Վիրավորը ծայրահեղ ծանր է, կասկածյալը «Արեշցի Զմեյ»-ն է. Պարզվել են դաժան ծեծի հետևանքները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար է նշանակվել ավագ քննիչ Սամվել Պետրոսյանը։ Նշված քրգործը հարուցվել է Երևան քաղաքի Աթոյան անցուղու բնակիչ ՝ 33-ամյա Ալբերտ Մարկոսյանին ծեծի ենթարկելու փաստով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները Էրեբունու քննչական բաժնի քննիչների հետ պարզել են, որ Ա. Մարկոսյանը վնասվածքները ստացել է Էրեբունի վարչական տարածքում, ով փետրվարի 16-ին, ժամը 20։30-ի սահմաններում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, ով մինչև այս պահը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրան հիվանդանոց է տեղափոխել հայրը, իսկ որդուն արնաշաղախ վիճակում հայտնաբերել է մայրը և նա ծեծի է ենթարկվել Ազատամարտիկների այգում։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Ա. Մարկոսյանին դաժան ծեծի է ենթարկել Երևան քաղաքի Աթոյան անցուղու բնակիչ՝ «Զմեյ» մականվամբ 48-ամյա Հովհաննես Միրաքյանը։ Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ավագ քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի խուզարկություն կատարեն «Զմեյ»-ի տանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հ. Միրաքյանի կողմից Ա. Մարկոսյանին դաժան ծեծի ենթարկելու շարժառիթ է հանդիսացել Ա. Մարկոսյանի կողմից շուրջ 4 ամիս առաջ Հ. Միրաքյանին դանակահարելու հանգամանքը, ոը «խնամքով» դանակահարվածն ու դանակահարողը թաքցրել են և արդեն փետրվարի 16-ին հին հաշիվները մաքրելու նպատակով ժամը 16։00-ի սահմաններում հանդիպել են Ազատամարտիկների այգում, որտեղ էլ տեղի է ունեցել դեպքը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Միրաքյանն աշխատում է «Հարավկովկասյան երկաթուղի» Փակ Բաժնետիրական Ընկերությունում՝ որպես քարշային ենթակայանի ավագ մասնագետ, ում նկատմամբ քննիչը հերթական միջնորդությամբ դիմելու է դատարան, որպեսզի նրա նկատմամբ հայտարարվի հետախուզում։ Դեպքի վերաբերյալ որոշ հանգամանքներ SHAMSHYAN.com-ը չի հրապարակում՝ ելնելով նախաքննության շահերից։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 398 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am