Ուրցաձորյան ընտրողներն առաջնորդվեցին «Շատ մի սիրիր ատել կա, շատ մի ատիր սիրել կա…» կարգախոսով. Գագիկ Համբարյան

Փետրվարի 17-ին Հայաստանի մի քանի մարզերի 24 համայքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ… Հասարակության ուշադրությունը սևեռված էր մի քանի համայքների վրա, որտեղ Թավշյա հեղափոխությունից հետո տեղի էին ունեցել բնակիչների կողմից կազմակերպված բողոքի ցույցեր՝ համայնքապետների հրաժարականի պահանջով…Ամենասկանդալային իրադարձությունների կիզակետում էր հայտնվել նաև Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացված համայքնը,որտեղ 2018 թ-ի սեպտեմբերի վերջից տեղի ունեցող ցույցերը և ճանապարհների փակումը, ինչպես նաև Արարատի մարզպետի միջամտությունը՝գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանին հրաժարականի կոչով դիմելը տվեց իր արդյունքները… Չդիմանալով «բազմաբովանդակ» ճնշումներին Ուրցաձորի գյուղապետ Անդրեասյանը հրաժարական տվեց… Փետրվարի 17-ին Ուրցաձորում ևս տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ և ի զարմանս իշխանությունների, հաղթանակ տարավ հենց այն անձը ում հրաժարականը 5 ամիս առաջ պահանջում էին գյուղացիները…Ռաֆիկ Անդրեասյանը հավաքել է 917 ձայն՝ 216 ձայնով առաջ անցնելով համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար և Արարատի մարզպետի հովանավորյալ Գևորգ Ավետիսյանից… Ուրցաձորում գրանցված արդյունքները պետք է մտահոգեն իշխանություններին…Այստեղ քաղաքականություն պետք չէ փնտրել…Գյուղացու համար կարևորը գյուղապետի աշխատանքի դրական արդյունքների արձանագրումն է, որն,ըստ գյուղապետի ընտրությունների արդյունքների,չեն բավարարել խոշորացված Ուրցաձոր համայնքի բնակիչներին…Արդյունքում՝ իշխանությունները պարտվեցին… Ուրցաձորի ընտրությունների ֆենոմենը եզակի չի լինելու,եթե իշխանությունները շարունակեն իրենց գործնեության մեջ առաջնորդվել՝ մատնանշելով նախորդների սխալները և կեղծ օրակարգեր ստեղծել՝ քիչ ուշադրություն դարձնելով հասարակության իրական պահանջների կյանքի կոչելուն…Թավշյա հեղափոխությունից անցել է 9 ամիս,սակայն սոցիալ-տնտեսական առումով հասարակությունը դրական արդյունքները դեռ չի զգացել իր վրա, որը մարդկանց մի զգալի մասի մոտ խորը հիասթափություն է առաջացրել… Հ.Գ.Ինչպես ասում են՝ «Շատ մի սիրիր ատել կա,շատ մի ատիր սիրել կա…» Իշխանությունները մտածելու շատ բան ունեն… Գագիկ Համբարյան

դիտվել է 155 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am