Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը Բրիտանական ոչ պաշտոնական ակումբի անդա՞մ է

168 ժամի հարցազրույցը ռուս ռազմական փորձագետ, «Նացիոնալնայա օբորոնա» (Ազգային պաշտպանություն) ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոյի հետ – Պարոն Կորոտչենկո, օրերս ՀՀ իշխանությունները Հալեպի հայ համայնքին մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբ ուղարկեցին Սիրիա, ինչը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ աննախադեպ մասշտաբներ ունեցող հայ-ռուսական պրոյեկտ որակեց: Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ իշխանությունների այս որոշումը: Ի՞նչ վտանգներ ու օգուտներ կարելի է սպասել այս պրոյեկտից: – Դա որոշում է, որն ուղղված է հայ-ռուսական հարաբերությունների բարելավմանը, քանի որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի հետ հարաբերությունները, մեղմ ասած, բավականին սառն են, առավել ևս՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ ստեղծված աղմուկից և մի շարք այլ հանգամանքներից ելնելով, որոնք ոչ միայն չբարելավեցին, այլև սառեցրին հայ-ռուսական հարաբերությունները: Այն, որ պարոն Փաշինյանը թույլ տվեց ռուս մասնագետներին մուտք գործել ՀՀ-ում ամերիկյան բիոլաբորատորիաներ, Մոսկվայում դրական քայլ որակվեց: Այն, որ Հայաստանը հիմա Սիրիա է ուղարկում առաքելություն՝ բաղկացած ականազերծողներից ու բժշկական անձնակազմից, ևս դրական քայլ է, անկասկած, որը բարելավում է հայ-ռուսական հարաբերություններում առկա մթնոլորտը: Դա պետք է խոստովանել, քանի որ տվյալ քայլը Ռուսաստանի հետ նպաստում է Սիրիայում պատերազմի հետևանքները վերացնելուն: Սա միանշանակ դրական քայլ է: Ինչ վերաբերում է վտանգներին, ապա սա հումանիտար ծրագիր է, դրանում ես վտանգներ չեմ տեսնում: – Խոսեցիք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ ստեղծված իրավիճակից: Հայաստանը հաստատակամ է այս հարցում, ինչպե՞ս կլուծվի հարցը: – Հասկանում ենք, որ Հայաստանը պնդում է իր դիրքորոշումը, ուստի որոշումն օդում կախվել է: Պարոն Սեմերիկովը կշարունակի իրականացնել գլխավոր քարտուղարի պարտականությունները մինչև այն պահը, երբ Հայաստանի քվոտան կավարտվի, որից հետո Բելառուսը կառաջադրի գլխավոր քարտուղարի իր թեկնածուին, ով, ամենայն հավանականությամբ, կստանա ՀԱՊԿ բոլոր անդամ երկրների ղեկավարների աջակցությունը: Բայց դրական ազդակ կլիներ, եթե Երևանը փոխեր իր մոտեցումն այս հարցում և ներկայումս համաձայնություն տար, որպեսզի քվեարկություն տեղի ունենար Բելառուսի ներկայացուցչի թեկնածության համար, այլ ոչ թե արգելակեր այս հարցի շուրջ կոնսենսուսի կայացումը, քանի որ ինքնին այս խնդիրն առաջացել է բացառապես Երևանի քայլերի հետևանքով: Ուստի Հայաստանի բարի կամքից է կախված այն, թե ինչպես կլուծվի այս հարցը: Կցանկանա՞ արդյոք Փաշինյանը բարի կամք ցուցաբերել, դժվար է ինձ համար ենթադրություններ անել, բայց լավ կլիներ, եթե նա դա աներ: – Հայ-ռուսական հարաբերություններում ուշագրավ իրավիճակ է ստեղծվել. մի կողմից՝ տպավորություն կա, որ այդ հարաբերություններում խնդիրներ են առաջացել, հարաբերությունները սառել են, մյուս կողմից՝ Հայաստանն այս ընթացքում նաև Ռուսաստանի շահերին ընդառաջ քայլեր է իրականացրել, բազմիցս հայտարարել, որ արտաքին քաղաքական շրջադարձ տեղի չեն ունենալու: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հակասական իրավիճակը: – Մենք պետք է ընդգծենք, որ, մեր աղբյուրների տվյալներով՝ հայկական ներկայիս էլիտայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հանդիսանում են ՀՀ-ում Բրիտանիայի դեսպանատան