸ-ն եղել է միլիոնավոր դոլարներ արժեցող այս ծրագրի շահառուն։  

դիտվել է 469 անգամ
Լրահոս
Փաշինյանը, որ մնա՝ հաստատ պատերազմ է լինելու․ Ռոբերտ Քոչարյան Ինքնանպատակ է դարձել դիտում հավաքելը․ եթե որևէ գործիչ էշի պես զռա, դիտումները միլիոններ կխփի․ Քոչարյան Ժողովրդի պես կարտոշկա ուտող են, բայց միայն Նոր տարվա պարգևավճարով նախարարը կարող է առնել մոտ 40 տոննա կարտոֆիլ. Ռոբերտ Քոչարյան Կոլաբորանցիոնիզմ է, չի կարող ՀՀ շահը սպասարկող պաշտոնյան ադրբեջանական թեզեր տարածել․ ադրբեջանագետ Իր սուտն ու կեղծիքը որպես սխալմունք ներկայացնող բարձրաստիճան իշխանավորը պետք է հրաժարվի պաշտոնից Հորմուզի նեղուցը բաց է Իրանի դեմ չհակամարտող երկրների համար․ Արաղչի ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնական ներկայացուցիչների միջև որևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի եղել. իրանագետ Անլրջություն ցուցաբերենք՝ մեր ընտրողին կկորցնենք․ Ռոբերտ Քոչարյան Կրկին պարգևավճար կստանան Մինչ Հայաստանում hրաժարվում են Արցախի մասին հիշողությունններից, Բաքվում պետական մակարդակով խրախուսվում է ՀՀ-ի nչնչացման ծրագիրը․ Սուրենյանց Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի երկրորդ թունելում բшխվել են «Nissan Sentra»-ն և «Nissan Pathfinder»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում Դարակերտում տեղի կունենա փոքրիկ Ալեքսի հոգեհանգստի և խնկարկման արարողությունը Սուդանում հիվանդանոցին hասցված hարվածի զոhերի թիվը հասել է 70-ի Մոհամմադ Բաղերը նշանակվել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Նիկոլի իշխանությունը խոստացել է դեմ չկանգնել Ադրբեջանին. Վահե Սարգսյան Պետությունը չի կարող լինել ուժեղ, եթե իշխանությունը չի կրում ազգային պատասխանատվություն. Մհեր Մելքոնյան ԵՄ անդամակցության հաջորդ թեկնածուների թվում են նաև Թուրքիան և Վրաստանը․ քաղաքագետ ՔՊ պիտի առերեսվի իրականությանը․ պիտի խնդրեմ Արայիկ Հարությունյանը իրական տարբերությունները տարածի նաև իր էջով․ Մանթաշյան Գեղարքունիքի մարզում կինը սարից գլորվել է ձորը. նրան տեղափոխել են հիվանդանոց Դատավորը թույլ չտվեց նկարահանել Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստը Ծննդկանը ծանր վիճակում տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ. ճանապարհին սիրտը կանգ է առել Իրանը դադարեցրել է Թուրքիա գազամատակարարումը Դատավորը թույլ չի տվել տեսանկարահանել Ղուկասյանի գործով նիստը․ վկաների հարցաքննության փուլն է Թալանել են փաստաբան Վահան Հովհաննիսյանի տունը․ նախաձեռնվել է քրեական վարույթ Փաշինյա՛ն, դու մարմնավորումն ես պատերազմի կուսակցության․ Լևոն Զուրաբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am