Կեղծ հեռախոսագիր` դատարանի փաստաթղթերում. ՀՔԾ-ի փորձությունը

«Մարտի 1»-ի քրեական գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը հաղորդում է ներկայացրել ՀՔԾ` Վ.Հարությունյանի նկատմամբ խափանման միջոցի քննարկման ժամանակ դատարանի կողմից թույլ տրված կեղծիքի համար: Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2018թ-ի դեկտեմբերի 30-ին` դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, քննության առարկա է դարձրել «Մարտի 1»-ի քրեական գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ ՀՔԾ քննիչի միջնորդությունը եւ բավարարել այն` առանց պաշտպանական կողմի մասնակցության: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նշված որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննարկման ժամանակ փաստաբանը կեղծ փաստաթուղթ է հայտնաբերել` «ՀԵՌԱԽՈՍԱԳԻՐ» վերտառությամբ: Ըստ նշված հեռախոսագրի` դեկտեմբերի 30-ին` ժամը 11։25-ին (միջնորդությունը դատավորին մակագրվելուց 11 րոպե անց), Դատարանի աշխատակազմը փորձել է կապ հաստատել Վահագն Հարությունյանի պաշտպանի հետ և տեղեկացնել, որ դատական նիստը նշանակված է նույն օրը ժամը 13։00-ին, սակայն  Միհրան Պողոսյանը հեռախոսազանգերին չի պատասխանել։ Վերջինս պնդում է, որ ինքն այդ օրը հեռախոսազանգ չի ստացել եւ պատրաստակամ  է ներկայացնել դա վկայող փաստաթղթեր: Նա համոզված է, որ այդպիսի հեռախոսազանգ ոչ միայն չի կատարվել, այլեւ հետագայում է  որպես կեղծ ապացույց զետեղվել վարույթի նյութերում, քանի որ  այն չի եղել, երբ  10.01.2019թ.  ծանոթացել է նյութերին: Փաստաբանի պնդմամբ` վարույթի նյութերում կեղծ հեռախոսագրի առկայությունն իր մեջ հանցագործության հատկանիշներ է պարունակում` ակնկալելով, որ ՀՔԾ-ն քրգործ կհարուցի եւ կպարզի կեղծիքի հեղինակին: Ինչպես «Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել է` վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է փաստաբանի բողոքը եւ բեկանել Վահագն Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ  Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի 30.12.18 թ. որոշումը: Բացի այդ`  Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովը՝ փաստաբան Պողոսյանի հաղորդման հիման վրա, որոշել է կարգապահական վարույթ հարուցել  Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ առանց պաշտպանական կողմի մասնակցության դատական նիստն անցկացնելու համար:

դիտվել է 115 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am