հովանու ներքո գործող ոչ պաշտոնական ակումբի անդամ: Ի դեպ, կրկին նշեմ, որ ես հղում եմ կատարում աղբյուրների, որոնց ես կարող եմ վստահել, ըստ այդ տեղեկատվության՝ այդ ակումբի կազմում է և՛ ՀՀ Պաշտպանության նախարարը, և՛ պարոն Փաշինյանի տիկինը, և՛ հայկական ներկայիս իսթեբլիշմենթի մի շարք այլ ազդեցիկ ներկայացուցիչներ: Այս ոչ պաշտոնական ակումբը, բրիտանական դեսպանատան հովանու ներքո, մեղմ ասած, չի կարող խոսել այն մասին, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունները դիտարկում է՝ որպես իր հետագա քաղաքականության ռազմավարական ուղղություն: Ուստի մենք Հայաստանի հետ հարաբերությունների որակը գնահատելու ենք միմիայն պրակտիկ գործողություններով, և ոչ՝ խոսքերով: Գործը, քայլերը, դիրքորոշումն ամենալավ ցուցիչն են լինելու, դրանք Հայաստանի հետագա ընթացքի վեկտորի ամենալավ ցուցիչն են լինելու: Ուստի այստեղ ամեն բան կախված է լինելու Երևանից: Ռուսաստանը հետաքրքրված է, որպեսզի Հայաստանի հետ հարաբերությունները շարունակվեն այն խորությամբ, ինչ եղել են, ռազմավարական գործընկերության բնույթը պահպանվի, բայց Երևանի` երկու աթոռին նստելու փորձերը միանշանակորեն դրական չեն ընդունվելու Մոսկվայի կողմից: Երևանը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը: Հասկանալի է նաև, որ Հայաստանն ինքնիշխան երկիր է, նա կարող է ցանկացած որոշում կայացնել, Հայաստանից իր այդ իրավունքը որևէ մեկը չի խլում, բայց Ռուսաստանն էլ իր հետևություններն անելու իրավունք ունի, հետևություններ կանի անհրաժեշտության դեպքում` ինչպես զարգացնել իր հարաբերությունները Հայաստանի հետ՝ ելնելով այն քայլերից ու որոշումներից, որոնք պաշտոնական Երևանն է կայացնելու: Այստեղ որևէ նորություն և գաղտնիք լինել չի կարող: Անկեղծ ասեմ, որ ռուսաստանյան ռազմական, ուժային էլիտաների շրջանակում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ դիրքորոշումը բավականին զգուշավոր է: Ժողովրդական հեղափոխության մասին խոսակցությունները լավ են ժողովրդական զանգվածների համար, որոնց պետք է ինչ-որ բան ասել: Իսկ իրականում մենք հիանալի հասկանում ենք, որ այն, ինչ տեղի ունեցավ, գունավոր հեղափոխության տարբերակ էր: Իսկ Ռուսաստանում հետսովետական տարածքում տեղի ունեցող գունավոր հեղափոխությունների նկատմամբ վերաբերմունքը բավականին զգուշավոր է, ուստի կտեսնենք, թե ինչպես Փաշինյանը կզարգացնի այդ հարաբերությունները: Իհարկե, լավ կլիներ, որ այդ հարաբերություններն ամրապնդվեին, բայց դա բացառապես Երևանից է կախված: – Եթե տեղի ունեցածը գունավոր հեղափոխության օրինակ էր, ապա, ըստ Ձեզ, ինչո՞ւ գոնե չի վերանայվում Հայաստանի քաղաքական օրակարգն Արևմուտքի հետ հարաբերություններում, ինչո՞ւ ԱՄՆ Պետդեպարտամենտն անդրադարձավ սիրիական պրոյեկտին՝ պնդելով, որ չի պաշտպանում Հայաստանի այդ որոշումը, և ավելին՝ ինչո՞ւ Հայաստանն ընդհանրապես որոշում կայացրեց հումանիտար առաքելություն իրականացնել Սիրիայում՝ Ռուսաստանի հետ համատեղ: – Հայաստանն ինքնիշխան երկիր է, ունի սեփական ղեկավարները, սեփական ԱԳՆ-ն, ուստի Պետդեպարտամենտի դիրքրոոշումն այս դեպքում ավելին չէ, քան ԱՄՆ կարծիքը: Իսկ ինչու նրանք քննադատեցին՝ շատ պարզ է` ԱՄՆ-ը սարքեց սիրիական թնջուկն Ասադին իշխանությունից հեռացնելու նպատակով, ԱՄՆ-ը սկսեց հրթիռային հարվածներ հասցնել սիրիական զորքերի ուղղությամբ՝ սուտ և մտացածին պատճառներով, մեծանում է այն երկրների ցանկը, որոնք աջակցում են Ռուսաստանի` սիրիական փախստականների հումանիտար խնդիրները լուծելու նախաձեռնությանը, Սիրիայում բնականոն և խաղաղ կյանքը վերականգնելու նախաձեռնությանը, որն ԱՄՆ-ը կարծում է իր շահերին