Մեզ դատարան են ուղարկում մի մեղադրանքով, որը մեզ համար հասկանալի չէ. Օհանյանի փաստաբանը պահանջում է բացատրել մեղադրանքի էությունը

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպանական խումբը փետրվարի 16-ին Հատուկ քննչական ծառայությունից ստացել է ծանուցում քրեական գործի նախաքննության ավարտի մասին: Այս պահին փաստաբանական խումբը ծանոթանում է քրեական գործի նյութերին: Հիշեցնենք՝ Սեյրան Օհանյանը մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում մեղադրյալ է, մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար (ՀՀ քրեական օրենսգիրք, 300.1-րդ հոդվածի 1-ին մաս): Սեյրան Օհանյանի պաշտպան, փաստաբան Կարեն Մեժլումյանը Aysor.am-ին տեղեկացրեց, որ միջնորդություն են ներկայացրել նախաքննական մարմնին՝ ներկայացնելու Օհանյանին առաջադրված մեղադրանքի էությունը, քանի որ այն իրենց համար անհասկանալի է: «Մեզ դատարան են ուղարկում մի մեղադրանքով, որը մեզ համար հասկանալի չէ, պարզ չէ: Եթե մի բան պարզ չէ, ինչպե՞ս պաշտպանվենք: Օրինակ՝ մի շատ պարզ հարց ենք բարձրացնում՝ սահմանադրական կարգի տապալումը ե՞րբ է եղել և ե՞րբ է սկսվել: Շատ պարզ հարց է, որի պատասխանը մեզ չեն տալիս: Հարցնում ենք՝ ե՞րբ է սահմանադրական կարգը համարվել տապալված և ե՞րբ է այդ կարգը վերականգնվել: Չկա, ոչ մի պատասխան չունենք: Եթե այդ հարցերի պատասխանը չունես, ինչպե՞ս պաշտպանվես», - մեզ հետ զրույցում իր մտահոգությունները հայտնեց փաստաբանը: Դիտարկմանը, թե նախաքննական մարմինը բազմիցս է վկայակոչել փետրվարի 23-ի հայտնի խորհրդակցությունը, 0038 խիստ գաղտնի հրամանի ընդունումը, Մեժլումյանը արձագանքեց. «Ուրեմն թող ասեն՝ փետրվարի 23-ին սահմանադրական կարգը համարվել է տապալված, թող էդպես ասեն»: Օհանյանը և նրա պաշտպանական խումբը պնդում են նախկին պաշտոնյայի անմեղությունը: «Այս մեղադրանքը մեզ համար անընդունելի է», - հավելեց Կարեն Մեժլումյանը: Ինչ վերաբերում է առաջիկայում պաշտպանական խմբի անելիքներին, փաստաբանն ասաց, որ դիմելու են համապատասխան մարմիններին՝ Սեյրան Օհանյանի սահմանադրական իրավունքները խախտած պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու պահանջով: Փաստաբանը ներկայացրեց, որ դեռ նախորդ տարվա հուլիսի 11-ից Սեյրան Օհանյանի համար սահմանը փակված է եղել, և նա չի կարողացել դուրս գալ երկրից՝ չունենալով դատավարական որևէ կարգավիճակ: «Նա չի ունեցել ոչ կասկածյալի, ոչ մեղադրյալի կարգավիճակ: Այդ կարգավիճակը ձեռք է բերել դեկտեմբերի 26-ին և այնպիսի վիճակ է ստեղծվել, որ չունենալով որևէ կարգավիճակ՝ նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել՝ չհեռանալու մասին: Սա իրավունքների կոպիտ խախտում է և մենք գտնում ենք, որ նաև խտրականության դրսևորում է: Նման բան չի կարող լինել իրավական համակարգում: Այս առումով մենք հետամուտ ենք լինելու, որ համապատասխան անձինք պատասխանատվության ենթարկվեն», - ասաց Կարեն Մեժլումյանը: Հիշեցնենք՝ այս քրեական գործի շրջանակներում մեղադրյալներ են նաև ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նախկին պաշտոնյաներ Միքայել Հարությունյանը, Յուրի Խաչատուրովը, Արմեն Գևորգյանը: Միքայել Հարությունյանը հետախուզման մեջ է, իսկ մյուսների մասով քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և շուտով կուղարկվի դատարան:

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am