դեմ, ուստի քննադատում է Հայաստանին: Բայց Դուք ունեք Ձեր ԱԳ նախարարը, իսկ Պոմպեոն ԱՄՆ Պետքարտուղարն է, ուստի նրա կարծիքը միայն ԱՄՆ-ի կարծիքն է: Ինչ վերաբերում է հարցի մյուս մասին, ապա մի բան է՝ ընդդիմության կարգավիճակում կարգախոսներով հանդես գալ, քաղաքականություն վարել, քննադատել իշխանությանը, այլ բան է՝ իշխանության կարգավիճակում իրական քաղաքականություն վարելը: Փաշինյանը հիանալի հասկանում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելով՝ նա ավելին կկորցնի, հենց այդ պատճառով նա որոշում կայացրեց այդ առաքելությունն ուղարկել Սիրիա: Այսինքն` գունավոր հեղափոխությունը՝ գունավոր հեղափոխություն, բայց կյանքը կյանք է, իսկ պարոն Փաշինյանը ցանկանում է ղեկավարի պաշտոնում մնալ բավականին երկար ժամանակ: Իսկ դրա համար հարկավոր են լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ, որովհետև առանց դրա՝ շատ խնդիրներ կլինեն: Մանրամասները՝ 168.am-ում:

դիտվել է 130 անգամ
Լրահոս
Փաշինյանը, որ մնա՝ հաստատ պատերազմ է լինելու․ Ռոբերտ Քոչարյան Ինքնանպատակ է դարձել դիտում հավաքելը․ եթե որևէ գործիչ էշի պես զռա, դիտումները միլիոններ կխփի․ Քոչարյան Ժողովրդի պես կարտոշկա ուտող են, բայց միայն Նոր տարվա պարգևավճարով նախարարը կարող է առնել մոտ 40 տոննա կարտոֆիլ. Ռոբերտ Քոչարյան Կոլաբորանցիոնիզմ է, չի կարող ՀՀ շահը սպասարկող պաշտոնյան ադրբեջանական թեզեր տարածել․ ադրբեջանագետ Իր սուտն ու կեղծիքը որպես սխալմունք ներկայացնող բարձրաստիճան իշխանավորը պետք է հրաժարվի պաշտոնից Հորմուզի նեղուցը բաց է Իրանի դեմ չհակամարտող երկրների համար․ Արաղչի ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնական ներկայացուցիչների միջև որևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի եղել. իրանագետ Անլրջություն ցուցաբերենք՝ մեր ընտրողին կկորցնենք․ Ռոբերտ Քոչարյան Կրկին պարգևավճար կստանան Մինչ Հայաստանում hրաժարվում են Արցախի մասին հիշողությունններից, Բաքվում պետական մակարդակով խրախուսվում է ՀՀ-ի nչնչացման ծրագիրը․ Սուրենյանց Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի երկրորդ թունելում բшխվել են «Nissan Sentra»-ն և «Nissan Pathfinder»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում Դարակերտում տեղի կունենա փոքրիկ Ալեքսի հոգեհանգստի և խնկարկման արարողությունը Սուդանում հիվանդանոցին hասցված hարվածի զոhերի թիվը հասել է 70-ի Մոհամմադ Բաղերը նշանակվել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Նիկոլի իշխանությունը խոստացել է դեմ չկանգնել Ադրբեջանին. Վահե Սարգսյան Պետությունը չի կարող լինել ուժեղ, եթե իշխանությունը չի կրում ազգային պատասխանատվություն. Մհեր Մելքոնյան ԵՄ անդամակցության հաջորդ թեկնածուների թվում են նաև Թուրքիան և Վրաստանը․ քաղաքագետ ՔՊ պիտի առերեսվի իրականությանը․ պիտի խնդրեմ Արայիկ Հարությունյանը իրական տարբերությունները տարածի նաև իր էջով․ Մանթաշյան Գեղարքունիքի մարզում կինը սարից գլորվել է ձորը. նրան տեղափոխել են հիվանդանոց Դատավորը թույլ չտվեց նկարահանել Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստը Ծննդկանը ծանր վիճակում տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ. ճանապարհին սիրտը կանգ է առել Իրանը դադարեցրել է Թուրքիա գազամատակարարումը Դատավորը թույլ չի տվել տեսանկարահանել Ղուկասյանի գործով նիստը․ վկաների հարցաքննության փուլն է Թալանել են փաստաբան Վահան Հովհաննիսյանի տունը․ նախաձեռնվել է քրեական վարույթ Փաշինյա՛ն, դու մարմնավորումն ես պատերազմի կուսակցության․ Լևոն Զուրաբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am